Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 1/1 էջ 6–10
  • Ողջ մնալ «Եհովայի օրը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ողջ մնալ «Եհովայի օրը»
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի գործերը Նոյի օրերում
  • Եհովայի դատաստանը Սոդոմի և Գոմորի նկատմամբ
  • Իսրայելը «մրրիկ» է հնձում
  • Եհովայի հաշվեհարդարը ուխտադրուժ Հուդայի հետ
  • Առաջին դարի «մեծ նեղութիւնը»
  • Փրկության համար հանրային ազդարարություն անել
    1998 Դիտարան
  • Այժմ ավելի հրատապ է, որ աչալուրջ լինենք
    2003 Դիտարան
  • Եհովայի օրը. կարևոր թեմա
    Ապրիր՝ քո մտքում պահելով Եհովայի օրը
  • Ո՞վ «կ’փրկուի»
    1998 Դիտարան
Ավելին
1998 Դիտարան
w98 1/1 էջ 6–10

Ողջ մնալ «Եհովայի օրը»

«Մեծ է Տիրոջ [Եհովայի, ՆԱ] օրը եւ շատ ահեղ, եւ ո՞վ կարող է դիմանալ նորան» (Յովէլ 2։11)։

1. Ինչո՞ւ ‘Եհովայի ահեղ օրը’ պետք է ուրախության պատճառ լինի։

«ԱՀԵ՜Ղ»։ Ահա թե ինչպես է Աստծո մարգարե Հովելը նկարագրում ‘Եհովայի մեծ օրը’։ Սակայն մենք, որ սիրում ենք Եհովային և Հիսուսի զոհաբերական փրկանքի հիման վրա նվիրվել ենք նրան, հարկ չունենք Եհովայի մոտեցող օրվանից սարսափելու։ Իսկապես դա լինելու է սարսափազդու մի օր, նաև մեծ փրկության և ազատության օր իրերի այս չար համակարգից, որը հազարամյակներ շարունակ դժբախտացրել է մարդկությանը։ Այդ օրվա հեռանկարով Հովելն Աստծո ժողովրդին կոչ է անում. «Ցնծա եւ ուրախացիր, որ Տէրը մեծ բաներ է անում» և հավաստիացնում է. «Պիտի լինի, որ ամեն ով որ կանչէ Տիրոջ [Եհովայի, ՆԱ] անունը, կ’փրկուի»։ Այնուհետև Աստծո Թագավորության կարգադրության մեջ «փրկութիւն կ’լինի՝ Տիրոջ ասածին պէս. եւ այն մնացորդների վերայ, որոնց Տէրը կ’կանչէ» (Յովէլ 2։11, 21, 22, 32)։

2. Աստծո նպատակների ամբողջացման ժամանակ ի՞նչ տեղի կունենա ա) «Տիրոջ օրը» բ) «Եհովայի օրը»։

2 Եհովայի ահեղ օրը չպետք է շփոթել Յայտնութիւն 1:10–ի «Տիրոջ օրվա» (ՆԱ) հետ։ Այս վերջին օրն իր մեջ ընդգրկում է Յայտնութիւն 1—22 գլուխներում նկարագրված տասնվեց տեսիլքների կատարումը և բովանդակում բոլոր այն իրադարձությունների իրականացման ժամանակաշրջանը, որոնք նախագուշակեց Հիսուսը՝ պատասխանելով աշակերտների հետևյալ հարցին. «Ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»։ Հիսուսի երկնային ներկայությունը նշանավորվեց երկրի վրա սարսափելի ‘պատերազմներով, սովերով, համաճարակներով և անօրինություններով’։ Չնայած այս ցավերը բազմապատկվեցին, այնուամենայնիվ Հիսուսն ապահովեց աստվածավախ մարդկանց հանգստությունը՝ ուղարկելով իր ներկայիս աշակերտներին դեպի առաջ՝ քարոզելու «արքայութեան այս Աւետարանը.... ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների»։ Ապա՝ որպես Տիրոջ օրվա գագաթնակետ, ժայթքելու է իրերի ներկա դրության «վախճանը»՝ Եհովայի ահեղ օրը (Մատթէոս 24։3—14; Ղուկաս 21։11)։ Դա Եհովայի օրն է լինելու Սատանայի ապականված աշխարհն արագ դատաստանի ենթարկելու համար։ «Երկինքը ու երկիրը պիտի դողան. բայց Տէրը ապաւէն կ’լինի իր ժողովրդի համար» (Յովէլ 3։16)։

Եհովայի գործերը Նոյի օրերում

3. Այսօրվա իրավիճակներն ինչպե՞ս են համապատասխանում Նոյի օրերին։

3 Աշխարհի այսօրվա իրավիճակները համընկնում են չորս հազար տարի առաջ «Նոյի օրերում» տիրող դրության հետ (Ղուկաս 17։26, 27, ԱԹ)։ Ծննդոց 6։5–ում կարդում ենք. «Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր»։ Այս նկարագրությունը որքա՜ն նման է այսօրվա աշխարհին։ Չարությունը, ագահությունը և սիրո պակասը վխտում են ամենուրեք։ Երբեմն կարելի է կարծել, որ մարդկությունը հասել է ապականության ծայրագույն աստիճանին։ Սակայն «վերջին օրերի» վերաբերյալ Պողոս առաքյալի մարգարեությունը շարունակվում է կատարվել. «Չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին» (Բ Տիմոթէոս 3։1, 13)։

4. Ի՞նչ ազդեցություն է գործել կեղծ կրոնը վաղ ժամանակներում։

4 Կարո՞ղ էր արդյոք կրոնը Նոյի օրերում թեթևացում բերել մարդկությանը։ Ընդհակառակը, ուրացած կրոնը, որը գոյություն է ունեցել այն ժամանակ, մեծապես նպաստել է կործանարար վիճակներին։ Մեր առաջին ծնողները տեղի տվեցին կեղծ ուսմունքին ‘առաջի օձի, որ Բանսարկու և Սատանա է կոչվում’։ Ադամին հաջորդող սերնդից «սկսուեցաւ Եհովայի անունը կանչելը», ըստ երևույթին աստվածանարգ կերպով (Յայտնութիւն 12։9; Ծննդոց 3։3—6; 4։26)։ Ավելի ուշ ըմբոստ հրեշտակները, որոնք ետ կանգնեցին Աստծո հանդեպ ունեցած իրենց նվիրվածությունից, մարմնավորվեցին, որպեսզի անթույլատրելի սեռային հարաբերություն ունենային մարդկանց գեղանի աղջիկների հետ։ Այս կանայք նեֆիլիմ կոչվող խառնածին հսկաներ ծնեցին, որոնք ճնշում և սպառնում էին մարդկությանը։ Դիվային ազդեցության տակ ‘ամեն մարմին իր ճանապարհը ապականեց երկրի վերայ’ (Ծննդոց 6։1—12)։

5. Հիսուսն ի՞նչ նախազգուշացնող կոչ արեց մեզ՝ բերելով Նոյի օրերի օրինակը։

5 Մի ընտանիք, սակայն, պահպանեց ուղղամտությունը Եհովայի հանդեպ։ Աստված «ամբարիշտների աշխարհի վրայ ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թւում նաեւ Նոյին՝ արդարութեան քարոզչին» (Բ Պետրոս 2։5)։ Ջրհեղեղը Եհովայի ահեղ օրվա նախանշանը հանդիսացավ, որը նշում է իրերի այս համակարգի ավարտը և որի մասին Հիսուսը մարգարեացավ. «Այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը։ Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, – երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, ու նրանք չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, – այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ» (Մատթէոս 24։36—39)։ Այսօր էլ մենք ենք նման իրավիճակում, ուստի Հիսուսը մեզ կոչ է անում. «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից.... արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է» (Ղուկաս 21։34—36)։

Եհովայի դատաստանը Սոդոմի և Գոմորի նկատմամբ

6, 7. ա) Ինչի՞ նախանշանն էին հանդիսանում Ղովտի օրերի իրադարձությունները։ բ) Այս ամենը ի՞նչ պարզ ազդանշան է մեզ համար։

6 Ջրհեղեղից մի քանի հարյուրամյակներ հետո, երբ Նոյի հետնորդները շատացան երկրի վրա, հավատարիմ Աբրահամը և նրա եղբորորդի Ղովտը ականատես եղան Եհովայի մեկ այլ ահեղ օրվան։ Ղովտը և իր ընտանիքը ապրում էին Սոդոմ քաղաքում։ Հարևան Գոմոր քաղաքի հետ միասին Սոդոմը լի էր գարշելի սեռային անբարոյությամբ։ Առաջնակարգ տեղ էր գրավում նաև նյութապաշտությունը, որը, վերջին հաշվով, ազդեց նույնիսկ Ղովտի կնոջ վրա։ Եհովան ասաց Աբրահամին. «Սոդոմի եւ Գոմորի աղաղակը շատացաւ, եւ որովհետեւ նորանց մեղքն էլ շատ ծանրացաւ» (Ծննդոց 18։20)։ Աբրահամը խնդրեց Եհովային խնայել այդ քաղաքները հանուն նրանում գտնվող արդար անհատների, սակայն Եհովան հայտարարեց, որ այնտեղ նույնիսկ տասը արդար մարդ չէր գտել։ Աստծո կողմից ուղարկված հրեշտակներն օգնեցին Ղովտին և նրա երկու աղջիկներին փախչել հարևան Սեգովր քաղաքը։

7 Ի՞նչ հետևություն։ Մեր «վերջին օրերը», համեմատելով Ղովտի օրերի հետ, Ղուկաս 17։28—30–ը տեղեկացնում է. «Նոյնպէս, ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստեան մատնեց։ Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու»։ Եհովայի կողմից Սոդոմին և Գոմորին վիճակված կործանման այդ սարսափազդու օրը մեր օրերում՝ Հիսուսի ներկայության ժամանակ, պարզ նախազգուշացում է մեզ համար։ Մարդկության ժամանակակից սերունդները նույնպես «պոռնկացան՝ անբնական կրքերի ետեւից ընկնելով» (Յուդա 7)։ Դեռ ավելին, մեր ժամանակների սեռային անբարո վարքը պատասխանատու է այս օրերի մասին Հիսուսի մարգարեացած բազում «ժանտախտների» տարածման համար (Ղուկաս 21։11)։

Իսրայելը «մրրիկ» է հնձում

8. Իսրայելացիները որքանո՞վ պահեցին Եհովայի հետ ունեցած իրենց ուխտը։

8 Պատշաճ ժամանակին Եհովան ընտրեց Իսրայելին՝ որպես իր «սեպհական ժողովուրդ.... ամեն ազգերիցը, ....քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ» լինելու համար։ Սակայն դա կախված էր ‘իրաւ նրա ձայնին լսելուց եւ նրա ուխտը պահելուց’ (Ելից 19։5, 6)։ Արդյոք նրանք գնահատեցի՞ն այդ մեծ առանձնաշնորհումը։ Ամենևի՛ն։ Ճիշտ է, այդ ազգից որոշ հավատարիմ անհատներ՝ Մովսեսը, Սամուելը, Դավիթը, Հովսափատը, Եզեկիան, Հեսուն, ինչպես նաև նվիրված այլ մարգարեներ և մարգարեուհիներ անձնվիրաբար ծառայեցին նրան։ Սակայն ազգն ամբողջությամբ անհավատարիմ գտնվեց։ Ժամանակի ընթացքում թագավորությունը բաժանվեց երկու մասի՝ Իսրայելի և Հուդայի։ Ընդհանուր առմամբ երկուսն էլ միջամուխ եղան հարևան երկրների հեթանոսական պաշտամունքին և Աստծուն անարգող այլ սովորույթներին (Եզեկիէլ 23։49)։

9. Եհովան ինչպե՞ս դատապարտեց տասը ըմբոստ ցեղերի թագավորությունը։

9 Եհովան ինչպե՞ս կարգավորեց հարցերը։ Այս անգամ էլ, Ամովսի կողմից նշված սկզբունքի համաձայն, հնչեց նրա զգուշացումը. «Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին»։ Ամովսն ինքը «վա՜յ» տվեց Իսրայելի հյուսիսային թագավորությանը. «Ձեզ ի՞նչ պէտք է Տիրոջ օրը. նա խաւար է, եւ ոչ թէ լոյս» (Ամովս 3։7; 5։18)։ Այնուհետև Ամովսի ընկերակիցը՝ Ովսէէ մարգարեն, հրապարակեց. «Քամի սերմեցին եւ մրրիկ պիտի հնձեն» (Ովսէէ 8։7)։ Մ.թ.ա. 740–ին Եհովան ասորական բանակը գործածեց Իսրայելի հյուսիսային թագավորությունը մեկընդմիշտ ամայացնելու համար։

Եհովայի հաշվեհարդարը ուխտադրուժ Հուդայի հետ

10, 11. ա) Եհովան ինչո՞ւ չցանկացավ ներել Հուդային։ բ) Ինչպիսի՞ գարշելի արարքներ էին ապականել ազգը։

10 Եհովան իր մարգարեներին ուղարկեց նաև Հուդայի հարավային թագավորություն։ Հուդայի թագավորները՝ Մանասէն և նրա ժառանգորդ Ամոն թագավորը, դեռ շարունակում էին անել այն, ինչը չար էր Աստծո աչքի առջև՝ ‘անմեղ արիւն թափելով այնքան խիստ շատ եւ ծառայելով այն կուռքերին եւ երկրպագելով նորանց’։ Չնայած Ամոնի որդի Հովսիան Եհովայի աչքին բարի եղածն արեց՝ նրան հաջորդող թագավորները, ինչպես նաև ժողովուրդը կրկին համակվեցին չարությամբ, այնպես որ «Տէրը չ’ուզեց ներել» (Դ Թագաւորաց 21։16—21; 24։3, 4)։

11 Եհովան իր մարգարե Երեմիայի միջոցով հայտարարեց. «Սոսկալի եւ քստմնելի բան է լինում երկրի վերայ. Մարգարէքը սուտ են մարգարէանում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը. եւ իմ ժողովուրդն էլ այսպէս է սիրում. բայց վերջը ի՞նչ պիտի անէք»։ Հուդայի ժողովուրդը ծայրաստիճան արյունապարտ էր դարձել, նրանք ապականվել էին գողությունների, սպանությունների, ամուսնական անհավատարմության, կեղծ երդումների, ուրիշ աստվածներին երկրպագելու և այլ գարշելի բաների պատճառով։ Աստծո տաճարը «աւազակների այր» էր դարձել (Երեմիա 2։34; 5։30, 31; 7։8—12)։

12. Ո՞րն էր Եհովայի հաջորդ պատիժը՝ ուղղված ուխտադրուժ Երուսաղեմին։

12 Եհովան հայտարարեց. «Ես չարիք եմ բերում հիւսիսից՝ եւ մեծ կոտորած» (Երեմիա 4։6)։ Այսպիսով նա բաբելոնյան աշխարհակալ ուժին՝ այդ ժամանակի «բոլոր երկրի մուրճին» թույլատրեց հարվածել ուխտադրուժ Երուսաղեմին և նրա տաճարին (Երեմիա 50։23)։ Մ.թ.ա. 607–ին քաղաքը սաստիկ պաշարման ենթարկվեց, և Նաբուգոդոնոսորի հզոր բանակի առջև Երուսաղեմն ընկավ։ «Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին Ռեբղայումը եւ Բաբիլոնի թագաւորը Յուդայի բոլոր ազնուականներին էլ մորթեց։ Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, նորան Բաբիլոն տանելու համար։ Եւ Քաղդէացիք այրեցին թագաւորի տունը եւ ժողովրդի տները կրակով, եւ Երուսաղէմի պարիսպները քանդեցին։ Եւ քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդը եւ այն փախստականներին, որոնք անցել էին նորա կողմը, եւ մնացած ժողովրդի մնացորդը Նաբուզարդան դահճապետը գերի տարաւ Բաբիլոն» (Երեմիա 39։6—9)։

13. Ովքե՞ր փրկվեցին մ.թ.ա. 607–ին Եհովայի օրը և ինչո՞ւ։

13 Իսկապես որ ահեղ օր։ Սակայն մի քանիսը, ովքեր հնազանդվեցին Եհովային, այդ կրակոտ դատապարտությունից ազատվողների մեջ գտնվեցին։ Նրանց մեջ էին ոչ իսրայելացի Ռեքաբեանները, որոնք, ի տարբերություն հրեաների, համեստ և հնազանդ ոգի ցուցաբերեցին։ Ողջ մնացին նաև Երեմիայի հավատարիմ գրագիր Բարուքը և անձնվեր Աբդիմելէք ներքինին, որը փրկեց Երեմիայի կյանքը՝ ազատելով նրան կեղտոտ ջրամբարի միջից (Երեմիա 35։18, 19; 38։7—13; 45։1—5)։ Այդպիսի անհատներին էր, որ Եհովան ասաց. «Ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ....խաղաղության խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը»։ Այդ խոստումի փոքր կատարումը տեղի ունեցավ մ.թ.ա. 539–ին, երբ Բաբելոնին տապալող Կյուրոս թագավորն ազատեց աստվածավախ հրեաներին, և նրանք վերադարձան Երուսաղեմ՝ վերակառուցելու քաղաքն ու տաճարը։ Նմանապես այսօր, նրանք, ովքեր դուրս են եկել բաբելոնյան կրոնից և դարձել դեպի Եհովայի մաքուր պաշտամունքը, կարող են Աստծո վերականգնած դրախտում տիրող հավիտենական խաղաղության փառահեղ ապագան ակնկալել (Երեմիա 29։11; Սաղմոս 37։34; Յայտնութիւն 18։2, 4)։

Առաջին դարի «մեծ նեղութիւնը»

14. Եհովան ինչո՞ւ ընդմիշտ մերժեց Իսրայելը։

14 Եկեք նկատի առնենք մ.թ. առաջին դարը։ Այն ժամանակ վերահաստատված հրեաները կրկին ուրացան Աստծուն։ Եհովան երկիր ուղարկեց իր միածին Որդուն՝ որպես Օծյալ կամ Մեսիա։ Մ.թ. 29—33 թթ–ի ընթացքում Հիսուսը քարոզեց ամբողջ Իսրայելում՝ ասելով. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթէոս 4։17)։ Այնուհետև նա աշակերտներ հավաքեց և նախապատրաստեց իր հետ միասին Թագավորության բարի լուրը տարածելուն։ Ինչպե՞ս արձագանքեցին հրեաների առաջնորդները։ Նրանք զրպարտեցին Հիսուսին և արդյունքում կատարեցին նողկալի հանցանք՝ հանձնելով նրան տանջալի մահվան՝ չարչարանքի սյանը գամելով։ Եհովան հրեաներին՝ որպես իր ժողովուրդ, լքեց։ Տվյալ պահին այդ ազգի մերժումը հարատև էր։

15. Ի՞նչ քայլ կատարելու առանձնաշնորհում տրվեց զղջացող հրեաներին։

15 Հարություն առած Հիսուսը մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը սուրբ հոգին թափեց իր աշակերտների վրա, ինչը նրանց հնարավորություն տվեց հապճեպ հավաքված հրեաների և նորահավատների հետ խոսել լեզուներով։ Դիմելով բազմությանը՝ Պողոս առաքյալն ասաց. «Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք.... Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց, այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»։ Ինչպե՞ս արձագանքեցին ազնիվ հրեաները։ «Ներկաները զղջացին իրենց սրտերում», զղջացին իրենց մեղքերի համար և մկրտվեցին (Գործք 2։32—41)։ Թագավորության քարոզչությունն արագացավ և երեսուն տարվա ընթացքում հասավ «երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23)։

16. Եհովան ինչպե՞ս բանեցրեց մարմնավոր Իսրայելի հանդեպ իր դատավճռին առաջնորդող դեպքերը։

16 Այժմ ժամանակն էր, որ Եհովան դատապարտության ենթարկեր իր մերժված ժողովրդին՝ մարմնավոր Իսրայելին։ Այն ժամանակվա աշխարհի տարբեր ազգերից հազարավորներ միացան քրիստոնեական ժողովին և օծվեցին՝ որպես հոգևոր «Աստծու Իսրայէլ» (Գաղատացիս 6։16)։ Իսկ հրեաները խորասուզվեցին ատելության և աղանդավորական բռնության մեջ։ Հակառակ Պողոսի գրածին՝ ‘հպատակ լինել բարձր իշխանություններին’, նրանք բացահայտորեն ապստամբեցին հռոմեական տերության դեմ, որն իշխում էր նրանց վրա (Հռովմայեցիս 13։1)։ Հաջորդող դեպքերն ակներևաբար ճարպկորեն բանեցվեցին Եհովայի կողմից։ Մ.թ. 66–ին հռոմեական լեգեոնները զորավար Գալիոսի հրամանատարությամբ շարժվեցին դեպի Երուսաղեմ և շրջապատեցին այն։ Գրոհող հռոմեացիները սողոսկեցին քաղաք՝ մինչև իսկ քանդելով տաճարի պատի տակը։ Ինչպես Հովսեպոսի պատմությունն է տեղեկացնում՝ քաղաքի և ժողովրդի վրա իսկապես նեղություն էր տիրումa։ Բայց հանկարծ գրոհող զինվորները նահանջեցին։ Դա հնարավորություն տվեց Հիսուսի աշակերտներին, որ «փախչեն լեռները», ինչպես նա զգուշացրել էր Մատթէոս 24։15, 16–ում արձանագրված իր մարգարեության մեջ։

17, 18. ա) Ի՞նչ նեղությունով Եհովան արդարացիորեն պատժեց հրեաներին։ բ) Ո՞ր մարմինը ‘փրկվեց’ և ինչի՞ ստվերն էր դա։

17 Այնուամենայնիվ, Եհովայի դատավճռի ամբողջական կատարումը դեռ պետք է հասներ նեղության գագաթնակետին։ Մ.թ. 70–ին հռոմեական լեգեոնները այժմ արդեն Տիտոս զորավարի առաջնորդությամբ վերադարձան գրոհելու։ Այս անգամ ճակատամարտը վճռական էր։ Իրենց մեջ հակառակություն ունեցող հրեաներն ընդդիմություն չհանդիսացան հռոմեացիների համար։ Քաղաքը և նրա տաճարը հողին հավասարեցվեցին։ Ավելի քան մեկ միլիոն հյուծված հրեաներ տառապեցին և մեռան՝ մոտ 600 000 դիակ դուրս նետվեց քաղաքի դարպասներից։ Քաղաքի ընկնելուց հետո 97 000 հրեաներ գերի վերցվեցին, ավելի ուշ նրանցից շատերը զոհվեցին կրկեսամարտերում։ Իրականում, նեղության այդ տարիների ընթացքում փրկվեցին միայն հնազանդ քրիստոնյաները, որոնք փախել էին Հորդանանի մյուս կողմում գտնվող լեռները (Մատթէոս 24։21, 22; Ղուկաս 21։20—22)։

18 Այսպիսով, «աշխարհի վախճանի» վերաբերյալ Հիսուսի մեծ մարգարեությունն ունեցավ իր առաջին կատարումը մ.թ. 66—70 թթ–ին ըմբոստ հրեա ազգին արդար պատիժ տալու համար՝ Եհովայի օրն իր գագաթնակետին հասնելով (Մատթէոս 24։3—22)։ Սակայն դա միայն ստվերն էր ‘Տիրոջ մեծ եւ ահեղ օրվա’՝ վերջնական նեղության, որը պատրաստ է կլանելու ամբողջ աշխարհը։ (Յովէլ 2։31)։ Իսկ թե ինչպե՞ս կարող ես «փրկուել», կմեկնաբանվի հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

a Հովսեպոսը պատմում է, որ գրոհող հռոմեացիները շրջապատել էին քաղաքը, տակից քանդել պատի մի մասը և պատրաստվում էին այրել Եհովայի տաճարի դարբասը։ Դա շատ հրեաների մեծ ահաբեկություն պատճառեց, քանի որ երեսառերես նայում էին մահվան աչքերին («Հրեական պատերազմ», գիրք II, գլուխ 19)։

Հարցեր վերանայելու համար

◻ «Տիրոջ օրը» ի՞նչ առնչություն ունի «Եհովայի օրվա» հետ

◻ Նկատի առնելով Նոյի օրերը՝ ո՞ր զգուշացման վրա պետք է ուշադրություն դարձնենք

◻ Սոդոմի և Գոմորի հետ պատահածը ինչպիսի՞ հզոր դաս է մեզ համար

◻ Ովքե՞ր փրկվեցին առաջին դարի ‘մեծ նեղութիւնից’

[նկարներ 10–րդ էջի վրա]

Եհովան փրկություն ապահովեց Նոյի և Ղովտի ընտանիքների համար, ինչպես նաև մ.թ.ա. 607–ին և մ.թ. 70–ին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը