Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 5/1 էջ 3–4
  • Ի՞նչ կուզենայիք հարցնել Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ կուզենայիք հարցնել Աստծուն
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Իրականում ո՞վ ես, Աստվա՛ծ
  • Ինչո՞ւ է տառապանքն այսքան շատ
  • Ինչո՞ւ գոյություն ունեմ։ Ո՞րն է կյանքի իմաստը
  • Ինչպե՞ս են ոմանք ստացել իրենց հարցերի պատասխանը
    2003 Դիտարան
  • Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ո՞վ է Աստված
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ի՞նչ է Աստծու անունը
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2003 Դիտարան
w03 5/1 էջ 3–4

Ի՞նչ կուզենայիք հարցնել Աստծուն

ՈՂՋ աշխարհում մարդիկ կյանքին վերաբերող լուրջ հարցեր ունեն։ Դուք նո՞ւյնպես։ Շատերն իրենց հարցերը տվել են կրոնական ուսուցիչների, բայց բավարարող պատասխաններ չեն ստացել։ Մյուսները այդ հարցերի շուրջ ինքնուրույն են խորհել։ Ոմանք աղոթել են՝ խնդրելով առաջնորդություն։ Բայց արդյո՞ք հնարավոր է Աստծուց ստանալ ձեզ մտահոգող հարցերի պատասխանը։ Ահա այն հարցերից մի քանիսը, որ մարդիկ, իրենց խոսքերով, կուզենային տալ Աստծուն։

Իրականում ո՞վ ես, Աստվա՛ծ

Մշակույթը, պապենական կրոնը և հավանաբար սեփական ընտրությունը ազդում են Աստծո մասին մարդու ունեցած տեսակետի վրա։ Ոմանք Աստծուն դիմում են ինչ–​որ անունով, մյուսները նրան պարզապես կոչում են Աստված։ Իսկապե՞ս դա կարևոր է։ Արդյո՞ք ընդամենը մեկ ճշմարիտ Աստված կա, որ հայտնում է մեզ, թե ով է նա, և ինչ է նրա անունը։

Ինչո՞ւ է տառապանքն այսքան շատ

Եթե անխոհեմության կամ անբարո վարքի պատճառով անհատը քայքայի իր առողջությունը կամ հասնի աղքատության, միգուցե նա բողոքի, բայց լավ գիտակցի, թե ինչու է տառապում։

Սակայն շատ մարդիկ իրենց մեղքով չէ, որ ծանր տառապանքներ են կրում։ Ոմանք խրոնիկական հիվանդություններ ունեն։ Մյուսները պայքարում են անհաղթահարելի թվացող դժվարությունների դեմ՝ իրենց գլխավերևում տանիք և ընտանիքի համար բավականաչափ սնունդ ունենալու համար։ Միլիոնավոր մարդիկ էլ զոհ են դառնում հանցագործության, պատերազմի, բնական աղետների, իշխանավորների անարդարության, ինչպես նաև բռնության, որ կատարվում է բոլորի հանդեպ անխտիր։

Զարմանալի չէ, որ շատերը հարցնում են. «Ինչո՞ւ են նման բաներն այսքան տարածված դարձել։ Ինչո՞ւ է Աստված թույլատրում այսքան տառապանք»։

Ինչո՞ւ գոյություն ունեմ։ Ո՞րն է կյանքի իմաստը

Այս հարցերը հաճախ առաջանում են հիասթափությունից, երբ անհատը զգում է, որ իր առօրյա գործունեությունը իրական բավարարվածություն չի պատճառում. իսկ այդպիսի զգացումներ ունեն շատերը։ Միլիոնավոր այլ մարդիկ հավատում են, որ յուրաքանչյուր անհատի կյանքը ինչ–​որ ձևով նախասահմանված է Աստծո կողմից։ Արդյո՞ք այդպես է։ Եթե Աստված իսկապես հատուկ նպատակ ունի ձեր առնչությամբ, անկասկած, կցանկանաք իմանալ, թե որն է դա։

Աշխարհում եղող գրքերից միայն մեկում է պարզ ասվում, որ այն ներշնչված է Աստծո կողմից։ Ինչպես և կարելի է ակնկալել մի գրքից, որն իրոք ողջ մարդկությանը հղված Աստծո ուղերձն է, այն մատչելի է անհամեմատ ավելի շատ լեզուներով, քան երբևիցե գրված որևէ գիրք։ Դա Աստվածաշունչն է։ Այնտեղ է, որ երկնքի ու երկրի Արարիչը՝ Աստված, հայտնում է, թե ով է նա, և ինչ է նրա անունը։ Գիտե՞ք այդ անունը։ Գիտե՞ք՝ Աստվածաշունչն ինչ է ասում այն մասին, թե ինչպիսի անձնավորություն է Աստված և ինչ է պահանջում ձեզանից։

[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]

COVER: Chad Ehlers/Index Stock Photography

[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Mountain: Chad Ehlers/Index Stock Photography

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը