Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Դիմացկունություն»
  • Դիմացկունություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիմացկունություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Դիմացկունությամբ վազենք.... մեր աչքերը հառած Հիսուսին»
    «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
  • «Տոկունությունը թող ամբողջացնի իր գործը»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հավատարիմ մնա Եհովայի կազմակերպությանը
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Տոկունությունը վարձատրվում է
    2004 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Դիմացկունություն»

ԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Հունարեն հիպոմենո բայը բառացի նշանակում է «մնալ», «կանգնած մնալ ինչ-որ բան ներքո»։ Ղուկաս 2։43-ում և Գործեր 17։14-ում այն թարգմանվել է «մնալ»։ Այն նաև ունի «ամուր կանգնել», «հարատևել», «անսասան մնալ» իմաստները, ուստի թարգմանվել է «դիմանալ» (Մթ 24։13)։ Հիպոմոնե գոյականը սովորաբար փոխանցում է քաջությամբ, հաստատակամությամբ կամ համբերությամբ ուղեկցվող դիմացկունության իմաստ։ Այդ հատկությունն ունեցող մարդը չի կորցնում իր հույսը խնդիրների, հալածանքների, փորձությունների բախվելիս կամ գայթակղությունների առաջ կանգնելիս։

Ինչու է անհրաժեշտ դիմացկուն լինել։ Քրիստոնյաները գուցե բախվեն այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են մարդկանց անտարբերությունը, անարգանքը, իրենց մասին սխալ տեղեկության տարածումը, թշնամանքը, ընտանիքի անդամների ատելությունը, վատ վերաբերմունքը, բանտարկությունը և նույնիսկ մահվան սպառնալիքը (Մթ 5։10-12; 10։16-22; 24։9, 10, 39; Մկ 13։9, 12, 13; Հտն 13։10)։ Այս դժվարությունները կրելու համար դիմացկունություն է անհրաժեշտ։ Առանց այս կենսական հատկության հնարավոր չէ հավիտենական կյանք ստանալ, որովհետև կարևորը ոչ թե այն է, թե մարդն ինչպես կսկսի իր քրիստոնեական ընթացքը, այլ այն, որ մինչև վերջ հավատարիմ մնա (Հռ 2։7; Եբ 10։36; Հտն 14։12)։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Ով որ մինչև վերջ դիմանա, կփրկվի» (Մթ 24։13)։ «Մինչև վերջ դիմանալով՝ դուք կփրկեք ձեր կյանքը» (Ղկ 21։19)։

Այն մարդիկ, ովքեր արագ են ընդունում «Աստծու խոսքը», բայց թույլ չեն տալիս, որ այն խոր արմատներ գցի իրենց մեջ, դիմացկունություն չունեն։ Փորձության կամ հալածանքի բախվելիս նրանք հետ ենք կանգնում ճշմարիտ ուղուց և կորցնում են Աստծու հավանությունն ու օրհնությունը։ Սակայն ովքեր խոր գնահատանք են զարգացնում «Աստծու խոսքի» հանդեպ, դիմացկունություն են դրսևորում և անսասան մնում։ Դիմակայելով վհատությանը, նեղությանն ու տառապանքին՝ նրանք «պտուղ են բերում»՝ հավատարմորեն շարունակում են հռչակել Աստծու Խոսքը (Ղկ 8։11, 13, 15)։

Ինչպես զարգացնել։ Տառապանքներ կրելիս քրիստոնյան կկարողանա դիմանալ, եթե խորհրդածի Աստծու ծառաների թողած հրաշալի օրինակների շուրջ։ Նրանցից են, օրինակ, նախաքրիստոնեական ժամանակներում ապրած մարգարեները, Հոբը, Պողոս և Հովհաննես առաքյալները ու շատ ուրիշներ։ Քրիստոնյան նաև դիմացկուն կմնա, եթե խորհրդածի այն մասին, թե նրանք ինչպես վարձատրվեցին իրենց հավատարիմ ընթացքի համար (2Կթ 6։3-10; 12։12; 2Թղ 1։4; 2Տմ 3։10-12; Հկ 5։10, 11; Հտն 1։9)։ Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել Հիսուս Քրիստոսի օրինակին, ով կատարյալ դիմացկունություն դրսևորեց (Եբ 12։2, 3; 1Պտ 2։19-24)։

Կարևոր է նաև ամուր պահել հավիտենական, կատարյալ կյանքի հույսը։ Նույնիսկ եթե հակառակորդները խլեն քրիստոնյայի կյանքը, չեն կարող զրկել նրան իր հույսից (Հռ 5։4, 5; 1Թղ 1։3; Հտն 2։10)։ Ներկայիս չարչարանքները ոչինչ են՝ համեմատած այն հրաշալի կյանքի հետ, որ կլինի, երբ այդ փառահեղ հույսն իրականանա (Հռ 8։18-25)։ Հավիտենության տեսանկյունից՝ ներկայիս ցանկացած տառապանք, որքան էլ ուժգին լինի, «վաղանցիկ է և աննշան» (2Կթ 4։16-18)։ Եթե քրիստոնյան հիշի, որ փորձությունները ժամանակավոր են, և ամուր պահի իր հույսը, չի հուսահատվի ու հավատարիմ կմնա Եհովա Աստծուն։

Քրիստոնյան իր ուժերով չէ դիմացկունություն դրսևորում։ Բարձրյալն իր ոգու և Սուրբ Գրքի միջոցով մխիթարում և զորացնում է իր ծառաներին։ Նա «դիմանալու ուժ» է տալիս նրանց, ովքեր լիովին վստահում են իրեն։ Ուստի տեղին է, որ քրիստոնյաները նրանից օգնություն և իմաստություն խնդրեն փորձությունը հաղթահարելու համար (Հռ 15։4, 5; Հկ 1։5)։ Եհովան երբեք թույլ չի տա, որ քրիստոնյան իր կարողությունից վեր փորձվի։ Եթե մարդը օգնության համար դիմի Աստծուն, չկորցնի իր հավատը և ամբողջությամբ ապավինի նրան, ապա վերջինս ելք կբացի նրա առաջ ու կօգնի դիմանալ (1Կթ 10։13; 2Կթ 4։9)։

Այն ուժը, որ Աստված տալիս է իր ծառաներին, երբ նրանք տառապանք են կրում, անսպառ է։ Պողոս առաքյալը աղոթեց կողոսացիների համար, որ «Աստված, ով ահռելի զորություն ունի, նրանց անհրաժեշտ ուժը տա, որպեսզի կարողանան համբերությամբ և ուրախությամբ դիմանալ ամեն ինչի» (Կղ 1։11)։ Աստված այդ ահռելի զորությունը գործադրեց, օրինակ, այն ժամանակ, երբ հարություն տվեց Հիսուս Քրիստոսին, բարձր դիրքի արժանացրեց նրան և նստեցրեց իր աջ կողմը (Եփ 1։19-21)։

Եհովա Աստված և իր Որդին ցանկանում են, որ բոլորը դիմանան մինչև վերջ։ Դա երևում է այն քաջալերական խոսքերից, որ Հիսուս Քրիստոսը ուղղեց Եփեսոսի, Զմյուռնիայի, Պերգամոնի, Թյուատիրի, Սարդեսի, Ֆիլադելֆիայի ու Լաոդիկեայի քրիստոնեական ժողովների անդամներին (Հտն 2։1-3, 8-10, 12, 13, 18, 19; 3։4, 5, 7, 10, 11, 14, 19-21)։

Ճիշտ վերաբերմունք փորձությունների հանդեպ։ Քրիստոնյան գիտի, որ իր հավիտենական ապագան կախված է դիմացկունություն դրսևորելուց, և վստահ է, որ օգնություն կստանա Աստծուց, ուստի չպետք է վախենա փորձություններից ու նեղություններից, չպետք է զայրանա դրանց պատճառով, բողոքի, լցվի իր հանդեպ խղճահարության զգացումով կամ դառնանա։ Պողոս առաքյալը հորդորեց. «Եկեք ցնծանք, երբ նեղությունների ենք բախվում՝ իմանալով, որ նեղություն կրելը մեր մեջ դիմացկունություն է ձևավորում» (Հռ 5։3)։ Երբ մարդը Աստծու օգնությամբ համբերատարորեն դիմանում է փորձություններին և անսասան է մնում, ակնհայտ է դառնում, որ նա ունի այդ արժեքավոր ունակությունը՝ դիմացկունությունը։ Այդ փաստը ի հայտ չէր գա, եթե նա չանցներ փորձությունների միջով։

Հարկավոր է թույլ տալ, որ «դիմացկունությունը ավարտին հասցնի իր գործը», այսինքն՝ թողնել, որ փորձությունն ընթանա իր հունով, և չփորձել արագ վերջ դնել դրան՝ աստվածաշնչյան սկզբունքներին հակասող ինչ-որ բան անելով։ Այդ դեպքում հավատը կփորձվի ու կզտվի, ինչպես նաև ի հայտ կգա դրա զորությունը։ Բացի այդ՝ փորձության բախվելիս քրիստոնյան թերևս հայտնաբերի իր թույլ կողմերը ու շտկի դրանք։ Հավատարմորեն դիմանալով փորձություններին՝ նա ձևավորվում է՝ դառնալով ավելի համբերատար, ցավակից, կարեկից, բարի ու սիրող անձ։ Այսպիսով՝ թույլ տալով, որ «դիմացկունությունը ավարտին հասցնի իր գործը»՝ քրիստոնյան «անարատ կլինի ամեն ինչում՝ առանց որևէ թերության», և կունենա Եհովա Աստծու հավանությունը (Հկ 1։2-4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը