Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 8/1 էջ 28
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Բազմակնությունը ընդունելի՞ է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Աստված հավանություն տալի՞ս է բազմակնությանը
    2009 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող ես երջանիկ ընտանեկան կյանք վայելել
    Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
2003 Դիտարան
w03 8/1 էջ 28

Ընթերցողների հարցերը

Եհովան թույլ տվեց, որ իր վաղեմի ծառաները՝ իսրայելացիները, բազմակին լինեին, բայց նա թույլ չի տալիս դա ներկայումս։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նրա չափանիշները փոփոխական են։

Եհովան չի փոխել իր տեսակետը բազմակնության վերաբերյալ (Սաղմոս 19։7; Մաղաքիա 3։6)։ Նա ամենասկզբում այդպիսի բան չէր նախատեսել մարդկանց համար և այժմ էլ չի նախատեսում։ Երբ Աստված Ադամի համար որպես կին ստեղծեց Եվային, նա ամուսնության համար որպես չափանիշ սահմանեց հետևյալը. մեկ ամուսնուն՝ մեկ կին։ Ահա թե ինչու «մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին» (Ծննդոց 2։24)։

Երկրի վրա եղած ժամանակ Հիսուս Քրիստոսը կրկին հաստատեց այս չափանիշը, երբ ամուսնալուծության և վերամուսնանալու մասին իրեն հարց տվեցին։ Նա ասաց. «Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբիցն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց. Սորա համար մարդ կ’թողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կ’յարի եւ երկուսը կ’լինին մէկ մարմին։ Որովհետեւ այլ եւս երկու չեն, այլ մէկ մարմին»։ Հիսուսն ավելացրեց. «Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում» (Մատթէոս 19։4–6, 9)։ Այստեղից պարզ է դառնում, որ ևս մեկ կամ ավելի կին առնողը նույնպես շնություն է գործում։

Ուրեմն ինչո՞ւ էր Եհովան հին ժամանակներում թույլատրում բազմակնությունը։ Հարկավոր է հիշել, որ Եհովան չէր, որ սկիզբ էր դրել այդ սովորությանը։ Առաջին անհատը, որի մասին Աստվածաշնչում հիշատակվում է որպես մեկից ավելի կին ունեցող, Ղամեքն էր՝ Կայենի սերնդից (Ծննդոց 4։19–24)։ Երբ Եհովան Նոյի օրերում բերեց Ջրհեղեղը, Նոյն ու նրա երեք որդիներից յուրաքանչյուրն ունեին միայն մեկ կին։ Բոլոր նրանք, ովքեր մեկից ավելի կին ունեին, ոչնչացան Ջրհեղեղի ժամանակ։

Դարեր անց, երբ Եհովան իսրայելացիներին ընտրեց որպես իր ազգ, բազմակնությունն արդեն գոյություն ուներ նրանց մեջ, թեև, անկասկած, հիմնականում գերակշռում էր մեկ կին ունենալու սովորությունը։ Աստված չպահանջեց, որ այն ընտանիքները, որտեղ կար մեկից ավելի կին, քայքայվեն։ Դրա փոխարեն՝ նա խստորեն կանոնակարգեց այդ սովորությունը (Ելից 21։10, 11; Բ Օրինաց 21։15–17)։

Այն, որ բազմակնությունը միայն ժամանակավորապես էր թույլատրվել, կարելի է տեսնել ոչ միայն Հիսուսի խոսքերում, որ նա ասաց Եհովայի՝ ամուսնության վերաբերյալ սահմանած չափանիշի հետ կապված, այլև այն գրություններում, որոնք Պողոս առաքյալը գրեց Աստծո սուրբ ոգու ներշնչմամբ։ Նա ասաց. «Թող ամեն մարդ իր կինն ունենայ. եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ» (Ա Կորնթացիս 7։2)։ Պողոսը Աստծո ներշնչումով նաև գրեց, որ յուրաքանչյուր ամուսնացած տղամարդ, որը նշանակված է որպես երեց կամ ծառայող օգնական քրիստոնեական ժողովում, պետք է «մէկ կնկան մարդ» լինի (Ա Տիմոթէոս 3։2, 12; Տիտոս 1։6)։

Այսպիսով՝ մոտ 2 000 տարի առաջ՝ քրիստոնեական ժողովի ձևավորմամբ Եհովան դադարեց հանդուրժել բազմակնության գոյությունը։ Այդ ժամանակ ամուսնության վերաբերյալ Աստծո չափանիշը դարձյալ եղավ այն, ինչ որ էր սկզբում, երբ Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը՝ մեկ ամուսին, մեկ կին։ Աշխարհում ամենուրեք սա է այսօր չափանիշ հանդիսանում Աստծո ժողովրդի համար (Մարկոս 10։11, 12; Ա Կորնթացիս 6։9, 10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը