Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 6/15 էջ 29
  • Եհովային փառաբանում են դպրոցում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովային փառաբանում են դպրոցում
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս լեզու գտնեմ ուսուցչիս հետ
    Երիտասարդները հարցնում են
  • Եհովային փառաբանող երիտասարդները իմաստալից են դարձնում իրենց կյանքը
    2005 Դիտարան
2005 Դիտարան
w05 6/15 էջ 29

Եհովային փառաբանում են դպրոցում

ԱՄԲՈՂՋ աշխարհում Եհովայի պատանի Վկաները հնարավորություններ են գտնում դպրոցում Աստծուն փառաբանելու՝ թե՛ իրենց խոսքով, թե՛ վարքով։ Ահա մի քանի դեպքեր, որոնք վկայում են նրանց երիտասարդական եռանդի մասին։

Հունաստանում ապրող մի դպրոցական աղջկա, որը Եհովայի վկա է, հանձնարարեցին ռեֆերատ գրել երկրի մթնոլորտի աղտոտման վերաբերյալ։ ««Դիտարանի» հրատարակությունների ցանկի» օգնությամբ նա կարողացավ օգտակար տեղեկություններ գտնել «Արթնացե՛ք» պարբերագրում, որի հիման վրա էլ գրեց իր աշխատանքը։ Ռեֆերատի վերջում քույրը նշեց, որ իբրև աղբյուր օգտագործել է «Արթնացե՛ք»–ը։ Նրա աշխատանքը կարդալուց հետո ուսուցիչն ասաց, որ դա իր ընթերցած լավագույն ռեֆերատն էր։ Որոշ ժամանակ անց նա այդ տեղեկություններն օգտագործեց մի սեմինարի ժամանակ, ինչը լավ արդյունքներ բերեց։ Ուստի երիտասարդ Վկան որոշեց ուսուցչին առաջարկել «Արթնացե՛ք»–ի ուրիշ համարներ, այդ թվում նաև այն մեկը, որում տեղ է գտել «Ի՞նչ էինք անելու՝ առանց ուսուցիչների» (անգլ., ռուս.) հոդվածաշարը։ Ուսուցիչը ողջ դասարանի առջև գովասանքով արտահայտվեց այդ պարբերագրի մասին, և որոշ աշակերտներ նույնպես ցանկություն հայտնեցին ընթերցելու այն։ Քույրը սկսեց դպրոց բերել «Արթնացե՛ք»–ի մյուս համարները, որպեսզի իր համադասարանցիները կարողանան կարդալ դրանք։

Բենինում (Աֆրիկա) մի քրիստոնյա աղջիկ արտասովոր դժվարության հանդիպեց։ Իրենց բնակավայրում ընդունված է, որ աշակերտների ծնողները խմբեր կազմեն և ուսուցիչներ վարձեն, որպեսզի վերջիններս երեխաների հետ պարապեն դժվար առարկաները և նրանց պատրաստեն քննություններին։ Սակայն երբ ուսուցիչները պարապմունքները նշանակեցին շաբաթ առավոտյան, երիտասարդ քույրը առարկեց. «Շաբաթ առավոտյան մենք ամբողջ ժողովով մասնակցում ենք քարոզչական ծառայությանը։ Ինձ համար դա շաբաթվա ամենաուրախ ժամանակն է, ու ես ոչ մի բանի հետ չեմ փոխի այն»։ Աղջկա հայրը, որը միայնակ ծնող է և Եհովայի վկա, համաձայնվեց նրա հետ ու ծնողների և ուսուցիչների մի խմբի առաջարկեց փոխել դասացուցակը։ Սակայն ոչ ոք չցանկացավ դա անել։ Աղջիկը որոշեց հրաժարվել պարապմունքներից։ Փոխարենը՝ նա այդ ժամերին ժողովի հետ մասնակցում էր քարոզչական ծառայությանը։ Քրոջ համադասարանցիները ծաղրում էին նրան՝ ասելով, որ թողնի վկայություն տալու գործը, ինչպես նաև իր Աստծուն։ Նրանք վստահ էին, որ աղջիկը չի կարողանա հանձնել քննությունները։ Սակայն իրականում տեղի ունեցավ հակառակը. քննությունը չկարողացան հանձնել այդ խմբի աշակերտները, իսկ մեր երիտասարդ քույրը հանձնեց։ Վերջիններիս ծաղրանքը, իհարկե, դադարեց։ Այժմ աշակերտները նրան ասում են. «Դու պետք է շարունակես ծառայել քո Աստծուն»։

Չեխիայում 12–ամյա մի աղջիկ պետք է բանավոր զեկույց պատրաստեր որևէ գրքի վերաբերյալ։ Մայրը նրան քաջալերեց ներկայացնել «Երբևէ ապրած մեծագույն Մարդը» գիրքը։ Աղջիկն իր զեկույցը սկսեց հետևյալ հարցով. «Ի՞նչ եք կարծում, ո՞վ կարող է լինել երբևէ ապրած մեծագույն մարդը»։ Ապա նա խոսեց Հիսուսի, ինչպես նաև նրա երկրային կյանքի և ուսուցումների մասին։ Այնուհետև աղջիկը քննարկեց «Դաս ներողամտության վերաբերյալ» գլուխը։ Ուսուցիչը բացականչեց. «Սա լավագույն զեկույցն է, որ երբևէ ներկայացրել ես»։ Շնորհակալություն հայտնելով՝ նա վերցրեց գիրքը։ Աշակերտներից ոմանք նույնպես ցանկացան ունենալ այդ գրքից։ Հաջորդ օրը աղջիկը 18 գիրք բաժանեց։

Այսպիսի երիտասարդները մեծ ուրախություն են ստանում Եհովային դպրոցում փառաբանելուց։ Մենք բոլորս էլ ճիշտ կվարվենք, եթե ընդօրինակենք նրանց երիտասարդական եռանդը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը