Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • th դաս 8 էջ 11
  • Սովորեցնել օրինակների միջոցով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սովորեցնել օրինակների միջոցով
  • Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Նմանատիպ նյութեր
  • «Առանց առակի չէր խոսում նրանց հետ»
    «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
  • «Առանց առակի չէր խօսում նորանց հետ»
    2002 Դիտարան
  • Ուսուցանեք խորաթափանցությամբ և համոզելու ուժով
    1999 Դիտարան
  • Ընդօրինակեք Մեծ Ուսուցչին
    2002 Դիտարան
Ավելին
Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
th դաս 8 էջ 11

ԴԱՍ 8

Սովորեցնել օրինակների միջոցով

Նշված սուրբգրային համար

Մատթեոս 13։34, 35

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Խոսքդ հարստացրու և ավելի ազդեցիկ դարձրու՝ պարզ օրինակներ բերելով, որոնք գրավիչ կլինեն քեզ լսողների համար, կհասնեն նրանց սրտին և կընդգծեն կարևոր մտքերը։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Բեր պարզ օրինակներ։ Հիսուսի նման՝ խոսելով փոքր բանի մասին՝ բացատրիր մեծը, հասարակ բանի օգնությամբ բացատրիր բարդը։ Մի՛ ընդգրկիր ավելորդ մանրամասնություններ, որոնք կարող են բարդացնել օրինակդ։ Հավաստիացիր, որ քո բերած օրինակի մանրամասնությունները իսկապես համապատասխանում են այն դասին, որն ուզում ես սովորեցնել, որպեսզի անհամապատասխանությունները չշեղեն քեզ լսողների ուշադրությունը։

    Գործնական առաջարկ

    Դիտունակ եղիր։ Ուշադրություն դարձրու այն ամենին, ինչ տեսնում ես շուրջդ, ուսումնասիրիր մեր հրատարակությունները և ուշադիր լսիր հմուտ ուսուցիչներին, որպեսզի գտնես օրինակներ, որոնք կարող ես օգտագործել ուսուցանելիս։ Հավաքիր և պահիր այդ օրինակները։

  • Հաշվի առ քեզ լսողներին։ Ընդգրկիր օրինակներ, որոնք կապ ունեն ունկնդիրների հետաքրքրությունների և զբաղմունքների հետ։ Զգույշ եղիր, որ քո բերած օրինակով անհարմար դրության մեջ չգցես և չվիրավորես նրանց։

  • Ընդգծիր գլխավոր միտքը։ Օրինակներ բեր, որ լուսաբանես գլխավոր մտքերը, ոչ թե երկրորդական մանրամասնությունները։ Այնպես արա, որ քեզ լսողները հիշեն ոչ միայն օրինակը, այլև այն միտքը, որ ցանկանում էիր դրանով ընդգծել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը