Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 10/15 էջ 3
  • Չար ուժեր. գործո՞ւմ են արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չար ուժեր. գործո՞ւմ են արդյոք
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է իրականում ղեկավարում աշխարհը
    2011 Դիտարան
  • Ինչպես բարին կհաղթի չարին
    2006 Դիտարան
  • Այս աշխարհի անտեսանելի իշխանը դատապարտված է
    2011 Դիտարան
  • Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2002 Դիտարան
w02 10/15 էջ 3

Չար ուժեր. գործո՞ւմ են արդյոք

«Աշխարհը գլխապտույտի մեջ է. կարծես՝ խորհրդավոր ինչ–​որ ուժեր մեծ ջանքեր են թափում այն ուղղությամբ, որ աղետները վերջ չգտնեն» (Ժան–Կլոդ Սուլերի, ժուռնալիստ)։

«Անզորության զգացումը մղում է անհատին մտածելու, թե անհաղթահարելի չար մի ուժ է ազդեցություն գործադրում» (Ժոզեֆ Բարթոն, պատմաբան)։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11–ին (2001 թ.) տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումը շատերին մտածելու առիթ տվեց։ Անգլիական մի պարբերագրում, օրինակ, գրվել էր. «Ոչ մի գազան այդքան բարբարոսական քայլ չէր կարողանա կատարել և չէր էլ կատարի» (Մայքլ Փրաուզ, «Financial Times»)։ Իսկ մեկ ուրիշ պարբերագրում ասվում էր, որ հարկավոր է հաշվի առնել ոչ միայն, թե ինչպես էր նախապատրաստված այդ հարձակումը, այլև «թե ինչ ատելություն պետք է ունենա մարդ՝ նման բան իրագործելու համար։ Դա մի ատելություն է, որ գերազանցում է պատերազմների ժամանակ սովորաբար ցուցաբերվող ատելությանը, չի ճանաչում ոչ մի սահման ու ոչ մի դեպքում չի հանդուրժում հաշտություն» («New York Times»)։

Տարբեր կրոնների պատկանող մարդիկ ամենայն լրջությամբ սկսում են մտածել, որ դա հետևանք է ինչ–​որ չար ուժի ազդեցության։ Սարաևոյում ապրող մի գործարար մարդ, օրինակ, Բոսնիայում ազգամիջյան ատելության պատճառով տեղի ունեցած սարսափելի դեպքերի ժամանակ ասել էր. «Հիմա՝ Բոսնիայի պատերազմի սկսվելուց մի տարի անց, հավատում եմ, որ Սատանան է կանգնած այս ամենի ետևում։ Սա մի իսկական մղձավանջ է»։

Երբ պատմաբան Ժան Դելումոյին հարցրին, թե հավատում է արդյոք Սատանայի գոյությանը, նա պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եմ ժխտել չարի ուժը, երբ տեսնում եմ այն, ինչ տեղի է ունենում ծննդյանս օրվանից. Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ իր ավելի քան 40 միլիոն զոհերով, Օսվենցիմը, մահվան ճամբարները, Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությունը, Չաուշեսկուի բռնակալական արյունահեղ ռեժիմը և տառապանքը, որ աշխարհի շատ մասերում հետևանք է պետական իշխանությունների բռնած դիրքի։ Այս սարսափելի ցուցակը կարելի է երկար շարունակել։ .... Ուստի, կարծում եմ, միանգամայն արդարացիորեն կարելի է նման գործողությունները համարել սատանայական՝ ոչ թե «պոզավոր–​պոչավոր» Սատանայի ազդեցությամբ կատարված, այլ մի Սատանայի, որ խորհրդանիշն է աշխարհում տիրող չարության»։

Ժան Դելումոյի նման շատ մարդիկ նույնպես «սատանայական» են անվանում այն սարսափելի դեպքերը, որ տեղի են ունենում այսօր՝ սկսած ընտանեկան օղակներից և վերջացրած միջազգային շրջանակներով։ Սակայն ի՞նչ իմաստով է դա այդպես։ Տեղի՞ն է արդյոք նման սարսափելի բաները վերագրել ինչ–​որ վերացական չար ուժերի։ Գոյություն ունե՞ն արդյոք նման ուժեր, որ դրդում են պատկերացումից վեր, սարսափելի հանցանքներ կատարելու։ Արդյո՞ք այդ ուժերը գտնվում են չարության իշխանի՝ Բանսարկու Սատանայի ղեկավարության տակ...

[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Children: U.S. Coast Guard photo

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը