Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • CO-pgm23 էջ 7–8
  • Տեղեկություն պատվիրակների համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տեղեկություն պատվիրակների համար
  • Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2023
  • Նմանատիպ նյութեր
  • Տեղեկություններ պատվիրակների համար
    Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2024
  • Տեղեկություն պատվիրակների համար
    Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2020
  • Տեղեկություն պատվիրակների համար
    Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2025
  • Տեղեկություն պատվիրակների համար
    Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2019
Ավելին
Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2023
CO-pgm23 էջ 7–8

Տեղեկություն պատվիրակների համար

ՍՊԱՍԱՐԿՈՒՆԵՐ։ Սպասարկուները նշանակված են ձեզ օգնելու համար։ Նրանք առաջնորդություն են տալիս ավտոմեքենաների կայանման, մարդկանց մեծ խմբերի տեղաշարժի, նստատեղեր զբաղեցնելու և այլ հարցերի առնչությամբ։ Խնդրում ենք համագործակցել սպասարկուների հետ։

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ։ Եթե այլ հրահանգ չկա, մկրտվողների համար նստատեղերը կլինեն բեմի առջևում։ Մկրտվողները պետք է զբաղեցնեն այդ տեղերը շաբաթ առավոտյան՝ նախքան մկրտության ելույթը։ Յուրաքանչյուրն իր հետ պետք է ունենա սրբիչ և պարկեշտ լողազգեստ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Բավական մեծ գումար է ծախսվել անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու նպատակով, որ լինեն բավականաչափ նստատեղեր, տեսաձայնային համակարգ, ինչպես նաև գործեն շատ այլ ծառայություններ, որոնք համաժողովին ներկա լինելը հաճելի են դարձնում և օգնում են մոտենալ Եհովային։ Ձեր կամավոր նվիրաբերությունները նպաստում են այդ ծախսերը ծածկելուն և համաշխարհային գործի առաջխաղացմանը։ Ձեր հարմարավետության համար նվիրաբերությունների արկղերը տեղադրված են համաժողովի անցկացման վայրի տարբեր մասերում, և դրանք հեշտությամբ կարող եք գտնել։ Նվիրաբերություններ կարող եք նաև անել օնլայն՝ այցելելով donate.jw.org կայք։ Բոլոր նվիրաբերությունները մեծապես գնահատվում են, և Կառավարիչ մարմինը ցանկանում է շնորհակալություն հայտնել ձեր առատաձեռն աջակցության համար, որ ցույց եք տալիս հօգուտ Թագավորության շահերի։

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ։ Խնդրում ենք հիշել, որ այս բաժինը միայն շտապ բուժօգնություն է տրամադրում։

ԳՏՆՎԱԾ ԻՐԵՐ ԵՎ ՊԱՀԱՍԵՆՅԱԿ։ Բոլոր գտնված իրերը պետք է տարվեն գտնված իրերի բաժին։ Եթե ինչ-որ բան եք կորցրել, դիմեք այդ բաժին։ Այդ բաժին պետք է տանել նաև այն երեխաներին, որոնք մոլորվել են կամ կորցրել են իրենց ծնողներին։ Սակայն այդ բաժնում ծառայող մարդկանց գործը ավելի չբարդացնելու համար խնդրում ենք՝ հսկեք ձեր երեխաներին և թույլ մի՛ տվեք, որ ձեզնից հեռանան։

ՆՍՏԱՏԵՂԵՐ։ Խնդրում ենք ուշադիր լինել ուրիշների հանդեպ։ Հիշեք, որ տեղեր կարելի է զբաղեցնել միայն ձեր ընտանիքի անդամների կամ այն անձանց համար, ովքեր ձեզ հետ եկել են միևնույն ավտոմեքենայով, ձեզ հետ ապրում են միևնույն կացարանում կամ ում հետ այժմ Աստվածաշունչ եք ուսումնասիրում։ Խնդրում ենք, ոչինչ մի՛ դրեք այն նստատեղերի վրա, որոնք չեք զբաղեցրել։

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԻՆ։ Եթե ցանկանում եք ինչ-որ ձևով աջակցել համաժողովի գործերին, խնդրում ենք այդ մասին տեղյակ պահել տեղեկատվության և կամավորների բաժին։

ՀԱՏՈՒԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Եղբայրներն ու քույրերը ուշադիր լսում են և նշումներ անում լսարանում

Թագավորության քարոզիչների դպրոց

Բոլոր նրանք, ովքեր կարող են ընդլայնել իրենց ծառայությունը, կիրակի օրը՝ կեսօրին, հրավիրվում են ներկա լինելու այն հանդիպմանը, որը նախատեսված է Թագավորության քարոզիչների դպրոցում սովորել ցանկացողների համար։ Հանդիպման վայրի ու ժամի մասին կհայտարարվի նախապես։

Պատրաստվել է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի կողմից

© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը