Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 6/15 էջ 4–7
  • Անսխալ ճանապարհ դեպի երջանկություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անսխալ ճանապարհ դեպի երջանկություն
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ մեր սիրելիներից մեկը մահանում է
  • Հույսը երջանկության է տանում
  • Եհովան ուզում է, որ դուք երջանիկ լինեք
  • Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ի՞նչ է տեղի ունենում մեր մահացած հարազատների հետ
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • «Մահը կլանվեց»
    2005 Դիտարան
  • Միակ սպեղանին
    2006 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 6/15 էջ 4–7

Անսխալ ճանապարհ դեպի երջանկություն

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ձգտումը» բոլոր մարդկանց իրավունքն է։ Ահա այսպիսի տեսակետ ունեին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագիրը կազմողները։ Բայց նպատակի ձգտելը նույնը չէ, ինչ դրան հասնելը։ Շատ երիտասարդներ ձգտում են կարիերա ստեղծել զվարճությունների և սպորտի ասպարեզում, սակայն նրանցից քանի՞սն են իրականում հասնում նպատակին։ «Հավանականությունը քիչ է, որ դու հաջողության կհասնես»,— ասում է մի հայտնի երգիչ, որը լավ գիտի, թե ինչ է նշանակում պայքարել հաջողակ երաժիշտ դառնալու համար։

Եթե ձեզ չի հաջողվում երջանկության հասնել, մի՛ վհատվեք։ Դուք կհասնեք ձեր նպատակին, եթե ձգտեք ճիշտ ձևով դա անել։ Ինչո՞ւ կարող ենք այդպես ասել։ Նախորդ հոդվածում նշվեց, որ Եհովան երջանիկ Աստված է (Ա Տիմոթէոս 1։11, ՆԱ)։ Այդ երջանիկ Աստվածը մեզ առաջնորդում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով, որին հետևելով կարող ենք երջանկության հասնել։ Ուստի ձգտելով երջանկության՝ ի վերջո չեք ընկնի վհատության փակուղի։ Այսօր շատ բաներ կան, որ մարդկանց ցավ, տառապանք ու վիշտ են պատճառում։ Եհովան կարող է օգնել ձեզ, որ հաղթահարեք դժվար իրավիճակները։ Օրինակ՝ քննենք, թե ինչ մխիթարություն է նա տալիս, երբ մեր սիրելիներից մեկը մահանում է։

Երբ մեր սիրելիներից մեկը մահանում է

Կարելի՞ է ինչ–​որ լավ բան ասել մահվան մասին։ Մահը բաժանում է ծնողին երեխայից և երեխային՝ ծնողից։ Այն բաժանում է մտերիմ ընկերներին և անապահովության զգացումով լցնում բարեկամական սերտ կապեր ունեցող մարդկանց սրտերը։ Մահը երջանիկ ընտանիքին կարող է գցել խոր վշտի մեջ։

Ոչ մի մարդ բացատրության կարիք չի զգում հասկանալու համար, որ մահը ողբերգություն է։ Բայց որոշ մարդիկ մերժում են այդ իրողությունը և մահը ներկայացնում են որպես օրհնություն։ Ահա մի օրինակ։ 2005 թ. օգոստոսին «Կատրինա» փոթորիկը հարվածեց Մեքսիկական ծոցի ափերին։ Զոհվածներից մեկի թաղման ժամանակ մի հոգևորական ասաց. «Կատրինան նրան չսպանեց. Աստված նրան տուն տարավ»։ Մեկ ուրիշ օրինակ այս աղետի հետ կապված։ Մի աղջկա մայր զոհվել էր։ Հիվանդանոցի աշխատողներից մեկը, բարի միտումներ ունենալով, նրան հորդորեց չանհանգստանալ, որովհետև Աստված իբր թե նրա մորը տարել է երկինք։ Սակայն աղջիկը ճչալով պատասխանել էր. «Ինչո՞ւ, ինչո՞ւ նա պիտի մորս խլեր ինձանից»։

Հստակ է, որ մահացածների վերաբերյալ նման սխալ գաղափարները հաճախ չեն մխիթարում սգավորներին։ Ինչո՞ւ։ Քանի որ այդպիսի գաղափարները չեն արտացոլում ճշմարտությունը մահվան մասին։ Դեռ ավելին, ըստ դրանց՝ Աստված ընտանիքից և ընկերներից խլում է հարազատին, և այն էլ սարսափելի ու ցավ պատճառող ձևերով. Աստված չի ներկայացվում որպես մխիթարության աղբյուր, այլ ներկայացվում է որպես մի չարագործ, որը մեղավոր է մահվան ողբերգության համար։ Բայց Աստվածաշնչի միջոցով մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը մահացածների վերաբերյալ։

Աստծու Խոսքը մահն անվանում է թշնամի՝ նրան նմանեցնելով մարդկանց վրա իշխող թագավորի (Հռովմայեցիս 5։17; Ա Կորնթացիս 15։26)։ Մահն այնպիսի զորություն ունի, որ ոչ մի մարդ չի կարող դիմադրել։ Ամեն անգամ, երբ ինչ–​որ մեկը մահանում է, նա պարզապես մահվան հերթական զոհն է դառնում անհամար զոհերի թվում։ Աստվածաշնչյան այս ճշմարտությունը լիովին համապատասխանում է այն բանին, որ հարազատ կորցնելիս մենք սգում ենք և մեզ անօգնական ենք զգում։ Այն հաստատում է, որ նման զգացումները բնական են։ Բայցևայնպես, արդյո՞ք Աստված թշնամի մահվան միջոցով մեր հարազատներին տանում է երկինք։ Թույլ տանք, որ Աստվածաշունչը պատասխանի այս հարցին։

Ժողովող 9։5, 10–ում կարդում ենք. «Մեռելները մի բան չ’գիտեն.... Գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը [«գերեզմանիդ մէջ», ԱԱ], ուր որ դու պիտի գնաս»։ ‘Գերեզմանի մեջ’ մահացածը բացարձակապես անգործունյա է, չի շարժվում, չի զգում և ոչինչ չի մտածում։ Նա մի վիճակում է, որը կարելի է նմանեցնել խոր քնի։ Այո՛, Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ Աստված մեր մահացած հարազատին չի տանում իր մոտ՝ երկինք։ Մահը նրան տանում է գերեզման, որտեղ նա անկենդան է։

Հիսուսը հաստատեց այս ճշմարտությունը, երբ նրա ընկեր Ղազարոսը մահացավ։ Հիսուսը մահը նմանեցրեց քնի։ Եթե Ղազարոսը գնացել էր երկինք, որպեսզի Ամենակարող Աստծու հետ լիներ, ապա Հիսուսի կողմից բարության դրսևորում չէր լինի նրան երկիր վերադարձնել, որպեսզի նա նորից մահանար։ Սուրբ Գրությունները նշում են, որ Հիսուսը Ղազարոսի թաղման վայրում բարձրաձայն ասաց. «Ղազարոս, դուրս եկ»։ «Եւ մեռելը դուրս եկաւ»,— ասվում է Աստվածաշնչում։ Ղազարոսը սկսեց դարձյալ ապրել։ Հիսուսը գիտեր, որ նա ամենևին էլ չէր հեռացել երկրից։ Նա անկենդան պառկած էր գերեզմանում (Յովհաննէս 11։11–14, 34, 38–44)։

Սուրբգրային այս դեպքն օգնում է մեզ հասկանալ, որ Աստված մահը չի օգտագործում որպես միջոց՝ մարդկանց երկրից տեղափոխելու երկինք։ Ուստի, իմանալով, որ նա չէ մեր վշտի պատճառը՝ մենք կարող ենք մոտենալ իրեն։ Կարող ենք վստահ լինել, որ նա լիովին հասկանում է, թե ինչ վիշտ ու վնաս է պատճառում թշնամի մահը։ Իսկ աստվածաշնչային ճշմարտությունը մահացածների վիճակի վերաբերյալ օգնում է մեզ հասկանալ, որ նրանք դժոխքի կրակներում կամ քավարանում չեն տանջվում, այլ անկենդան պառկած են գերեզմանում։ Ուստի՝ ոչ մի հիմք չկա, որ մեր մահացած հարազատներին հիշելով՝ Աստծու հանդեպ լցվենք գարշանքով, կամ համակվենք վախով՝ չիմանալով, թե որտեղ են նրանք։ Բայց Եհովան ուրիշ բանով էլ է մխիթարում մեզ։

Հույսը երջանկության է տանում

Մեր քննարկած սուրբգրային համարներից երևում է, որ ճշմարիտ երջանկություն գտնելու հարցում հույս ունենալը շատ կարևոր է։ Աստվածաշնչում «հույս» թարգմանված բառը նշանակում է լավ բանի հիմնավոր ակնկալիք։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող է հույսն այսօր իսկ երջանկություն բերել մեզ, վերադառնանք Ղազարոսի հարության դեպքին։

Առնվազն երկու պատճառ կա, թե ինչու Հիսուսը կատարեց այդ հրաշքը։ Մեկն այն էր, որ նա ցանկանում էր փարատել Մարթայի, Մարիամի և նրանց բարեկամների վիշտը. նրանք դարձյալ կկարողանային շփվել իրենց հարազատի հետ։ Սակայն Հիսուսի՝ Մարթային ասած խոսքերում արտահայտված է մյուս պատճառը, որն ավելի կարևոր է. «Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես» (Յովհաննէս 11։40)։ Անգլերեն մի թարգմանության մեջ «Աստուծոյ փառքը» արտահայտությունը թարգմանված է «հրաշք, որ կարող է անել Աստված» («The New Testament in Modern English»)։ Ղազարոսին կյանքի վերադարձնելով՝ Հիսուսը ցույց տվեց, թե Եհովա Աստված ինչ կարող է անել և ինչ կանի ապագայում։ Բայց ավելի շատ մանրամասներ կան այդ «հրաշքի» առնչությամբ, որ «կարող է անել Աստված»։

Յովհաննէս 5։28, 29–ում Հիսուսն ասաց. «Սորա վերայ մի զարմանաք. որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան»։ Դա նշանակում է, որ գերեզմաններում բոլոր գտնվողները, այդ թվում նաև մեր սիրելիները, կվերադառնան կյանքի։ Գործք 24։15–ը այդ ցնծալի իրադարձության մասին լրացուցիչ մանրամասնություն է պարունակում. «Արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի»։ Տեսնում ենք, որ նույնիսկ ‘մեղավորները’՝ շատ անհատներ, որոնք չեն ճանաչել Եհովային ու նրան չեն ծառայել, հնարավորություն կստանան արժանանալու Աստծու բարեհաճությանը։

Որտե՞ղ կլինի հարությունը։ Սաղմոս 37։29–ում գրված է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»։ Խորհե՛ք, թե դա ինչ է նշանակում։ Այստեղ՝ երկրի վրա, դարձյալ կհանդիպեն մահվան պատճառով իրարից բաժանված հարազատներն ու ընկերները։ Եվ իհարկե, միանգամայն տրամաբանական է, որ դուք այժմ իսկ ձեզ երջանիկ զգաք՝ խորհրդածելով այն մասին, թե ինչ հաճելի ժամանակներ կանցկացնեք թանկագին մարդկանց հետ։

Եհովան ուզում է, որ դուք երջանիկ լինեք

Մենք քննեցինք, թե Եհովան ինչպես կարող է ավելացնել ձեր երջանկությունը՝ չնայած ձեր խնդիրներին։ Առաջին՝ Աստվածաշնչի միջոցով նա ձեզ տալիս է գիտելիքներ և առաջնորդություն, որպեսզի կարողանաք հաղթահարել դժվարությունները։ Բացի նրանից, որ Աստվածաշունչն օգնում է մեզ տանել մահվան պատճառած վիշտը, այն նաև օգնում է պայքարել տնտեսական և առողջական խնդիրների դեմ։ Աստծու Խոսքը կարող է զորացնել ձեզ, որ դիմանաք սոցիալական անարդարությանը և քաղաքական վայրիվերումներին։ Ձեր անձնական կյանքում կիրառելով նրա խորհուրդները՝ կկարողանաք գլուխ հանել նաև ձեր մյուս խնդիրներից։

Երկրորդ՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ ձեռք կբերեք մի հույս, որն անհամեմատ գերազանց է ցանկացած բանից, որ կարող է առաջարկել մարդկային հասարակությունը։ Այդ հույսի մեջ է մտնում ընկերների և հարազատների հարության հույսը, որ տալիս է Աստվածաշունչը։ Յայտնութիւն 21։3, 4–ում տրվում է լրացուցիչ մանրամասնություն. «Ինքն Աստուած [մարդկանց] հետ կ’լինի .... Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան»։ Սա նշանակում է, որ դժբախտության ցանկացած աղբյուր շուտով անհետ կկորչի։ Աստվածաշնչի բոլոր խոստումները իրականություն կդառնան, և դուք երջանիկ կլինեք՝ անձամբ զգալով դրանց կատարումը։ Հենց միայն իմանալը, որ առջևում ավելի լավ ժամանակներ են սպասվում, թեթևացնում է մարդու սիրտը։ Գիտենալը, որ անհատը մահից հետո ինչ–​որ տեղ չի տանջվում, երջանիկ լինելու պատճառ է։

Ահա մի օրինակ։ Մի քանի տարի առաջ Մարիայի ամուսինը նրա աչքերի առջև քաղցկեղից տանջվելով մահացավ։ Մարիայի արցունքները հազիվ էին չորացել, երբ նա և իր երեք աղջիկները ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված եղան թողնել հարազատ տունը։ Երկու տարի անց Մարիայի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, և նա երկու բարդ վիրահատություն տարավ։ Մարիան ամեն օր ցավից տանջվում է։ Չնայած այդ խնդիրներին՝ նա դրական մտայնություն է պահպանում և նույնիսկ կարողանում է քաջալերել ուրիշներին։ Ինչպե՞ս է նրան հաջողվում պահպանել իր երջանկությունը։

Նա ասում է. «Երբ խնդիր եմ ունենում, աշխատում եմ շատ չմտածել իմ մասին։ Խուսափում եմ այսպիսի հարցեր տալուց, օրինակ՝ «Ինչո՞ւ դա պատահեց հենց ինձ հետ։ Ինչո՞ւ ես պետք է այսպիսի տառապանքներ կրեմ։ Ինչո՞ւ ես պետք է հիվանդ լինեմ»։ Բացասական մտայնությունը քամում է քո ամբողջ էներգիան։ Ես իմ էներգիան ծախսում եմ Եհովային ծառայելու և մարդկանց օգնելու համար։ Դա իմ սիրտը լցնում է երջանկությամբ»։

Իսկ որքանո՞վ է հույսն օգնում Մարիային։ Նա մեծ ակնկալիքներով է նայում ապագային, երբ Եհովան կվերացնի հիվանդությունը և մյուս խնդիրները։ Բուժման համար հիվանդանոց գնալով՝ նա այդ հույսի մասին խոսում է քաղցկեղով հիվանդների հետ, որոնք գուցեև ընկճված են։ Կարևո՞ր է արդյոք Մարիայի համար իր հույսը։ Նա ասում է. «Հաճախ եմ մտածում Եբրայեցիս 6։19–ում գրված խոսքերի շուրջ, որտեղ Պողոսը հույսը համեմատում է խարսխի հետ։ Առանց այդ հույսի՝ դու քամուց կքշվես չամրացված նավակի պես։ Բայց եթե դու կապված լինես խարսխին, ապահով կլինես՝ չնայած փոթորկոտ պրոբլեմներին»։ ‘Հավիտենական կյանքի հույսը, որ խոստացել է անսուտ Աստվածը’, օգնում է Մարիային մնալ երջանիկ։ Նույնը կարող է ձեզ հետ լինել (Տիտոս 1։2)։

Չնայած ձեր դժվարություններին՝ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով դուք կկարողանաք իսկական երջանկություն գտնել։ Սակայն գուցե վստահ չեք, որ այդպիսի ուսումնասիրություն կատարելը էական օգուտ կարող է տալ։ Ինչևէ, Եհովայի վկաները ուրախ կլինեն Աստվածաշնչի միջոցով ցույց տալու, թե ինչպես կարելի է հասնել իսկական երջանկության։ Սպասելով Եհովայի տված հույսի իրականացմանը՝ դուք կլինեք նրանց թվում, որոնց մասին ասվում է. «Ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է» (Եսայիա 35։10)։

[նկար 5-րդ էջի վրա]

Միայն Աստվածաշնչի ճշմարտությունը կարող է ամոքել վիշտը

[նկար 7-րդ էջի վրա]

Հարության մասին աստվածաշնչյան հույսը կարող է նպաստել ձեր երջանկությանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը