Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Շուշան, II»
  • Շուշան, II

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շուշան, II
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Տերև, որը չի թրջվում
    2009 Արթնացե՛ք
  • Հնդկաստան. «Միասնություն բազմազանության մեջ»
    2001 Դիտարան
  • Թող Աստծու «աննկարագրելի և ձրի պարգևը» մղի քեզ ընդօրինակելու նրա սերը
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Աստվածաշնչի ըմբռնում
it «Շուշան, II»

ՇՈՒՇԱՆ, II

«Շուշան» թարգմանված եբրայերեն շուշան և հունարեն կրինոն բառերը կարող են մատնանշել բազմապիսի ծաղիկներ, օրինակ՝ վարդակակաչ, հողմածաղիկ, հակինթ, հիրիկ, թրաշուշան։ Ըստ Քյոլերի ու Բաումգարտների՝ եբրայերեն բառը ծագել է եգիպտերեն մի բառից, որը նշանակում է «մեծ ծաղիկ» (Lexicon in Veteris Testamenti Libros, Leiden, 1958, էջ 958)։ Հույն պատմիչ Հերոդոտոսը («Պատմություն», գիրք 2, պրբ. 92) եգիպտական լոտոսը կոչում է «շուշան», և շատերի կարծիքով՝ երբ Աստվածաշունչը խոսում է «շուշանաձև» կամ «շուշան ծաղկի նման» զարդարանքների մասին, նկատի ունի եգիպտական լոտոսը՝ ջրաշուշանը (1Թգ 7։19, 22, 26; 2Տգ 4։5)։ Սակայն եթե հաշվի առնենք այն, որ լոտոսը Եգիպտոսում լայնորեն գործածվել է որպես կեղծ կրոնական խորհրդանիշ, կասկածելի է, որ Աստվածաշնչում հիշատակված «շուշանը» նույն լոտոսն է։

Աստվածաշնչում հիշատակված շուշաններն աճում էին հովիտներում, փշերի մեջ և արոտավայրերում, որտեղ հոտերն ու վիթերն էին արածում (Երգ 2։1, 2, 16; 4։5)։ Հավանաբար, այդ ծաղիկները նաև աճեցրել են պարտեզներում (Երգ 6։2, 3)։ Սուրբ Գրքում անուղղակիորեն խոսվում է նրանց անուշ բուրմունքի մասին (Երգ 5։13)։ Իսրայելի հոգևոր վերականգնման մասին մարգարեանալիս Օսեեն ասաց, որ Աստծու ժողովուրդը ծաղկելու էր շուշանի պես՝ թերևս նկատի ունենալով այդ ծաղկի գեղեցկությունը (Օս 14։5)։

Ընդգծելով, որ նյութական բաները այնքան կարևոր չեն, որքան մարդիկ են կարծում՝ Հիսուս Քրիստոսն ասաց, որ նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ այնքան գեղեցիկ չհագնվեց, որքան դաշտի շուշանները։ Ոմանց կարծիքով՝ Հիսուսը նկատի ուներ հողմածաղիկը։ Սակայն նա թերևս խոսում էր շուշանանման ծաղիկների մասին, ինչը կարելի է ենթադրել նրանից, որ բացի «դաշտի շուշաններ» արտահայտությունից՝ նա գործածեց նաև «դաշտի բույսեր» արտահայտությունը (Մթ 6։28-30; Ղկ 12։27, 28)։

Հայտնի չէ, թե 45-րդ, 60-րդ, 69-րդ և 80-րդ սաղմոսների խորագրերում ինչ իմաստով են գործածվել «շուշաններ» և «շուշան» բառերը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը