Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 6 էջ 36–էջ 39
  • Նա խիզախեց գնալ դեպի անհայտ հեռուներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա խիզախեց գնալ դեպի անհայտ հեռուներ
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • «Կգնա՛մ»
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ռեբեկա. վճռական կին, որ վախենում էր Աստծուց
    2004 Դիտարան
  • Ռեբեկան ուզում էր արժանանալ Եհովայի հաճությանը
    2010 Դիտարան
  • Ռեբեկան ուզում էր ուրախացնել Եհովային
    Սովորեցրեք ձեր երեխաներին
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 6 էջ 36–էջ 39

6 ՌԵԲԵԿԱ

Նա խիզախեց գնալ դեպի անհայտ հեռուներ

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՌԵԲԵԿԱՆ, ուսին մի մեծ սափոր, մոտենում էր ջրհորին։ Արդեն իրիկնադեմ էր. տան համար ջուր բերելու ժամանակն էր։ Նա սովոր էր այդպիսի ծանր գործերի, դա նրա առօրյայի մի մասն էր։ Ռեբեկան նկատեց, որ ջրհորի մոտ մի խումբ անծանոթ տղամարդիկ կան՝ իրենց ուղտերի հետ։ Այդուհանդերձ, նա համարձակորեն գնաց դեպի աղբյուրը և ջրով լցրեց իր սափորը։

Երբ աղջիկը, ծանր սափորը վերցրած, պատրաստվում էր հետ դառնալ տուն, այդ խմբից մի տարեց մարդ շտապեց նրան ընդառաջ ու ասաց. «Խնդրում եմ, մի կում ջուր տուր քո սափորից»։ Ռեբեկան առանց վարանելու սրտաբաց հյուրասիրություն դրսևորեց անծանոթի հանդեպ։ Նա ասաց՝ «Խմի՛ր, տե՛ր իմ», և իջեցնելով սափորը՝ պահեց, որ նա կուշտ խմի։

Բայց Ռեբեկան այդքանով չբավարարվեց։ Նա նաև առաջարկեց ջուր հանել տասը ուղտերի համար, որոնցով եկել էին այդ անծանոթները։ Տարեց տղամարդը ապշահար նայում էր, թե ինչպես է այդ գեղանի օրիորդը նորից ու նորից վազում դեպի ջրհորը, ջուր բերում և դատարկում գուռի մեջ, մինչև որ այդ խոշոր կենդանիները հագենան։ Հետո նա հարցրեց Ռեբեկային, թե ում աղջիկն է, և թե արդյոք նրա տնեցիները իրենց խմբին գիշերելու տեղ կտան։ Ռեբեկան առանց տատանվելու նրանց բոլորին հրավիրեց օթևանելու իրենց տանը և հավաստիացրեց, որ ուղտերին էլ կերով կապահովեն։

Ռեբեկան չգիտեր, որ այս հանդիպումը Եհովայի միջամտությամբ էր։ Այդ տարեց մարդը Աբրահամի վստահելի ծառան էր, ըստ ամենայնի՝ Եղիեզերը։ Նա հարյուրավոր կիլոմետրեր էր կտրել-անցել, որ կատարի իր հատուկ առաքելությունը։ Շաբաթներ առաջ Աբրահամը նրան խնդրել էր, որ ճամփորդի հեռավոր վայրեր ու կին գտնի իր որդի Իսահակի՝ իր ժառանգի համար։ Աբրահամը պատվիրել էր, որ աղջիկն անպայման ընտրվի Եհովային պաշտող ընտանիքից։ Ուստի Եղիեզերը խնդրել էր Եհովային, որ օրհնի իր ճամփորդությունը։ Նա աղոթել էր, որ Իսահակի համար Աստծու ընտրած աղջիկը յուրահատուկ հյուրասիրություն դրսևորի իր հանդեպ։ Եվ Ռեբեկան հենց այդպես վարվեց։

Աղջիկը անվարան օգնության ձեռք մեկնեց մարդկանց, ում առաջին անգամ էր տեսնում։ Իհարկե, այն ժամանակները բոլորովին այլ էին, ոչ թե մեր օրերի պես, երբ մարդկանցից շատերը «դաժան» են ու «բարին չսիրող» (2 Տիմոթ. 3։1, 3)։ Բայց անգամ այն օրերի համար Ռեբեկայի դրսևորած խիզախությունն ու հյուրասիրությունը իսկապես տպավորիչ էին։ Եվ դեպքերի հետագա զարգացմանը զուգընթաց նա այլ հարցերում էլ քաջություն դրսևորեց։

Շուտով նա իմացավ, թե ինչու էին այդ մարդիկ երկար ճանապարհ կտրել։ Ռեբեկայի հայրը՝ Բաթուելը, և եղբայրը՝ Լաբանը, Եղիեզերին հրավիրեցին հաց ուտելու։ Բայց տարեց ծառան պնդեց, որ նախ ասի, թե ինքն ինչի համար է եկել։ Նա պատմեց՝ ինչպես է Եհովան օրհնել իրեն ու օգնել հանդիպելու Ռեբեկային։ Բաթուելն ու Լաբանը անմիջապես հասկացան, որ իրոք Աստված է այդ ամենի հետևում կանգնած, ուստի ասացին. «Սա մի բան է, որ Եհովան է առաջնորդում»։

Ռեբեկան իմացավ, որ Աստված ուզում է՝ ինքը հեռանա տնից ու ամուսնանա բոլորովին անծանոթ մի մարդու հետ. ի՞նչ կաներ նա

Իսկ ի՞նչ կաներ Ռեբեկան։ Իր ծառային հանձնարարություն տալիս Աբրահամը հաշվի էր առել, որ աղջիկը գուցե չցանկանա Եղիեզերի հետ Քանան գնալ։ Այնպես որ Ռեբեկան թերևս կարող էր որոշել՝ գնա՞լ, թե՞ ոչ։ Հաջորդ օրը՝ առավոտյան, Եղիեզերը ասաց, որ ուզում է իսկույն ևեթ մեկնել աղջկա հետ։ Ռեբեկայի տնեցիները որոշեցին հենց իրեն՝ աղջկան հարցնել, թե ինչ է ուզում անել։ Ի պատասխան նրանց հարցին՝ Ռեբեկան հստակ ասաց. «Կգնամ»։ Նա պատրաստ էր հետևում թողնել իր տունը, ընտանիքին, թեև գիտակցում էր, որ գուցե էլ երբեք չտեսնի նրանց։ Ի՞նչն էր նրան այդպիսի քաջություն ներշնչում։ Ըստ ամենայնի, նա էլ էր հասկացել, որ դա Եհովայի կամքն է։

Շաբաթներ շարունակ ուղտերով ճամփորդելուց հետո խումբը հասավ Քանան, որտեղ գտնվում էր Աբրահամի ճամբարը։ Մթնշաղի աղոտ մշուշում Ռեբեկան տեսավ մի տղամարդու, որը մտորելով միայնակ քայլում էր դաշտում։ Երբ նա իմացավ, որ դա Իսահակն է, խոնարհաբար քողով ծածկեց իր գլուխը՝ այդպիսով ցույց տալով, որ ընդունում է նրան որպես իր ապագա ամուսին։ Քառասունամյա Իսահակը, ով խորաթափանց, ջերմ ու նրբազգաց մարդ էր, դեռևս մեծ վիշտ էր ապրում իր մոր մահվան համար, ով արդեն երեք տարի էր, ինչ մահացել էր։ Արդյոք Ռեբեկան հաստատակամություն կունենա՞ր կատարելու իրեն վստահված կարևոր դերը։ Սիրող կին կլինե՞ր Իսահակի համար։ Քաջաբար կաջակցե՞ր, որ նա կատարի Եհովայի կողմից տրված պատասխանատվությունը՝ ընտանիքի գլխի դերը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ՝ այո։ Նրանց ամուսնական կյանքի սկիզբը նկարագրվում է հետևյալ պարզ, բայց խոստումնալից տողերով. «Իսահակը սիրեց նրան և իր մոր կորստից հետո մխիթարություն գտավ»։

Քողով ծածկված Ռեբեկան բռնել է ուղտի սանձից և ընդառաջ է գնում Իսահակին, ով, հեռվում կանգնած, զրուցում է Եղիեզերի հետ

Կարդա Աստվածաշնչից

  • Ծննդոց 24։1-67; 25։20

Քննարկման համար

Ռեբեկան ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Երբ Աբրահամը երեխաներ ունեցավ, դա ինչպե՞ս անդրադարձավ Եղիեզերի վրա։ Ինչի՞ց է երևում, որ նա դառնությամբ չլցվեց (Ծննդ. 15։2-4; 24։12; w97 1/1, էջ 30, պրբ. 2)։

  2. 2. Ինչո՞ւ էր Աբրահամը ուզում, որ Իսահակի հարսնացուն տեղափոխվի Քանան, ոչ թե Իսահակը գնա նրա հայրենիք (w97 1/1, էջ 30, պրբ. 3)։

  3. 3. Ի՞նչ էին նշանակում Ռեբեկային ու նրա ընտանիքին տրված նվերները (it, «Ռեբեկա», պրբ. 4)։

  4. 4. Ինչպիսի՞ն էր Ռեբեկայի կատարած ճամփորդությունը Խառանից Նեգև՝ դեպի Իսահակի տուն (wp16.3, էջ 15, պրբ. 1)։ Ա

    Նեգևի անապատային տարածքը Իսրայելում։ Այդ խորդուբորդ տեղանքը մեծամասամբ հողածածկ է, ժայռոտ, պատված կիրճերով և ավազաբլուրներով

    www.LifeintheHolyLand.com

    նկար Ա։ Նեգևը մի ժամանակ խիտ բնակեցված տարածք էր, որտեղ Աբրահամի մեծ հոտերի համար կային խոտառատ արոտավայրեր

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Կողակցի ճիշտ ընտրության հարցում ի՞նչ ենք սովորում Աբրահամից, Ռեբեկայից ու Իսահակից (Ծննդ. 24։2, 3; 27։46-28։1)։

  • Ռեբեկան ջանասեր էր, առատաձեռն ու հարգալից։ Քույրերը գործնականում ինչպե՞ս կարող են ընդօրինակել նրան։ Բ

    Համակցված նկարներ։ Երեք կերպ, որոնցով քույրերը կարող են ընդօրինակել Ռեբեկայի հատկությունները։ Այս իրավիճակը նկարագրող նկարները հաջորդիվ հանդիպում են առանձին-առանձին Մայրը օգնում է իր փոքրիկ դստերը, որ զամբյուղը լցնի իրենց այգուց հավաքած բանջարեղենով Ավելի ուշ մայր ու աղջիկ այդ զամբյուղը տանում են մի տարեց քրոջ Մայրը իր ամուսնու և դստեր հետ ուրախությամբ մասնակցում է ընտանեկան երկրպագությանը

    նկար Բ

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Ռեբեկայի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Ռեբեկային, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Իմացիր, թե Ռեբեկան ինչպես շարունակեց քաջություն դրսևորել որպես հավատարիմ կին և մայր։

«Ռեբեկա. վճռական կին, որ վախենում էր Աստծուց» (w04 4/15, էջ 8-11)

Երեխաներն ի՞նչ կարող են սովորել Ռեբեկայից։

«Ռեբեկայի գեղեցիկ հատկությունները» («Առաջադրանք-նկարներ» վեբ հոդվածաշար)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը