Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 8/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Փնտրեցեք Եհովային՝ նրա բարկության օրը դեռ չեկած
    2001 Դիտարան
  • Փնտրեք Եհովային, քանի դեռ չի հասել նրա բարկության օրը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Աստվածաշնչի գիրք համար 36. Սոփոնիա
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ընդօրինակիր մարգարեներին. Սոփոնիա
    2014 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2005 Դիտարան
w05 8/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Արդյոք Սոփոնիա 2։3–ում «գուցէ» բառը նշանակո՞ւմ է, որ Աստծու ծառաները չեն կարող վստահ լինել, որ հավիտենական կյանք կստանան։

Այդ համարում գրված է. «Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը»։ Ինչո՞ւ է այս համարում օգտագործված «գուցէ» բառը։

Հասկանալու համար, թե Եհովան ինչպես կվարվի իր հավատարիմների հետ Արմագեդոնին, օգտակար է հիշել՝ ինչ է Աստվածաշունչն ասում այն մասին, թե Աստված ինչ է նախատեսել այն անհատների համար, ովքեր մահանում են նախքան այդ դատաստանը։ Որոշ մահացածներ հարություն են առնում որպես ոգեղեն էակներ և անմահ կյանք ստանում երկնքում, մինչդեռ մյուսները հարություն կառնեն երկրի վրա և Դրախտում հավիտյան ապրելու հեռանկարը կունենան (Յովհաննէս 5։28, 29; Ա Կորնթացիս 15։53, 54)։ Եթե Եհովան հիշում և պարգևատրում է իր այն հավատարիմներին, որոնք մահանում են նախքան Արմագեդոնը, ապա նա, անշուշտ, նույն ձևով կվարվի իր այն ծառաների հետ, ովքեր կենդանի կլինեն իր բարկության օրը։

Պետրոս առաքյալի ներշնչյալ խոսքերը նույնպես քաջալերական են։ Նա գրեց. «[Աստված խնայեց] Նոյին, որ ութերորդն էր [«փրկելով միայն ութ հոգու, այդ թւում նաեւ Նոյին», ԷԹ], այն արդարութեան քարոզչին՝ պահեց երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց. եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց.... եւ փրկեց արդար Ղովտին.... Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար» (Բ Պետրոս 2։5–9)։ Երբ Աստված անցյալում կործանում բերեց ամբարիշտների վրա, նա պահեց Նոյի ու Ղովտի կյանքը, որոնք հավատարմորեն ծառայել էին իրեն։ Եհովան աստվածապաշտներին կազատի նաև այն ժամանակ, երբ Արմագեդոնին կործանի ամբարիշտներին։ Արդար մարդկանց «մեծ բազմությունը» կփրկվի (Յայտնութիւն 7։9, 14)։

Ուստի, թվում է, որ Սոփոնիա 2։3–ում «գուցէ» բառը օգտագործված չէ այն պատճառով, որ պարզ չէ, թե արդյոք Աստված ի վիճակի է պահպանելու իր հավանությունն ունեցող մարդկանց կյանքը։ Այդ բառն ավելի շուտ օգտագործված է՝ ցույց տալու համար զուտ հավանականություն, որ այն անհատը, որը նոր–​նոր է սկսել որոնել արդարություն և խոնարհություն, Եհովայի բարկության օրը ‘ծածկված կպահվի’։ Փրկությունը կախված կլինի անհատի՝ արդարություն և խոնարհություն որոնելու շարունակական ջանքերից (Սոփոնիա 2։3)։

[նկար 31–րդ էջի վրա]

«Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը