Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 7/15 էջ 4–7
  • Աստծուն հաճելի կրոնական ճշմարտություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծուն հաճելի կրոնական ճշմարտություն
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Որքանո՞վ է հին
  • Նրա կազմությունը
  • Կարո՞ղ եք վստահել Աստվածաշնչին
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ուսուցանում մեզ
  • Ի՞նչ կանեք դուք
  • Աստծո գիտությունը հայտնող գիրքը
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Գերագույն իմաստության աղբյուր
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
2005 Դիտարան
w05 7/15 էջ 4–7

Աստծուն հաճելի կրոնական ճշմարտություն

ԱՍՏՎԱԾ իր մտքերը երկրագնդի բնակիչներին պետք է հայտնի, որպեսզի նրանք իմանան, թե ո՛ր ուսմունքներն են իրեն ընդունելի և ճշմարիտ։ Նաև անհրաժեշտ է, որ նա դրանք մատչելի դարձնի բոլորին։ Մարդիկ ուրիշ ինչպե՞ս կարող են իմանալ, թե ո՛ր ուսմունքները, երկրպագությունը և ինչպիսի՛ վարքն է Աստված հավանում։ Արդյոք Աստված այս ամենի մասին տեղեկություններ հաղորդե՞լ է։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

Կարո՞ղ է մարդը, որի կյանքը տևում է ընդամենը մի քանի տասնամյակ, անձամբ շփվել բոլոր մարդկանց հետ ու նրանց համար ծառայել որպես հաղորդակցման միջոց Աստծու հետ։ Ո՛չ։ Այնինչ մնայուն գրավոր արձանագրությունը կարող է։ Հետևաբար ճիշտ չէ՞ր լինի, եթե Աստված իր մտքերը հայտներ գրքի միջոցով։ Աստծու ներշնչանքով գրված այդպիսի գիրք է Աստվածաշունչը, որը հնագույն գրքերից մեկն է։ «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար»,— ասում է այդ գիրքը գրողներից մեկը (Բ Տիմոթէոս 3։16)։ Եկեք Աստվածաշունչը ավելի ուշադիր քննենք և տեսնենք, թե արդյոք կարող ենք վստահ լինել, որ այն պարունակում է աստվածային ճշմարտություններ։

Որքանո՞վ է հին

Հիմնական կրոնական գրքերի մեջ Աստվածաշունչը հնագույններից մեկն է։ Նրա առաջին մասերը գրվել են մոտավորապես 3 500 տարի առաջ։ Աստվածաշնչի ամբողջ գրությունը ավարտվել է մ.թ. 98 թվականին։a Թեև 1 600 տարիների ընթացքում մոտ 40 մարդ է գրել այս գիրքը, Աստվածաշնչի բոլոր գրությունները իրար ներդաշնակ են։ Պատճառն այն է, որ այս գրքի Հեղինակը Աստված է։

Աստվածաշունչը ողջ պատմության մեջ ամենամեծ տարածումը գտած և ամենաշատ լեզուներով թարգմանված գիրքն է։ Ամեն տարի ամբողջ Աստվածաշնչի կամ նրա մասերի գրեթե 60 միլիոն օրինակ է տարածվում։ Ամբողջ Աստվածաշունչը կամ նրա մասերը թարգմանվել են ավելի քան 2 300 լեզուներով ու բարբառներով և մատչելի են երկրագնդի բնակիչների ավելի քան 90 տոկոսին նրանց մայրենի լեզվով։ Այս գիրքը չի ճանաչում պետական սահմաններ, ռասայական խտրականություն և էթնիկական խոչընդոտներ։

Նրա կազմությունը

Եթե դուք Աստվածաշունչ ունեք, ինչո՞ւ չբացեք ու չտեսնեք, թե ինչպես է այն կազմված։b Նախ՝ բացեք բովանդակությունը։ Աստվածաշնչերի մեծ մասում բովանդակությունը գտնվում է առաջին էջերում։ Նրանում նշված է յուրաքանչյուր գրքի անունը, ինչպես նաև էջը, որի օգնությամբ կարելի է բացել տվյալ գիրքը։ Դուք կհայտնաբերեք, որ Աստվածաշունչն առանձին գրքերի մի մեծ ժողովածու է, որոնցից ամեն մեկն ունի իր յուրօրինակ անունը։ Առաջին գիրքը կոչվում է «Ծննդոց», վերջինը՝ «Յայտնութիւն»։ Գրքերը խմբավորված են երկու բաժնում։ Առաջին 39 գրքերը կոչվում են Եբրայերեն Գրություններ, քանի որ մեծամասամբ գրվել են եբրայերեն լեզվով։ Վերջին 27 գրքերը գրվել են հունարեն լեզվով. դրանք Հունարեն Գրություններն են։ Ոմանք Աստվածաշնչի այս երկու մասերը անվանում են Հին Կտակարան և Նոր Կտակարան։

Աստվածաշնչի որևէ հատված հեշտությամբ գտնելու համար յուրաքանչյուր գիրք բաժանված է գլուխների և համարների։ Սույն պարբերագրում նշված համարներում աստվածաշնչային գրքի անվանը հետևող երկու թվերից առաջինը մատնանշում է համապատասխան գլուխը, երկրորդը՝ համարը։ Օրինակ՝ «Բ Տիմոթէոս 3։16»՝ նշանակում է գիրք «Բ Տիմոթէոս», գլուխ 3, համար 16։ Փորձեք Աստվածաշնչում գտնել այս համարը։

Համաձայն չե՞ք, որ Աստվածաշնչին լավագույն ձևով ծանոթանալը այդ գիրքը կանոնավորաբար կարդալն է։ Ոմանք զգացել են, որ օգտակար է նախ ընթերցել Հունարեն Գրությունները՝ սկսած Մատթեոսի գրքից։ Օրական երեքից հինգ գլուխ ընթերցելով՝ դուք մեկ տարում կկարդաք ամբողջ Աստվածաշունչը։ Բայց ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ այն, ինչ կարդում եք Աստվածաշնչում, իսկապես գրված է Աստծու ներշնչանքով։

Կարո՞ղ եք վստահել Աստվածաշնչին

Բոլոր մարդկանց համար Աստծու ներշնչումով գրված գիրքը չպե՞տք է արդյոք պարունակի խորհուրդներ, որոնք ժամանակի ընթացքում չեն հնանում։ Այն, ինչ Աստվածաշնչում գրված է մարդու բնության մասին, վերաբերում է մարդկության բոլոր սերունդներին։ Աստվածաշնչային սկզբունքներն այսօր նույնքան գործնական են, ինչքան որ գործնական էին առաջին անգամ գրվելիս։ Սրանում հեշտությամբ կարելի է համոզվել՝ քննելով քրիստոնեության Հիմնադրի՝ Հիսուս Քրիստոսի մի հռչակավոր քարոզ։ Այն գրված է «Մատթէոս» գրքի 5–ից 7–րդ գլուխներում։ Այդ քարոզը, որ հայտնի է Լեռան քարոզ անունով, մեզ ցույց է տալիս, թե ինչպես գտնել իսկական երջանկություն, լուծել տարաձայնությունները, աղոթել, ինչ տեսակետ ունենալ նյութականի հանդեպ և շատ այլ բաներ։ Լեռան քարոզում, և ընդհանրապես ամբողջ Աստվածաշնչում, հստակորեն ցույց է տրվում, թե ինչ է հարկավոր անել և ինչ չանել Աստծուն հաճելի լինելու և մեր կյանքը բարելավելու համար։

Մեկ այլ բան էլ կա, որը ձեզ կարող է հիմք տալ վստահելու Աստվածաշնչին. դա այն է, որ այդ հին գրքում գիտությանն առնչվող բոլոր խոսքերը ճշմարիտ են։ Օրինակ՝ այն ժամանակ, երբ մարդկանց մեծամասնությունը հավատում էր, թե երկիրը տափակ է, Աստվածաշնչում գրված էր «երկրի շրջանի [կամ՝ գնդի]»c մասին (Եսայիա 40։22)։ Իսկ ավելի քան 3 000 տարի առաջ, նախքան ականավոր գիտնական Իսահակ Նյուտոնը կբացատրեր, որ մոլորակները դատարկ տարածության մեջ պահվում են ձգողականության շնորհիվ, Աստվածաշնչում բանաստեղծական լեզվով ասվել էր, որ ‘երկիրը կախված է ոչնչի վրա’ (Յոբ 26։7)։ Ուշադրության է արժանի նաև ջրի շրջապտույտի վերաբերյալ աստվածաշնչյան գեղեցիկ նկարագրությունը, որը տրվել է մոտ 3 000 տարի առաջ. «Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չէ լցվում. այնտեղը ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում որ գնան» (Ժողովող 1։7)։ Այո, տիեզերքի Արարիչը նաև Աստվածաշնչի Հեղինակն է։

Աստվածաշնչի պատմական ճշգրտությունը հաստատում է, որ այդ գիրքը Աստծու ներշնչանքով է գրվել։ Աստվածաշնչի պատմությունները ամենևին էլ առասպելներ չեն։ Դրանց մեջ հիշատակված են կոնկրետ ժամանակներ, մարդիկ ու վայրեր։ Օրինակ՝ Ղուկաս 3։1–ում այսպիսի փաստացի տվյալներ են նշվում. «Տիբերիոս կայսեր տէրութեան տասնեւհինգերորդ տարում, Պոնտացի Պիղատոսի Հրէաստանի վերայ կուսակալութեան ժամանակին, եւ Հերովդէսի՝ Գալիլեայի վրայ չորրորդապետութեան ժամանակին....»։

Չնայած հին պատմագիրները գրեթե միշտ հիշատակել են ղեկավարների միայն հաջողություններն ու առաքինությունները, Աստվածաշնչի գրողները ազնվորեն են շարադրել դեպքերը՝ անթաքույց գրելով նույնիսկ իրենց սխալների մասին։ Օրինակ՝ Իսրայելի թագավոր Դավիթը խոստովանեց. «Շատ մեղանչեցի որ այս արի.... շատ յիմարութիւն արի»։ Այս խոսքերը անկեղծորեն փաստագրված են Աստվածաշնչում (Բ Թագաւորաց 24։10)։ Իսկ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Մովսեսը, իր ձեռքով գրեց մի դեպքի մասին, երբ ինքը չապավինեց ճշմարիտ Աստծուն (Թուոց 20։12)։

Մեկ ուրիշ բան էլ կա, որ փաստում է Աստվածաշնչի աստվածային ծագումը։ Դա իրականություն դարձած մարգարեություններն են (մարգարեությունը մի այնպիսի խոսք է, որը կատարվում է ապագայում)։ Կատարված մարգարեություններից են, օրինակ, Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունները։ Այսպես, Հիսուսի ծննդից ավելի քան 700 տարի առաջ Եբրայերեն Գրությունները ճշգրտորեն կանխագուշակել էին, որ նա՝ Խոստացյալը, ծնվելու էր «Հրէաստանի Բեթլէհէմումը» (Մատթէոս 2։1–6; Միքիա 5։2)։

Ուրիշ օրինակ։ Աստվածաշնչի «Բ Տիմոթէոս» գրքի 3։1–5 համարներում ասվում է. «Յետի [Վերջին] օրերումը չար ժամանակներ կ’գան։ Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են»։ Արդյոք այս խոսքերը չե՞ն բնութագրում մեր օրերի մարդկանց մեծամասնությանը։ Իսկ դրանք, պատկերացնո՞ւմ եք, գրվել են մ.թ. 65 թվականին՝ ավելի քան 1 900 տարի առաջ։

Ի՞նչ է Աստվածաշունչն ուսուցանում մեզ

Կարդալով Աստվածաշունչը՝ դուք կտեսնեք, որ այդ գիրքը վերին իմաստության աղբյուր է։ Այն գոհացուցիչ պատասխաններ է տալիս այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ «Ո՞վ է Աստված», «Սատանան իսկապես գոյություն ունի՞», «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը», «Ինչո՞ւ տառապանք գոյություն ունի», «Ի՞նչ է տեղի ունենում մարդու հետ նրա մահից հետո»։ Մարդկանց կողմից այս հարցերին տրվող պատասխանները նույնքան տարբեր են, ինչքան որ տարբեր են նրանց հավատալիքներն ու սովորությունները։ Այնինչ Աստվածաշունչը բացահայտում է ճշմարտությունը այս և շատ ուրիշ հարցերի վերաբերյալ։ Այդ գիրքը նաև լավագույն առաջնորդությունն է տալիս այն հարցում, թե ի՛նչ վարք ու վերաբերմունք պետք է ունենալ մարդկանց և իշխանությունների հանդեպ։d

Ի՞նչ է Աստվածաշունչը հայտնում Աստծու նպատակի մասին՝ կապված երկրի ու մարդկանց հետ։ Այդ գրքում ահա այսպիսի խոստում կա գրված. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ.... Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։10, 11)։ «Ինքն Աստուած [մարդկանց] հետ կ’լինի.... Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։3, 4)։ «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։

Աստվածաշունչը նաև կանխագուշակում է, որ պատերազմը, հանցագործությունը, բռնությունը և ամբարշտությունը շուտով վերջ կգտնեն։ Չեն լինի այլևս հիվանդություն, ծերություն և մահ։ Հավիտյան կյանքը՝ դրախտային երկրում, իրականություն կդառնա։ Ի՜նչ հաճելի հեռանկար։ Այս ամենը ի՜նչ մեծ խորությամբ է արտացոլում Աստծու սերը մարդկանց հանդեպ։

Ի՞նչ կանեք դուք

Աստվածաշունչը Արարչի կողմից տրված մի չքնաղ նվեր է։ Ինչպե՞ս պետք է վերաբերվեք այդ գրքին։ Մի հնդուական համոզված էր, որ աստվածային ծագում ունեցող տեղեկությունը ամբողջ մարդկությանը օգուտ կբերի այն դեպքում, եթե առաջ եկած լինի քաղաքակրթության արշալույսին։ Երբ նա հասկացավ, որ Աստվածաշնչի որոշ մասեր ավելի հին են, քան հնդուական ամենահին գրությունները՝ Վեդաները, նա որոշեց կարդալ Աստվածաշունչը ու քննել նրա բովանդակությունը։e ԱՄՆ–ում մի համալսարանի պրոֆեսոր նույնպես հարկ համարեց կարդալ աշխարհի այս ամենատարածված գիրքը, նախքան կարծիք կկազմեր դրա մասին։

Աստվածաշունչ կարդալով և նրա ուսուցումները կյանքում կիրառելով՝ դուք մեծ օրհնություններ կստանաք։ Կարդում ենք. «Երանելի է այն մարդը.... [որի] կամքը [«հաճութիւնը», ԱԱ] Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։ Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։1–3)։f Աստվածաշունչն ուսումնասիրելով և խորհրդածելով նրա մտքերի շուրջ՝ դուք երջանիկ կլինեք, որովհետև ձեր հոգևոր կարիքները բավարարված կլինեն (Մատթէոս 5։3)։ Աստվածաշունչը ցույց կտա ձեզ, թե ինչպես ապրել արդյունավետ կյանքով և հաջողությամբ հաղթահարել խնդիրները։ Այո, «[Աստծու օրենքների] պահպանութիւնումը [որոնք գրված են Աստվածաշնչում] շատ հատուցում կայ» (Սաղմոս 19։11)։ Բացի այդ, վստահելով Աստծու խոստումներին՝ դուք օրհնություններ կվայելեք ներկայումս, ինչպես նաև ապագայի վառ հույս ձեռք կբերեք։

Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Նորածին երեխաների պէս ցանկացէք [«փափաքեցէք», ԱԱ] այն բանաւոր անխարդախ կաթին» (Ա Պետրոս 2։2)։ Նորածնի կյանքը կախված է սնվելուց, և նա չի հանգստանա, մինչև որ չբավարարվի նրա սնվելու կարիքը։ Նմանապես, մեր կյանքը կախված է այն գիտելիքներից, որ Աստված է տալիս։ Ուստի, փափագեցեք նրա Խոսքը։ Աստվածաշունչը այն գիրքն է, որը պարունակում է աստվածային ճշմարտություններ։ Նպատակ դրեք այդ գիրքը կանոնավորաբար ուսումնասիրել։ Ձեր բնակավայրում ապրող Եհովայի վկաները ուրախ կլինեն ձեզ օգնելու, որ հնարավորին չափ օգուտ ստանաք Աստվածաշնչի ուսումնասիրությունից։ Մենք ձեզ ջերմորեն հրավիրում ենք դիմել նրանց, կամ էլ դուք կարող եք գրել այս պարբերագրի հրատարակիչներին։

[ծանոթագրություններ]

a «Մ.թ.» հապավումը նշանակում է՝ «մեր թվարկության» և հաճախ գրվում է «ՔՀ», այսինքն՝ «Քրիստոսից հետո», իսկ «մ.թ.ա.»՝ նշանակում է «մեր թվարկությունից առաջ»։

b Եթե դուք չունեք Աստվածաշնչի ձեր անձնական օրինակը, Եհովայի վկաները ուրախ կլինեն ձեզ օգնել ձեռք բերելու այն։

c Բնագրում Եսայիա 40։22 համարում «շրջան» թարգմանված բառը կարող է ունենալ նաև «գունդ» իմաստը։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններ այդ բառը թարգմանել են՝ «երկրագունդ» («Douay Version»), «կլոր երկիր» («Moffatt»)։

d Այս մասին խոսվում է «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

e Ըստ որոշ տեսակետների՝ վեդայական հնագույն հիմները կազմվել են մոտ 3 000 տարի առաջ և մյուս սերունդներին են փոխանցվել բանավոր։ «Միայն ՔՀ տասնչորսերորդ դարում Վեդան թղթին հանձնվեց»,— ասում է Փ. Սարաթկումարը իր գրքում («A History of India»)։

f Աստվածաշնչի Աստծու անունը Եհովա է։ Աստվածաշնչի շատ թարգմանություններում այդ անունը կարելի է հանդիպել Սաղմոս 83։18–ում։

[նկար 7–րդ էջի վրա]

Փափագեցեք Աստծու Խոսքը։ Աստվածաշունչը կանոնավորաբար ուսումնասիրեք

[նկար 5–րդ էջի վրա. թույլտվությամբ]

NASA photo

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը