Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 8/1 էջ 3–4
  • Պայքար բացասական զգացմունքների դեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պայքար բացասական զգացմունքների դեմ
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը կարող է օգնել ձեզ ուրախություն գտնել
    2005 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող ես հաղթահարել բացասական զգացումները
    2010 Դիտարան
  • Խնդիր. բացասական զգացումներ
    2015 Արթնացե՛ք
  • Հասկացեք երեխայի զգացմունքները
    2007 Արթնացե՛ք
Ավելին
2005 Դիտարան
w05 8/1 էջ 3–4

Պայքար բացասական զգացմունքների դեմ

ԱՄԲՈՂՋ կյանքում Լենան պայքարել է բացասական զգացմունքների դեմ։ Նա իր մասին շատ վատ կարծիք է ունեցել։ Լենան պատմում է. «Սեռական շահագործումը, որին ենթարկվել եմ մանուկ հասակում, սպանել էր իմ մեջ ինքնահարգանքի զգացումը։ Ինձ թվում էր, թե ես ոչ մի բանի պիտանի չեմ»։ Իսկ Սիմոնան, հիշելով իր պատանեկան տարիները, ասում է. «Հոգուս խորքում դատարկություն էի զգում։ Ես ինձ ոչնչություն էի համարում»։ Այսօր շատերն են մեծ տխրություն ապրում, որ առաջ է գալիս նման զգացմունքներից։ Ըստ մի հեռախոսային խորհրդատվական ծառայության, որի նպատակն է օգնել պատանիներին՝ զանգահարողների գրեթե կեսը հայտնում է, որ «չի կարողանում ազատվել թերարժեքության զգացումից»։

Որոշ հոգեբանների խոսքերով՝ անլիարժեքության զգացումը առաջանում է ուրիշների վերաբերմունքից։ Մարդը կարող է այդպիսի մտավիճակ ձեռք բերել, եթե նրան անընդհատ փնովում են, խստորեն քննադատում կամ նվաստացնում ու շահագործում։ Ինչպիսին էլ լինի նման զգացմունքների առաջացման պատճառը, դրանք կարող են վնասակար և նույնիսկ կործանարար ազդեցություն գործել անհատի վրա։ Վերջերս կատարված մի բժշկական հետազոտության ժամանակ պարզվեց, որ բացասական զգացմունքներ ունեցող մարդիկ հակված են անվստահությամբ վերաբերվել թե՛ իրենց, թե՛ ուրիշներին և դրանով անգիտակցաբար խզում են իրենց կապը մտերիմների ու ընկերների հետ։ Այս հետազոտության հաղորդագրության մեջ նշվում էր հետևյալը. «Ինչ որ չափով նրանք են «ստեղծում» այն իրավիճակները, որոնցից սարսափում են»։

Նման ապրումներ ունեցող մարդիկ սեփական մտատանջությունների, կամ ինչպես Աստվածաշունչն է ասում՝ ‘հոգսերի’ զոհն են (Սաղմոս 94։19)։ Նրանք իրենց ոչ մի բանի պիտանի չեն համարում։ Երբ որևէ բան ձախողվում է, այդ անհատները բնազդաբար իրենց են մեղադրում։ Եվ եթե անգամ գովասանքի են արժանանում հաջողությունների համար, հոգու խորքում իրենց կեղծավոր են համարում և մտածում են, որ վաղ թե ուշ դա կբացահայտվի։ Այդ մարդկանցից շատերը, համոզված լինելով, որ արժանի չեն երջանկության, ինքնակործան ընթացք են որդեգրում և ուժ չեն գտնում այն ուղղելու։ Այս հոդվածի սկզբում հիշատակված Լենայի մոտ ինքնահարգանքի պակասը սնուցման լուրջ խանգարումներ առաջ բերեց։ Նա ասում է. «Ես անզոր էի փոխել որևէ բան»։

Մի՞թե այդ մարդիկ դատապարտված են ամբողջ կյանքում պայքարելու իրենց մտատանջությունների դեմ։ Հնարավո՞ր է արդյոք ձերբազատվել նման զգացմունքներից։ Աստվածաշնչում կան այնպիսի սկզբունքներ ու խորհուրդներ, որոնք շատերին օգնել են հաղթանակով դուրս գալ այդ պայքարից։ Որո՞նք են այդ սկզբունքները և ինչպե՞ս են օգնում կյանքում ուրախություն գտնել։ Այդ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը