ԴԱՍ 12
Ջերմություն և կարեկցանք
1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Անկեղծ հույզեր արտահայտիր և ցույց տուր, որ իսկապես կարեկցում ես քեզ լսողներին ու ցանկանում ես օգնել նրանց։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Մտածիր ունկնդիրներիդ մասին։ Եթե մտածես այն խնդիրների մասին, որոնց բախվում են քեզ լսողները, ավելի սրտացավ կլինես։ Փորձիր պատկերացնել՝ ինչ են զգում նրանք։
Զգույշ եղիր բառերի ընտրության հարցում։ Աշխատիր թարմացնել, մխիթարել և ոգևորել ունկնդիրներին։ Խուսափիր այնպիսի արտահայտություններից, որոնք գուցե վիրավորեն նրանց զգացմունքները։ Անհարգալից մի՛ խոսիր Աստծուն չհավատացող մարդկանց և նրանց հոգեհարազատ համոզմունքների մասին։
Ցույց տուր, որ հետաքրքրված ես նրանցով։ Ձայնիդ ջերմ տոնով և համապատասխան ժեստերով ունկնդիրներիդ հանդեպ կարեկցանք ու հոգատարություն դրսևորիր։ Ուշադրություն դարձրու դեմքիդ արտահայտությանը և հաճախ ժպտա։