Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 4/1 էջ 8
  • Վկայություն աշխատավայրում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վկայություն աշխատավայրում
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես քարոզել գործարար տարածքում
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Դու կարո՛ղ ես ոչ պաշտոնական վկայություն տալ
    2010 Մեր թագավորական ծառայությունը
2004 Դիտարան
w04 4/1 էջ 8

Պատմում են Թագավորության քարոզիչները

Վկայություն աշխատավայրում

Ի՞ՆՉ ընդհանուր բան կար Մատթեոս, Պետրոս, Անդրեաս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների միջև։ Նրանք բոլորն էլ կանչվեցին Հիսուսի կողմից, երբ գտնվում էին իրենց աշխատանքի վայրում։ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը զբաղված էին իրենց ձկնորսական աշխատանքով, երբ Հիսուսը հրավիրեց նրանց՝ ասելով. «Իմ ետեւից եկէք»։ Մատթեոսը գտնվում էր մաքսատանը, երբ հրավիրվեց դառնալու Հիսուսի աշակերտը (Մատթէոս 4։18–21; 9։9)։

Աշխատանքի վայրում մարդկանց վկայություն տալը կարող է պտուղներ բերել։ Սա իմանալով՝ վերջերս Ճապոնիայում Եհովայի վկաները մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի մասնակցեն ծառայության այս ձևին։ Իսկ ի՞նչ արդյունքներ եղան։ Մի քանի ամսվա ընթացքում հազարավոր վերայցելություններ արվեցին և սկսվեցին Աստվածաշնչի մոտ 250 ուսումնասիրություններ։ Նկատի առնենք հետևյալ դեպքերը։

Տոկիոյում լիաժամ ծառայողներից մեկը եկավ մի ռեստորանի տնօրենի մոտ, որը 30 տարի առաջ՝ դպրոցական տարիքում, զրուցել էր մի Վկայի հետ։ Թեև տնօրենն այն ժամանակ շատ բաներ չէր հասկացել, բայց սկսեց հետաքրքրվել Աստվածաշնչով։ Իսկ հիմա, երբ նրա հետաքրքրությունը բոցավառվել էր, պատրաստակամորեն համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի օգնությամբ։a Բացի այդ, նա ամեն երեկո՝ քնելուց առաջ, սկսեց Աստվածաշունչ ընթերցել իր կազմած ծրագրով։

Հատուկ ռահվիրա ծառայող մի քույր այցելեց մի գրասենյակ։ Չնայած տնօրենը զբաղված էր, բայց հեռախոսազանգերին պատասխանող երիտասարդ կինը հարցրեց. «Չէի՞ք ցանկանա ինձ հետ զրուցել»։ Հեռախոսային կարճ խոսակցությունից հետո կինը դուրս եկավ ընդունարան և ասաց, որ ցանկանում է ընթերցել Աստվածաշունչը։ Հատուկ ռահվիրան պայմանավորվեց նորից այցելել նրան ու բերել մի Աստվածաշունչ. նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց, որն անցկացվեց մոտակա այգում առավոտյան, նախքան այդ կինը կսկսեր իր աշխատանքը։

Մեկ ուրիշ գրասենյակում մի մարդ տեսավ, թե ինչպես իր աշխատակիցներից մեկը վերցրեց իրեն առաջարկված «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, սակայն Վկայի հեռանալուց հետո արագորեն դրանք մի կողմ նետեց։ Երբ այդ մարդը գնաց տուն, այս դեպքի մասին պատմեց իր կնոջը, որը Վկա է, և բացատրեց, որ եթե ինքը լիներ այդ մարդու փոխարեն, համենայն դեպս, մի քիչ կլսեր Վկային։ Նրա աղջիկը, որ պատահաբար լսեց այդ խոսակցությունը, այս ամենը պատմեց մի Վկայի, որը քարոզում էր հենց այն գործարար տարածքում, որտեղ աշխատում էր աղջկա հայրը։ Վկան իսկույնևեթ այցելեց այդ մարդու գրասենյակ և նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց։ Վերջինս շուտով սկսեց կանոնավորաբար հաճախել կիրակի օրվա հանդիպումներին։

Աշխատավայրում վկայություն տալը ուրիշ օգուտներ էլ է բերել։ Ճապոնիայում քարոզիչներից շատերը հմտացել են առևտրական կետերում, գործարաններում և գրասենյակներում վերայցելություններ կատարելու մեջ։ Բացի այդ, վկայության այս ձևով ոչ ակտիվ քարոզիչներից շատերի հետ կապ է հաստատվել, և ուսումնասիրություններ են սկսվել նրանց հետ։ Արդյունքները ապշեցուցիչ են եղել։ Տոկիոյի կենտրոնում գտնվող մի ժողովի հաշվետվության մեջ արձանագրվեց Աստվածաշնչի 108 տնային ուսումնասիրություն, որը կրկնապատիկից էլ ավելին է, քան մեկ տարի առաջ գրանցված թիվը։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը