Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 12/15 էջ 3–5
  • Հիսուսի ծնունդը. ինչպե՞ս և ինչո՞ւ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսի ծնունդը. ինչպե՞ս և ինչո՞ւ
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու էր դա անհրաժեշտ
  • Ամենագլխավոր պատճառը
  • Կույս Մարիամ. ի՞նչ է Աստվածաշունչը ասում նրա մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հիսուսի ծնունդը ինչպես է խաղաղություն բերում
    2006 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
  • Ինչպես է Հիսուսը փառավորում Աստծու արդարությունը
    2010 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 12/15 էջ 3–5

Հիսուսի ծնունդը. ինչպե՞ս և ինչո՞ւ

«ԱՆՀՆԱ՛Ր Է»,— կբացականչեն ոչ քրիստոնյա շատ անհատներ՝ լսելով Հիսուսի ծննդյան պատմությունը։ Նրանց կարծիքով՝ հակագիտական է, որ կույս աղջիկը, առանց տղամարդու հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու, կարող է հղիանալ և որդի ծնել։ Իսկ ի՞նչ կարծիքի եք դուք։

1984 թ.–ին լոնդոնյան «Թայմզ» թերթում այս կապակցությամբ մի նամակ հրատարակվեց, որում ասվում էր. «Տեղին չէ հրաշքները հերքելու համար պատճառ բերել գիտությունը։ Հրաշքներին չհավատալու համար նույնքան հավատ է հարկավոր, որքան՝ դրանց հավատալու»։ Այդ նամակը ստորագրել էին Բրիտանիայի տարբեր համալսարանների՝ գիտության բնագավառի 14 պրոֆեսորներ։ Նրանք նաև ասել էին. «Ավետարաններում նկարագրված հրաշքները, կույսից երեխայի ծնվելը և Քրիստոսի հարություն առնելը մենք ընդունում ենք որպես պատմական իրադարձություններ»։

Մյուս կողմից՝ կարելի է հասկանալ նաև այն մարդկանց, ովքեր ընկնում են տարակուսանքի մեջ, երբ իմանում են, որ Քրիստոսը ծնվել է կույսից։ Նույն վիճակի մեջ էր ընկել հենց Հիսուսին լույս աշխարհ բերած կույս աղջիկը, երբ Աստծո հրեշտակն ասել էր նրան. «Ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. եւ նորա անունը Յիսուս կ’դնես»։ Ի պատասխան՝ Մարիամը (այդ աղջիկը) հարցրել էր. «Սա ի՞նչպէս կ’լինի. ըստ որում ես այր չ’գիտեմ»։ Համաձայն հրեշտակի տված բացատրության՝ այդ հրաշքն անելու էր Աստված իր սուրբ ոգու միջոցով։ Այնուհետև հրեշտակը ասել էր. «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1։31, 34–37)։ Անկասկած, ծննդյան զարմանահրաշ երևույթի Հեղինակը կարող էր նաև այնպես անել, որ Հիսուսը ծնվեր կույսից։ Եթե Աստված կարողացել էր ստեղծել տիեզերքը՝ իր հրաշալի ներդաշնակությամբ, ապա նա կկարողանար նաև բեղմնավորել Մարիամի ձվաբջիջն այնպես, որ վերջինս կատարյալ Որդի ունենար։

Ինչու էր դա անհրաժեշտ

Մարիամը նշանված էր Հովսեփ անունով մի աստվածավախ մարդու հետ, երբ այդ բանը տեղի ունեցավ։ Երազի մեջ Հովսեփին հայտնվելով՝ Աստծո հրեշտակը բացատրեց, թե ինչու է նրա նշանածը հղի։ Ահա թե ինչ ասաց նա. «Մի վախենար քեզ մօտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նորանում ծնուածը Սուրբ Հոգիիցն է։ Եւ նա որդի կը ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը» (Մատթէոս 1։20, 21)։ «Հիսուս» անունը եբրայերենում նշանակում է «Եհովան մեր փրկությունն է»։ Դա հիշեցնում է մեղքից ու մահից ազատվելու անհրաժեշտության մասին. նաև այն մասին, որ Եհովան այդ հնարավորությունը ստեղծել է Հիսուսի միջոցով։

Քանի որ առաջին մարդ Ադամը մեղք գործեց, նրա բոլոր զավակները ծնվեցին անկատար՝ Աստծո օրենքները խախտելու հակումով (Հռովմայեցիս 5։12)։ Ինչպե՞ս կարող էին Ադամի հետնորդները փրկվել մեղքից ու նորից կատարելության հասնել։ Ադամի կյանքին համարժեք մեկ ուրիշ կատարյալ մարդկային կյանք պետք է տրվեր արդարադատության կշեռքը հավասարակշռելու համար։ Ահա թե ինչու Աստված հրաշքի միջոցով այնպես արեց, որ Հիսուսը ծնվի որպես կատարյալ մարդ։ Նաև այդ պատճառով վերջինս թույլ տվեց, որ թշնամիները սպանեն իրեն (Յովհաննէս 10։17, 18; Ա Տիմոթէոս 2։5, 6)։ Հարություն առնելուց ու երկինք համբարձվելուց հետո Հիսուսը վստահությամբ կարող էր ասել. «Ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ամէն. եւ ունիմ դժոխքի [մարդկության ընդհանուր գերեզմանի] եւ մահի բանալիները» (Յայտնութիւն 1։18)։

Մահվան ու դժոխքի խորհրդանշական բանալիներով Հիսուսը ճանապարհ է բացում մեղավոր մարդկանց համար՝ վերստանալու այն, ինչ կորցրել էր Ադամը։ Ահա թե ինչ է ասում նա. «Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ» (Յովհաննէս 11։25, 26)։ Ի՜նչ հրաշալի խոստում։ Պետք է նշել, սակայն, որ Հիսուսի ծննդյան համար մեկ ուրիշ՝ ավելի մեծ պատճառ էլ կար։

Ամենագլխավոր պատճառը

Հիսուսի կյանքը չի սկսվել Մարիամի հղիությամբ։ «Ես իջայ երկնքիցը»,— պարզորոշ ասել էր նա (Յովհաննէս 6։38)։ Հիսուսն ապրել է ոգեղեն ոլորտում իր երկնային Հոր հետ հենց այն ժամանակվանից, երբ Հայրը սկսել է արարել։ Այդ պատճառով էլ Աստվածաշունչը անվանում է նրան «Աստուծոյ արարածների Սկիզբը» (Յայտնութիւն 3։14)։ Երկնքում նա ականատես էր եղել այն բանին, թե ինչպես չար հրեշտակը ապստամբեց Աստծո դեմ և դրդեց առաջին մարդկային զույգին մերժել Աստծո իշխանությունը։ Գլխավորապես հենց այդ պատճառով Հիսուսը ցանկացավ ծնվել որպես կատարյալ մարդ։ Ի՞նչ էր նա ուզում անել։

Հիսուսը ցանկանում էր ապացուցել, որ իր Հայրը իրավունք ունի ղեկավարելու տիեզերքը։ Մինչև մահ հավատարիմ մնալով՝ նա ցույց տվեց, որ պատրաստ է ենթարկվել Եհովայի իշխանությանը։ Թշնամիների ձեռքով սպանվելուց առաջ Հիսուսը պարզ ցույց տվեց, թե ինչու է ցանկանում զոհաբերել իր կյանքը. որպեսզի աշխարհն իմանար, որ նա սիրում է Հորը (Յովհաննէս 14։31)։ Եթե առաջին մարդկային զույգը՝ Ադամն ու Եվան, իրենց մեջ նման սեր մշակեին, կկարողանային հավատարիմ մնալ շատ ավելի հեշտ փորձության ժամանակ, որին ենթարկվել էին (Ծննդոց 2։15–17)։

Իր հավատարմությամբ Հիսուսը նաև մերկացրեց Սատանային՝ ցույց տալով, որ վերջինս ստախոս է։ Սատանան հրեշտակների առջև զրպարտել էր Աստծուն և մարդկանց՝ ասելով. «Մարդս իր բոլոր ստացուածքը իր կեանքին տեղը կու տայ» (Յոբ 2։1, 4 Արևմտ. Աստ.)։ Սատանան ամբաստանեց մարդկանց՝ պնդելով, թե իրենց կյանքը փրկելու համար նրանք կհրաժարվեն Աստծուն ենթարկվելուց։

Վերոհիշյալ վիճաբանական հարցերը կասկածի էին ենթարկում Աստծո իշխելու իրավունքը։ Դրանք լուծելու համար Հիսուսը ցանկացավ ծնվել որպես մարդ և պահպանել իր հավատարմությունը մինչև մահ։

Այսպիսով՝ Հիսուսի ծննդյան գլխավոր պատճառը, ինչպես ինքն էր ասել, ճշմարտության մասին վկայելն էր (Յովհաննէս 18։37)։ Նա արեց դա՝ խոսքով և գործով ցույց տալով, որ Աստծո կառավարումը լիովին արդարացի է, և որ դրան ենթարկվելը հարատև երջանկություն կբերի։ Հիսուսը նաև ասել էր, որ աշխարհ է եկել իր մարդկային կյանքը շատերի համար որպես փրկանք տալու՝ հնարավորություն ստեղծելով, որ մեղավոր մարդիկ հասնեն կատարելության ու հավիտենական կյանքի (Մարկոս 10։45)։ Հիսուսի ծննդյան պատմությունը կօգնի, որ մարդիկ հասկանան այս շատ կարևոր հարցերը։ Ավելին՝ նրա ծննդյան հետ կապված իրադարձություններից կարելի է նաև ուրիշ կարևոր դասեր քաղել։ Այդ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։

[նկարներ 4–րդ էջի վրա]

Ինչպե՞ս կարող էին Ադամի հետնորդները փրկվել մեղքից

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը