Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 4/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն ինձ»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • «Սովորեցէ՛ք ինձնից»
    2001 Դիտարան
  • ‘Նրանք կանչեցին Ատյանը’
    2006 Դիտարան
  • «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների թթխմորից»
    2012 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 4/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Արդյո՞ք Պողոս առաքյալը իր քրիստոնեական հավատի հարցում զիջում արեց, երբ Սինեդրիոնի առաջ ասաց. «Ես փարիսեցի եմ»։

Պողոսի՝ Գործք 23։6–ում արձանագրված այս խոսքերը հասկանալու համար հարկավոր է քննել համատեքստը։

Երուսաղեմում ամբոխի կողմից հարձակման ենթարկվելուց հետո Պողոսը խոսքով դիմեց բազմությանը։ Նա նշեց, որ ինքը կրթություն էր ստացել Երուսաղեմում՝ «Գամաղիէլի ոտքի մօտ, [և] հայրենական օրէնքի ճշմարտութեան պէս վարժուած» էր։ Հրեաները որոշ ժամանակ լսեցին նրա պաշտպանական խոսքը, բայց երբ նրանք վերջիվերջո սկսեցին զայրանալ, հազարապետը՝ պահակախմբի հրամանատարը, Պողոսին տարավ զորանոց։ Երբ Պողոսին ուզում էին մտրակել, նա ասաց. «Արժա՞ն է որ դուք Հռովմայեցի եւ չ’դատապարտուած մարդին ծեծէք» (Գործք 21։27–22։29)։

Հաջորդ օրը հազարապետը Պողոսին տարավ հրեական բարձրագույն դատարան՝ Սինեդրիոն։ Պողոսը ուշադիր նայեց Սինեդրիոնին և տեսավ, որ այն բաղկացած է սադուկեցիներից ու փարիսեցիներից։ Ապա նա ասաց. «Մարդիկ եղբարք, ես Փարիսեցի եմ՝ եւ Փարիսեցու որդի. մեռելների յոյսին եւ յարութեանը համար եմ ես դատվում»։ Նրա այս խոսքերը երկպառակություն գցեցին փարիսեցիների և սադուկեցիների միջև, «որովհետեւ Սադուկեցիք ասում են թէ ոչ յարութիւն կայ, ոչ հրեշտակ, եւ ոչ հոգի. բայց Փարիսեցիք երկուսն էլ դաւանում են»։ Փարիսեցիներից ոմանք «հակառակում էին և ասում. Ոչինչ չարութիւն չենք գտնում այս մարդումը» (Գործք 23։6–10)։

Հայտնի լինելով որպես անչափ նախանձախնդիր քրիստոնյա՝ Պողոսը չէր կարող Սինեդրիոնին համոզել, որ ինքը ջերմեռանդ փարիսեցի է։ Այնտեղ ներկա եղող փարիսեցիները չէին հանդուրժի, որ իրենցից որևէ մեկը զիջումների գնար իրենց համոզմունքների հարցում կամ սխալ ներկայացներ դրանք։ Փարիսեցի լինելու մասին Պողոսի խոսքերը, ըստ ամենայնի, նեղ իմաստ ունեին, ու ներկա գտնվող փարիսեցիները թերևս հենց այդ իմաստով հասկացան այդ խոսքերը։

Ասելով, որ «մեռելների յոյսին եւ յարութեանը համար» է դատվում՝ Պողոսը միանշանակ նկատի ուներ, որ հենց այդ առումով է ինքը նման փարիսեցիներին։ Հարության հարցում ինչպիսի բանավեճ էլ որ առաջանար, Պողոսը ընդհանուր եզրեր կունենար փարիսեցիների և ոչ թե սադուկեցիների հետ, որոնք չէին հավատում հարությանը։

Այն, ինչին Պողոսը որպես քրիստոնյա հավատում էր, չէր հակասում փարիսեցիների հավատալիքներին այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք էին՝ հարությունը, հրեշտակները և որոշ բաներ Օրենքից (Փիլիպպեցիս 3։5)։ Ուստի այս առումով Պողոսը կարող էր ասել, որ ինքը փարիսեցի է, և Սինեդրիոնում գտնվողները հենց այդ նեղ իմաստով հասկացան նրա խոսքերը։ Փաստորեն, գործ ունենալով կանխակալ կարծիք ունեցող հրեական գերագույն դատարանի հետ՝ նա օգտվեց իր հրեական ծագումից։

Սակայն ամենամեծ փաստը, որ Պողոսը զիջում չարեց իր հավատի հարցում, այն է, որ նա շարունակեց ունենալ Եհովայի հավանությունը։ Գիշերը, այն բանից հետո, երբ Պողոսն ասաց «ես փարիսեցի եմ» խոսքերը, Հիսուսը նրան ասաց. «Քաջացիր, Պօղոս, որովհետեւ ինչպէս ինձ համար Երուսաղէմումը վկայեցիր, այնպէս էլ պէտք է Հռովմումը վկայես»։ Քանի որ Պողոսը Աստծու հավանությունն ուներ, կարող ենք եզրակացնել, որ նա քրիստոնեական հավատի հարցում զիջում չարեց (Գործք 23։11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը