Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 4/15 էջ 19
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
  • Եհովան սուրբ ոգին տալիս է նրանց, ովքեր խնդրում են
    2006 Դիտարան
  • Եհովան «արդարութիւն կ’անի»
    2006 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 4/15 էջ 19

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։

• Ի՞նչ կարող ենք սովորել հաստատակամ հյուրընկալի մասին Հիսուսի բերած օրինակից (Ղուկաս 11:5–10)։

Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի մտայնություն պետք է ունենանք, երբ աղոթում ենք։ Մենք պետք է հաստատակամորեն աղոթենք՝ շարունակաբար խնդրենք, որ Աստված տա մեզ իր սուրբ ոգին (Ղուկաս 11:11–13), (15.12, էջ 20–22)։

• Ի՞նչ ենք սովորում այրու և դատավորի մասին Հիսուսի պատմած օրինակից (Ղուկաս 18:1–8)։

Այն ընդգծում է աղոթելու կարևորությունը։ Ի հակադրություն դատավորի՝ Եհովան արդար է և ցանկանում է օգնել մեզ։ Ավելին, մենք պետք է առակում նկարագրված այրու հավատի պես հավատ ունենանք (15.12, էջ 26–28)։

• Ինչո՞ւ Պողոս առաքյալը Կորնթոսի քրիստոնյաներին հորդորեց լայնանալ հավատակիցների հանդեպ սիրո մեջ (2 Կորնթացիներ 6:11–13)։

Ըստ երևույթին, Կորնթոսի ժողովի անդամներից ոմանք չէին գնահատում հավատակիցներին, քանի որ մեծահոգի չէին։ Դու պետք է ջանք անես, որպեսզի անկեղծ գնահատանք ցուցաբերես հավատակիցներիդ հանդեպ և նույնիսկ մեծացնես ընկերներիդ շրջանակը (01.01, էջ 9–11)։

• Ի՞նչ է այն կնքումը, որի մասին խոսվում է Հայտնություն 7:3–ում։

Երբ Աստված քրիստոնյաներին օծում է սուրբ ոգով, կատարվում է նախնական կնքումը։ Սակայն Հայտնություն 7:3–ը վերաբերում է վերջնական կնքմանը, որով հաստատվում է, որ սուրբ ոգով օծված անհատները լիովին փաստել են իրենց նվիրվածությունը Աստծուն (01.01, էջ  30, 31)։

• Ի՞նչ կարող են սովորել ծնողները Սամուելի մասին աստվածաշնչյան արձանագրությունից։

Նրանք պետք է ուսուցանեն իրենց երեխաներին Աստծու խոսքը, ինչպես որ Սամուելի ծնողներն էին անում։ Բացի այդ, նրանք պետք է հորդորեն երեխաներին, որ Եհովային ծառայելը դարձնեն իրենց կյանքի ուղին (15.01, էջ 16)։

• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սպասում ենք Եհովային և չենք կորցնում մեր ուրախությունը։

Մենք սպասում ենք «Եհովայի օրվան», երբ Աստված «ամբարիշտ մարդկանց կկործանի», և մենք ազատություն կստանանք (2 Պետրոս 3:7, 12)։ Եհովան ինքը ուզում է վերջ տալ ողջ չարությանը, սակայն զսպում է իրեն, որպեսզի քրիստոնյաների փրկությունը բերի այնպես, որ իր անունը փառավորվի։ Մենք պետք է վստահ լինենք, որ Եհովան գիտի, թե երբ է իր ծառաներին փրկելու ճիշտ ժամանակը, իսկ մինչ այդ պետք է զբաղված լինենք նրան փառաբանելու գործով (Սաղմոս 71:14, 15), (01.03, էջ 17,18)։

• Մաքուր կենդանիներից քանի՞ հատ Նոյը իր հետ տապան վերցրեց. ամեն տեսակից յոթ հա՞տ, թե՞ յոթ զույգ։

Նոյին ասվել էր, որ ամեն մաքուր կենդանուց «եօթը եօթը [«եօթնական», ԱԱ]» վերցնի իր հետ (Ծննդոց 7:1, 2)։ Եբրայերենում «եօթնական» արտահայտությունը բառացիորեն նշանակում է «եօթը եօթը»։ Ինչպես ցույց են տալիս աստվածաշնչյան ուրիշ համարներ, սա չի նշանակում, որ Նոյը ամեն կենդանուց յոթը զույգ պետք է վերցներ։ Հավանաբար ամեն տեսակից Նոյը վերցրեց յոթ հատ՝ երեք զույգ, և մեկ հատ էլ այն նպատակով, որ հետագայում զոհաբերություն մատուցի (Ծննդոց 8:20), (15.03, էջ 31)։

• Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է «խորհրդածեն», թե ինչ արդյունքներ է բերում իրենց մեջ առաջնորդություն վերցնողների՝ երեցների հավատը։

Պողոս առաքյալը հրավիրում է մեզ «խորհրդածել», կամ՝ ուշադրությամբ մտածել այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում երեցների հավատարմությունը և ընդօրինակել նրանց հավատը (Եբրայեցիներ 13:7)։ Մենք հնազանդվում ենք երեցներին, քանի որ Աստծու խոսքն է պատվիրում մեզ այդպես վարվել։ Բացի այդ, մենք համոզված ենք, որ նրանք հետաքրքրված են թե՛ Թագավորության և թե՛ մեր շահերով (01.04, էջ 28)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը