Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 2/1 էջ 18–22
  • Մեծ Բրուտը և նրա աշխատանքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեծ Բրուտը և նրա աշխատանքը
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Բրուտը շարունակում է իր գործը
  • Ինչպիսի՞ անոթ կլինեք
  • «Կերտված ենք» փորձությունները հաղթահարելու համար
  • Կերտենք երիտասարդ սերնդին
  • Կերտել մեկի և բոլորի համար
  • Թող Եհովայի խրատը ձևավորի քեզ
    2013 Դիտարան
  • Գնահատենք Եհովային որպես մեր Բրուտի
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մեր գանձերը կավե ամաններում
    1999 Դիտարան
  • Մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը
    2007 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
1999 Դիտարան
w99 2/1 էջ 18–22

Մեծ Բրուտը և նրա աշխատանքը

«[Դարձեք] պատուաւոր անօթ՝.... պատրաստուած ամէն բարի գործի համար» (Բ Տիմոթէոս 2։21)։

1, 2. ա) Ինչո՞վ էին Աստծո ստեղծագործությունները՝ տղամարդն ու կինը, հիասքանչ։ բ) Ի՞նչ նպատակով էր Մեծ Բրուտը ստեղծել Ադամին ու Եվային։

ԵՀՈՎԱՆ Մեծ Բրուտ է։ Նրա ստեղծագործության գլուխգործոցը եղել է մեր նախահայր Ադամը։ Ահա թե ինչ է մեզ պատմում Աստվածաշունչը. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ», այսինքն՝ «շնչող արարած» (ՆԱ, տողատակի ծանոթագրություն) (Ծննդոց 2։7)։ Առաջին մարդկային արարածը կատարյալ էր՝ Աստծո պատկերով ստեղծված, ինչը վկայում էր արդարության հանդեպ Արարչի ունեցած սիրո և իմաստության մասին։

2 Ադամի կողոսկրից Աստված նրա համար մի օգնական ստեղծեց՝ կին արարածին, որպեսզի նա լրացներ այր մարդուն։ Եվայի անբասիր գեղեցկության հետ չէր կարող մրցել նույնիսկ ներկայիս ամենագեղատես կինը (Ծննդոց 2։21—23)։ Առաջին ամուսինները կատարյալ մարմին ունեին և օժտված էին այն բոլոր հատկություններով, որոնք հարկավոր էին երկիրը դրախտի վերածելու իրենց տրված առաջադրանքը կատարելու համար։ Նրանք նաև այնպիսի ուժով էին օժտված, որով պիտի կարողանային իրագործել Աստծո պատվերը՝ գրված Ծննդոց 1։28–ում. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ»։ Վերջիվերջո, այս հսկայական պարտեզը բնակեցվելու էր միլիարդավոր երջանիկ մարդկանցով, որոնք միացած էին լինելու սիրո կատարելության կապով (Կողոսացիս 3։14)։

3. Ինչպե՞ս պատահեց, որ մեր նախածնողները դարձան ‘ոչ պատվավոր գործածության անոթներ’, և ինչպիսի՞ հետևանք դա ունեցավ։

3 Ցավոք, մեր նախածնողները գիտակցաբար ապստամբեցին իրենց Գերիշխան Ստեղծիչի՝ Մեծ Բրուտի հեղինակության դեմ։ Նրանց արարքը կարելի է համեմատել Եսայիա 29։15, 16 խոսքերում նկարագրվածի հետ. «Վա՜յ նորանց, որ խորհուրդը խոր տեղերում ծածկում են Տէրիցը, եւ խաւարում է լինում նորանց գործքը, եւ ասում են. Ո՞վ է մեզ տեսնում, եւ ո՞վ է մեզ իմանում.... մի՞թէ կաւի պէս կ’համարուի բրուտը, որ շէնքը ասէ իր շինողին՝ Նա ինձ չէ շինել. եւ արարածն ասէ իր արարչին թէ Նա չէ հասկանում»։ Նրանց քմահաճ վարքը դժբախտություն բերեց՝ հավիտենական մահվան դատապարտություն։ Բացի այդ, նրանցից առաջ եկած մարդկային ողջ ցեղը ժառանգեց մեղքն ու մահը (Հռովմայեցիս 5։12, 18)։ Մեծ Բրուտի չքնաղ ստեղծագործությունն ապականվել էր...

4. Ո՞ր պատվավոր նպատակին կարող ենք ծառայել։

4 Այնուհանդերձ, նույնիսկ մեր այս անկատար վիճակում էլ մենք՝ մեղավոր Ադամի հետնորդներս, կարող ենք փառաբանել Եհովային՝ նկատի առնելով Սաղմոս 139։14–ում արձանագրված խոսքերը. «Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է»։ Որքա՜ն ցավալի է, որ Մեծ Բրուտի սկզբնական ձեռքի գործը վնասվել է։

Բրուտը շարունակում է իր գործը

5. Ինչպե՞ս պետք է դրսևորվեին Մեծ Բրուտի ընդունակությունները։

5 Ի ուրախություն մեզ, Ստեղծիչը՝ որպես Բրուտ, մարդկային առաջին արարածներին կյանք տալուց բացի ավելին անելու էր ընդունակ։ Պողոս առաքյալն ասում է. «Դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ հակառակում ես Աստծուն. միթէ ստեղծուածը կʼասի՞ իր ստեղծողին, թէ՝ ինչո՞ւ այդպէս ստեղծեցիր ինձ. բրուտը իշխանութիւն չունի՞ կաւի վրայ նոյն զանգուածից անօթ շինելու, մէկը՝ պատուական, իսկ միւսը՝ հասարակ» (Հռովմայեցիս 9։20, 21)։

6, 7. ա) Շատերն այսօր ինչպե՞ս են ցույց տալիս, որ կերտված են ոչ պատվավոր գործածման համար։ բ) Ինչպե՞ս են արդարները կերտվում պատվավոր գործածության համար։

6 Այո՛, Մեծ Բրուտի աշխատանքի մի մասն առնվելու է պատվավոր գործածության համար, իսկ մնացած մասը՝ ոչ պատվավոր։ Անաստվածության մեջ խեղդվող այս աշխարհի հետ ընթացողներն այնպես են «կերտվում», որ միայն կործանում են բերելու իրենց վրա։ Երբ փառավորված Թագավոր Հիսուս Քրիստոսն իր դատաստանը սկսի, նման ոչ պատվավոր անոթները կանցնեն համառ, այծանման մարդկանց շարքերը, որոնք, ինչպես նշվում է Մատթէոսի 25։46–ում, «պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք» [«անջատում», ՆԱ]։ Իսկ ոչխարանման «արդարները», որոնք կերտվում են «պատուական» գործածության համար, կժառանգեն «յաւիտենական կեանքը»։

7 Այս արդարները հնազանդություն կցուցաբերեն Աստծո կողմից կերտվելու համար։ Նրանք արդեն Աստվածահաճո կյանքի ուղու վրա են։ Նրանք ընդունել են Ա Տիմոթէոս 6։17—19–ում զետեղված խորհուրդը, այն է՝ չապավինել «սնոտի հարըստութեանը, այլ՝ Աստծուն, որ մեզ առատապէս ամէն ինչ տալիս է վայելելու համար»։ Այս մարդիկ ջանում են «բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, բարեսէր, իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել՝ իրենց համար բարի հիմք դնելով հանդերձեալում [«ապագայի համար», ՆԱ], որպէսզի ձեռք բերեն ճշմարիտ կեանքը»։ Նրանք կերտվում են աստվածային ճշմարտությամբ և անսասան հավատ են ցուցաբերում Քրիստոսի միջոցով արված Եհովայի կարգադրության հանդեպ, իսկ Քրիստոսը «տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար», որպեսզի վերականգնի Ադամի մեղքով կորստյան մատնվածը (Ա Տիմոթէոս 2։6)։ Ուրեմն, Պողոսի խորհրդին մեծ սիրով պետք է հետևենք՝ ‘հագնել նոր մարդը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի’ (Կողոսացիս 3։10)։

Ինչպիսի՞ անոթ կլինեք

8. ա) Ի՞նչն է որոշում, թե ինչպիսի անոթ է լինելու տվյալ անձնավորությունը։ բ) Որո՞նք են անհատին կերտող երկու ազդակները։

8 Ի՞նչն է որոշում, թե ինչպիսի՛ անոթ է լինելու տվյալ անձնավորությունը. նրա վերաբերմունքը տարբեր հարցերի նկատմամբ ու նրա վարքը։ Նախ և առաջ՝ դրանք մարդու հակումներից և նրա սրտի ցանկություններից են բխում։ Սողոմոն իմաստուն թագավորը գրել է. «Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհները, բայց նորա քայլերը Տէրն է հաստատում» (Առակաց 16։9)։ Երկրորդ՝ նրանք կերտվում են, այլ կերպ ասած, ձևավորվում են իրենց լսածի և տեսածի համաձայն, իրենց ընկերակցություններով և փորձառություններով։ Որքան կարևոր է, ուրեմն, հետևել Առակաց 13։20–ում արձանագրված խորհրդին. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերակցողը կ’չարանայ»։ Ինչպես նախազգուշացնում է Բ Պետրոս 1։16–ը, պետք է խուսափենք «հնարովի առասպելներին» հետեվելուց, որոնց թվին են պատկանում հավատուրաց քրիստոնեական աշխարհի շատ ուսմունքներ ու տոնակատարություններ։

9. Ինչպե՞ս բարեհաճորեն արձագանքել Մեծ Բրուտի կողմից կերտվելուն։

9 Կախված այն բանից, թե ինչ արձագանք ենք տալիս՝ Աստված կարող է մեզ «կերտել»։ Եհովայի առջև կարող ենք խոնարհաբար կրկնել Դավիթի աղոթքը. «Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները. եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը» (Սաղմոս 139։23, 24)։ Եհովան առաջնորդում է Թագավորության լուրի քարոզման գործը։ Մենք երախտագիտությամբ ենք արձագանքել բարի լուրին և Եհովայի այլ նախաձեռնություններին։ Իր կազմակերպության միջոցով նա բարի լուրի հետ առնչություն ունեցող տարբեր առանձնաշնորհումներ է ընձեռում մեզ. եկեք ամո՛ւր կառչենք դրանցից և գնահատենք այդ առանձնաշնորհումները (Փիլիպպեցիս 1։9—11)։

10. Ինչպիսի՞ ջանքեր է հարկավոր ներդնել հոգևոր միջոցառումներին հետևելու համար։

10 Խիստ կարևոր է շարունակ ուշադրություն դարձնել Աստծո Խոսքին՝ հետևել Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության ծրագրին և մեր ընտանիքներում ու ընկերական շրջապատում Գրություններն ու Եհովայի ծառայությունը զրույցի նյութ դարձնել։ Բեթելի ընտանիքներում և Եհովայի վկաների միսիոներական տներում նախաճաշի սեղանի շուրջ անցկացվող առավոտյան երկրպագությունների ժամանակ սովորաբար ամեն շաբաթ Աստվածաշնչից կամ ընթացիկ «Տարեգրքից» հատվածներ են ընթերցվում։ Կարո՞ղ ենք մեր ընտանիքի առօրյայում նման սովորություն մտցնել։ Եվ ինչպիսի՜ օգուտներ ենք մենք քաղում քրիստոնեական ժողովում մեր ընկերակցություններից, մեր հավաքույթներից և հատկապես «Դիտարանի» շաբաթական ուսուցմանը մասնակցելուց։

«Կերտված ենք» փորձությունները հաղթահարելու համար

11, 12. ա) Ինչպե՞ս կիրառենք Հակոբոսի տված՝ առօրյա կյանքում հանդիպող փորձությունների մասին խորհուրդը։ բ) Ինչպե՞ս է Հոբի փորձառությունը մեզ ուղղամտություն պահելու ուժ տալիս։

11 Մեր առօրյա կյանքում Աստված թույլ է տալիս, որ երբեմն հայտնվենք դժվարին իրավիճակների մեջ։ Ինչպե՞ս վերաբերվել դրան։ Երբեք չկարծրանանք՝ խորհուրդ է տալիս Հակոբոսը իր նամակի 4–րդ գլխի 8–րդ համարում, այլ մոտենանք Աստծուն և ամբողջ սրտով վստահենք նրան՝ համոզված լինելով, որ երբ ‘մոտենանք նրան, նա էլ կմերձենա մեզ’։ Ճիշտ է, զրկանքներ և փորձություններ պիտի հաղթահարենք, սակայն դրանք նպաստում են մեր կերտմանը և մեզ, վերջնական արդյունքում, ուրախություն են պարգևելու։ «Եղբայրնե՛ր,⁠— վստահեցնում են մեզ Յակոբոս 1։2, 3 խոսքերը,⁠— ամենայն ուրախութեան արժանի համարեցէ՛ք, երբ տեսակ–​տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում»։

12 Հակոբոսը նաև հետևյալն է ասում. «Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ Իւրաքանչյիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից» (Յակոբոս 1։13, 14)։ Շատ են տարբեր յուրաքանչյուրիս կրած փորձությունները, սակայն, ինչպես պատահեց Հոբի հետ, դրանք բոլորն էլ օգնում են, որպեսզի մենք կերտվենք։ Ի՜նչ հրաշալի վստահություն են ներշնչում Գրությունները, թե՝ «ահա՛ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած» (Յակոբոս 5։11)։ Որպես Մեծ Բրուտի ձեռքերում գտնվող անոթներ՝ եկեք միշտ անարատություն պահենք՝ Հոբի նման վստահ լինելով, որ ուրախալի պտուղներ ենք քաղելու (Յոբ 2։3, 9, 10; 27։5; 31։1—6; 42։12—15)։

Կերտենք երիտասարդ սերնդին

13, 14. ա) Ե՞րբ պետք է ծնողները սկսեն կերտել իրենց զավակներին և ի՞նչ հեռանկարով։ բ) Ի՞նչ ուրախալի օրինակներ կարող եք բերել։

13 Ծնողները հնարավորություն ունեն իրենց երեխաներին հենց մանուկ հասակից կերտելու, և այդ պարագայում մեր երեխաները իրո՛ք մեծանում են որպես ուղղամտություն պահող անհատներ (Բ Տիմոթէոս 3։14, 15)։ Այդպես է եղել նույնիսկ այն դեպքերում, երբ փորձությունները թվացել են ծանր ու անհաղթահարելի։ Մի քանի տարի առաջ Աֆրիկյան երկրներից մեկում, երբ հալածանքը գրեթե իր գագաթնակետին էր հասել, «Դիտարան» ամսագիրը գաղտնի տպագրվում էր հուսալի մի ընտանիքի տան բակում գտնվող ցախատանը։ Օրերից մի օր զինվորները տնից տուն էին շրջում այդ փողոցում երիտասարդներին զինծառայության տանելու նպատակով։ Այդ տանը ապրող երկու երիտասարդները դեռ թաքնվելու ժամանակ ունեին, սակայն զինվորների փնտրտուքը, վերջիվերջո, կարող էր ավարտվել տպագրահաստոցի հայտնաբերումով։ Արդյունքում, հավանաբար, ողջ ընտանիքը տանջանքի կենթարկվեր և շատ հնարավոր է՝ սպանվեր։ Ի՞նչ կարելի էր անել։ Երկու երիտասարդներն էլ քաջաբար արտասանեցին Յովհաննէս 15։13–ում արձանագրված խոսքերը. «Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար»։ Ապա համառորեն պնդեցին, որ կմնան հյուրասենյակում։ Զինվորներն անմիջապես կգտնեին նրանց ու, ինչ խոսք, կսկսեին տանջել, և ով գիտի, գուցե և սպանեին, եթե նրանք մերժեին զինակոչվել. սակայն այլևս ոչ ոքի և ոչ մի բան չէին փնտրի։ Հնարավոր կլիներ փրկել տպագրահաստոցը ու ընտանիքի մնացած անդամներին։ Սակայն ամեն բան հրաշքով ավարտվեց։ Զինվորները չմտան այդ տունը, այլ կողքով անցան՝ ուրիշ տներ մտնելով։ Պատվավոր օգտագործման համար կերտված այդ «անոթները» և նրանց տպագրահաստոցը անվնաս մնացին, որպեսզի շարունակվեր հոգևոր կերակուրի ժամանակին հրատարակվելը։ Այդ երիտասարդներից մեկն իր քրոջ հետ այժմ ծառայում է Բեթելում, և մինչև օրս նա օգտագործում է այն հին հաստոցը։

14 Պատանիներին կարելի է աղոթել սովորեցնել, և մեր Աստվածն իսկապես պատասխանում է նրանց աղոթքներին։ Ռուանդայի կոտորածների ժամանակ մի աչքի ընկնող դեպք տեղի ունեցավ։ Երբ ապստամբները պատրաստվում էին նռնակ նետել վեցամյա աղջնակի ու նրա ծնողների վրա, երեխան բարձրաձայն ու ջերմեռանդորեն սկսել էր աղոթել Եհովային, որ ողջ մնան և կարողանան շարունակել իրենց հետագա ծառայությունը։ Մարդասպանները, նրա խոսքերից ազդված, ասել էին. «Չենք սպանի ձեզ միայն այս աղջկա պատճառով»։ (Ա Պետրոս 3։12)։

15. Որո՞նք են այլասերության մղող ազդակները, որոնց մասին նախազգուշացրեց Պողոսը։

15 Ոչ բոլոր երիտասարդներն են նման իրավիճակներում հայտնվում, սակայն շատ դժվարություններ կան, որոնց նրանք հանդիպում են դպրոցում, մերօրյա այլասերված մարդկային հասարակություններում. հայհոյախոսությունը, պոռնկագրությունը, անբարո զվարճությունները և նման գործերում ներքաշելու համար գործադրված ճնշումը տարածված են շատ երկրներում։ Կրկին Պողոս առաքյալը զգուշացնում է նման ազդեցություններից հեռու մնալու մասին (Ա Կորնթացիս 5։6; 15։33, 34; Եփեսացիս 5։3—7)։

16. Ինչպե՞ս կարելի է պատվավոր գործածության համար նախատեսված անոթ դառնալ։

16 Հիշատակելով ‘պատվավոր և ոչ պատվավոր գործածության անոթների’ մասին՝ Պողոսը շարունակում է. «Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կը լինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար»։ Ուստի եկեք հորդորենք մեր զավակներին ուշադրություն դարձնել այն բանին, թե ում հետ են ընկերակցում։ Թող ‘փախչեն երիտասարդության ցանկություններից և գնան արդարության, հավատի, սիրո, խաղաղության և սրբության ետևից նրանց հետ, ովքեր մաքուր սրտով աղոթում են Տիրոջ անունով’ (Բ Տիմոթէոս 2։20—22)։ ‘Միմյանց ամրապնդելու’ համար նախատեսված ընտանեկան ծրագիրը անգնահատելի օգնություն կլինի մեր երեխաներին կերտելու գործում (Ա Թեսաղոնիկեցիս 5։11; Առակաց 22։6)։ Վերջինիս մեծապես կարող են աջակցել Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունն ու Ընկերության հրատարակած որևէ հարմար ձեռնարկի օգնությամբ Սուրբ գրքի ուսումնասիրությունը։

Կերտել մեկի և բոլորի համար

17. Խրատը ինչպե՞ս կարող է մեզ կերտել և ինչպիսի՞ արդյունքներով։

17 Եհովան մեզ կերտում է իր Խոսքի և կազմակերպության միջոցով հայթայթվող խորհուրդներով։ Երբեք մի հակառակվեք աստվածային խորհրդին։ Իմաստորեն արձագանքեք դրան և թույլ տվեք, որ այն հղկի ձեզ, որպեսզի պատվավոր գործածության անոթներ լինեք Եհովայի համար։ Առակաց 3։11, 12–ում կարդում ենք. «Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար։ Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է»։ Հաջորդ հայրական խորհրդի մասին խոսվում է Եբրայեցիս 12։6—11–ում. «Տէրը, ում սիրում է՝ խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է։....Ամէն խրատ տուեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակուածներին»։ Նման խրատ ստանալու հիմնական միջոցը պետք է լինի Աստծո ներշնչմամբ գրված Խոսքը (Բ Տիմոթէոս 3։16, 17)։

18. Զղջման մասին ի՞նչ ենք իմանում Ղուկաս 15–րդ գլխից։

18 Եհովան նաև ողորմած է (Ելից 34։6)։ Անգամ ծանր մեղք գործելուց հետո, եթե մարդը անկեղծորեն զղջում է, նա ներում է շնորհում։ Նույնիսկ մեր օրերի շվայտ կյանք վարողները կարող են դառնալ պատվավոր գործածության անոթներ (Ղուկաս 15։22—24, 32)։ Գուցե մեր կատարած մեղքերը այդ վատնողների մեղքերի նման լուրջ չեն, սակայն Գրություններից բխող խորհրդին մեր խոնարհ արձագանքը միշտ կնպաստի մեր կերտմանը՝ օգնելով դառնալ պատվավոր գործածության անոթներ։

19. Ինչպե՞ս շարունակենք Եհովայի ձեռքերում որպես պատվավոր գործածության անոթներ ծառայել։

19 Առաջին անգամ ճշմարտությունը լսելուն պես՝ թույլ տվեցինք, որ Եհովան մեզ հղկի։ Մենք թողեցինք աշխարհի ուղիները, սկսեցինք հագնել նոր անձնավորությունը, դարձանք նվիրված և մկրտված քրիստոնյաներ։ Հնազանդ եղանք Եփեսացիս 4։20—24–ում արձանագրված խորհրդին, այն է՝ «հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով. նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ»։ Եկեք անհատապես շարունակենք դյուրաթեք լինել Եհովայի՝ Մեծ Բրուտի ձեռքերում՝ ծառայելով նրան որպես պատվավոր գործածության անոթներ։

Կրկնողություն

◻ Ինչո՞ւմն է կայանում Մեծ Բրուտի նպատակը մեր երկրի նկատմամբ։

◻ Ինչպե՞ս կարող ես կերտվել պատվավոր գործածության համար։

◻ Ինչպե՞ս կարող են մեր երեխաները կերտվել։

◻ Ինչպե՞ս պետք է վերաբերվել դաստիարակությանը։

[նկար 19–րդ էջի վրա]

Արդյոք կկերտվե՞ս պատվավոր գործածության համար, թե՞ անպետք կգտնվես։

[նկար 20–րդ էջի վրա]

Երեխաներին կարելի է կերտել դեռևս մանուկ հասակից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը