Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 9/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • ‘Հավատարիմ ծառան’ դիմանում է քննությանը
    2004 Դիտարան
  • ‘Ծառա’, որը և՛ հավատարիմ է, և՛ իմաստուն
    2004 Դիտարան
  • Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան»
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
  • Նրանք «հետևում են Գառանը»
    2009 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 9/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ իր հավատարիմ ծառան «իմաստուն» է լինելու։

Հիսուսը հարցրեց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն [«խոհեմ», ծնթ.] ծառան, որին իր տերը իր տնեցիների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին» (Մատթեոս 24։45)։ «Ծառան», որը հոգևոր «կերակուր» է մատակարարում, ոգով օծված քրիստոնյաների ժողովն է։ Ինչո՞ւ Հիսուսը նրանց իմաստուն, կամ՝ խոհեմ անվանեց։a

Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ դա՝ ուշադրություն դարձնելով Հիսուսի հետագա խոսքերին։ Օրինակ՝ երբ Հիսուսը խոսեց «հավատարիմ և իմաստուն ծառայի» մասին, նա պատմեց տասը կույսերի առակը, որոնք սպասում էին փեսայի գալուստին։ Կույսերը մեզ հիշեցնում են օծյալ քրիստոնյաներին, որոնք 1914 թ.–ից առաջ անհամբերությամբ սպասում էին մեծ Փեսայի՝ Հիսուս Քրիստոսի գալուստին։ Երբ փեսան եկավ, տասը կույսերից հինգը բավականաչափ ձեթ չունեին, ինչի պատճառով էլ չկարողացան մասնակցել հարսանեկան խնջույքին։ Բայց մյուս հինգ կույսերը խոհեմ գտնվեցին։ Նրանք այնքան ձեթ էին վերցրել, որ երբ փեսան ժամանեց, իրենց ճրագները շարունակում էին վառվել, ուստի նրանց թույլ տրվեց մասնակցել խնջույքին (Մատթեոս 25։10–12)։

Երբ 1914 թ.–ին Հիսուսը եկավ իր թագավորական իշխանությամբ, օծյալ քրիստոնյաներից շատերը ակնկալում էին, որ անմիջապես կմիանան նրան երկնքում։ Սակայն նրանք երկրի վրա դեռ շատ գործ ունեին անելու, բայց նրանցից ոմանք պատրաստ չէին։ Անմիտ կույսերի նման՝ այդ օծյալները նախապես իրենց հոգևորապես չէին ամրացրել, հետևաբար պատրաստ չէին շարունակելու իրենց գործը որպես լուսատուներ։ Շատերը, սակայն, իմաստուն կերպով վարվեցին. նրանք խոհեմ էին, հեռատես և հոգևորապես ամրապնդված էին։ Իմանալով, որ առջևում դեռ շատ բան կա անելու՝ օծյալները ուրախությամբ ստանձնեցին այդ գործը։ Այդպիսով նրանք փաստեցին, որ «հավատարիմ և իմաստուն ծառա» են։

Հիսուսի կողմից օգտագործված «խոհեմ» բառը հանդիպում է նաև Մատթեոս 7։24–ում։ Նա ասաց. «Նա, ով լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը վեմի վրա կառուցեց»։ Խոհեմ մարդը ամուր հիմքի վրա է կառուցում իր տունը՝ հաշվի առնելով, որ փոթորիկներ կլինեն։ Իսկ հիմար մարդը իր տունը կառուցում է ավազի վրա և կորցնում է այն։ Ուստի Հիսուսի իմաստուն հետևորդը նա է, ով նախապես տեսնում է, թե ինչ հետևանքներ կբերի մարդկային իմաստությանը հետևելը։ Խորաթափանցությունն ու առողջ դատողությունը կօգնեն անհատին հիմնել իր հավատը, գործերը և ուսուցումները Հիսուսի սովորեցրած բաների վրա։ «Հավատարիմ և իմաստուն ծառան» հենց այդպես է վարվում։

Ուշադրություն դարձնենք, որ Եբրայերեն Գրությունների բազմաթիվ համարներում նույնպես օգտագործվում է այն բառը, որ կարող է թարգմանվել «խոհեմ»։ Օրինակ՝ փարավոնը Հովսեփին նշանակեց Եգիպտոսի պարենամթերքի պատասխանատու։ Դրա շնորհիվ Եհովան իր ժողովրդին ուտելիքով մատակարարեց։ Իսկ ինչո՞ւ ընտրվեց հենց Հովսեփը։ Փարավոնն ասաց նրան. «Քեզ պէս հանճարեղ [կամ՝ խոհեմ] եւ իմաստուն չ’կայ» (Ծննդոց 41։33–39; 45։5)։ Աստվածաշունչն ասում է, որ Աբիգեան «խոհեմամիտ» էր։ Նա ուտելիք հայթայթեց Եհովայի օծյալի՝ Դավթի ու նրա մարդկանց համար (Ա Թագաւորաց 25։3, 11, 18)։ Հովսեփին ու Աբիգեային կարելի է իմաստուն՝ խոհեմ անվանել, քանի որ նրանք հասկացան Աստծու կամքը և վարվեցին հեռատեսությամբ ու առողջ դատողությամբ։

Ուստի երբ Հիսուսն ասաց, որ հավատարիմ ծառան իմաստուն է, կամ՝ խոհեմ, նա ցույց տվեց, որ նրանք, ովքեր ներկայացնում են ծառա դասակարգը, խորաթափանցություն, հեռատեսություն և առողջ դատողություն պիտի դրսևորեին, քանի որ իրենց հավատը, գործերն ու ուսուցումները հիմնելու էին Աստծու Խոսքի ճշմարտության վրա։

[ծանոթագրություն]

a Հունարեն ֆրո՛նիմոս բառը թարգմանաբար նշանակում է «իմաստուն, խոհեմ»։ Մարվին Վինսենտը իր աշխատության մեջ նշում է, որ այս բառերը շատ հաճախ վերաբերում են գործնական իմաստությանը կամ խորաթափանցությանը («Word Studies in the New Testament»)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը