Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 12/15 էջ 30
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է հակաքրիստոսը
    2015 Դիտարան
  • Ո՞վ է նեռը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Նեռը՝ քողազերծված
    2006 Դիտարան
  • Ինչո՞ւ բնորոշել Նեռին
    2006 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 12/15 էջ 30

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։

• Ի՞նչը կարող է օգնել ճշմարիտ քրիստոնյային, երբ նրա հարազատներից մեկը թողնում է Եհովային։

Ամրացրու քեզ ու ընտանիքիդ այլ անդամներին, որոնք հավատարմորեն ծառայում են Եհովային։ Կլանված եղիր հոգևոր գործունեությամբ։ Աջակցիր մյուսներին։ Երբեք հույսդ մի՛ կորցրու, որ հարազատդ կարող է վերադառնալ։ Ինքդ քեզ մի՛ մեղադրիր։ Հարգի՛ր խրատելու վերաբերյալ Եհովայի սահմանած կարգը և պատմիր զգացմունքներիդ մասին քո ընկերներին (01.09, էջ 18–21)։

• Ի՞նչ երկու կերպերով է Աստվածաշունչն օգնում բնորոշել ‘վերջին օրերը’։

Աստվածաշնչում նախագուշակվել է, թե ինչ իրադարձություններ պետք է տեղի ունենային «աշխարհքիս վերջի» ժամանակներում (Մատթէոս 24։3, 7, 8; Ղուկաս 21։11)։ Այն նաև նկարագրում է, թե ինչ մտածելակերպ ու գործելակերպ պետք է դրսևորեին ‘վերջին օրերում’ ապրող մարդիկ (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Ուշագրավ է, որ այդ ժամանակահատվածում պետք է քարոզվեր Թագավորության բարի լուրը (15.09, էջ 4–6)։

• Ինչո՞ւ հնարավոր չէ հասնել հավիտենական կյանքի գիտական նվաճումների շնորհիվ։

Գիտնականները ջանացել են երկարացնել կյանքի տևողությունը, օրինակ՝ ձգտելով այնպես անել, որ բջիջներն ավելի երկար ժամանակ վերարտադրվեն, կամ՝ թերապևտիկ կլոնավորման միջոցով տրամադրելով մարդուն նոր համապատասխան օրգաններ։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ միակ միջոցը, որով մարդիկ կարող են հավիտենական կյանք ստանալ, Հիսուսի քավիչ զոհաբերությունն է (01.10, էջ 3–5)։

• Արդյո՞ք հրեական ծիսական լվացումը քրիստոնեական մկրտության նախօրինակն էր։

Ո՛չ։ Հրեաները լվացման արարողություններ էին կատարում՝ մաքրելով իրենք իրենց։ Սակայն դա տարբերվում էր Հովհաննեսի կատարած մկրտությունից։ Մովսիսական օրենքով պահանջվում էր, որ հրեան ծիսականորեն մաքրվեր բազմակի անգամ, բայց քրիստոնեական մկրտությունը կատարվում է միայն մեկ անգամ (15.10, էջ 12, 13)։

• Ի՞նչ է Ծառայության կատարելագործման դպրոցը։

Դա ութշաբաթյա դասընթաց է ժողովի երեցների և ծառայող օգնականների համար, որոնք ամուրի են և ի վիճակի՝ նշանակման դեպքում ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Նրանք կարող են նշանակում ստանալ ծառայելու այն ժողովում, որտեղից որ եկել են, իրենց երկրի մեկ այլ մասում կամ էլ այլ երկրում (15.11, էջ 10, 11)։

• Ի՞նչ է կամ ո՞վ է Նեռը, որի մասին հիշատակվում է Ա Յովհաննէս 2։18; 4։3–ում։

Լայն իմաստով՝ այդ բառը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր հակառակվում են Քրիստոսին կամ նրա ներկայացուցիչներին, կամ էլ ստելով պնդում են, թե իրենք են Քրիստոսը կամ նրա ներկայացուցիչները։ Հիսուսի և Հովհաննեսի խոսքերից երևում է, որ նեռը հավաքական խումբ է՝ բաղկացած շատ նեռերից՝ հակաքրիստոսներից, որոնք մոլորեցնող կրոնական գաղափարներ են տարածում և մերժում են Աստծու Թագավորությունը (01.12, էջ 4–6)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը