ԴԱՍ 14
Գլխավոր մտքերի ընդգծում
Եբրայեցիներ 8։1
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Այնպես արա, որ ունկնդիրները կարողանան ուշադրությամբ հետևել թեմայի զարգացմանը։ Հստակ ցույց տուր՝ ինչպես է յուրաքանչյուր գլխավոր միտք կապված թեմայի հետ, ու համոզվիր, որ դրանք օգնում են քեզ հասնելու քո նպատակին։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Կոնկրետ նպատակ ունեցիր։ Մտածիր՝ որն է քո ելույթի նպատակը՝ տեղեկությո՞ւն հաղորդել, համոզե՞լ, թե՞ գործերի մղել ունկնդիրներին, ապա դրան համապատասխան կառուցիր թեման։ Հավաստիացիր, որ գլխավոր մտքերը օգնում են՝ հասնես քո նպատակին։
Ընդգծիր ելույթի թեման։ Ողջ ելույթիդ ընթացքում անդրադարձիր թեմային՝ կրկնելով գլխավոր բառերը կամ օգտագործելով դրանց հոմանիշները։
Ընտրիր քիչ թվով գլխավոր մտքեր ու հստակ ընդգծիր դրանք։ Ընտրիր միայն այն մտքերը, որոնք կապ ունեն քո թեմայի հետ, և որոնք կհասցնես լիարժեքորեն լուսաբանել հատկացված ժամանակի մեջ։ Թող գլխավոր մտքերը հնարավորինս քիչ լինեն։ Ընդգծիր դրանցից յուրաքանչյուրը, սահուն ու տրամաբանական կերպով անցում կատարիր մեկ գլխավոր մտքից մյուսը և դադարներ տուր դրանց միջև։