Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 8/1 էջ 16–17
  • Ինչպես վերաբերվել ուրիշներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես վերաբերվել ուրիշներին
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ բարի լինել
  • Ինչո՞ւ ներողամիտ լինել
  • Ինչպե՞ս կարող են ընտանիքները երջանիկ լինել
  • Ինչո՞ւ կիրառել այս սկզբունքները
  • Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ընտանեկան կյանքի մասին
    2009 Դիտարան
  • Ամուսիննե՛ր, ընդունե՛ք Քրիստոսի գլխավորությունը
    2007 Դիտարան
  • Սրտանց ներիր
    1999 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 8/1 էջ 16–17

Ինչ ենք սովորում Հիսուսից

Ինչպես վերաբերվել ուրիշներին

Ինչո՞ւ բարի լինել

Արդյոք բարություն դրսևորո՞ւմ եք նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ ձեզ վատ են վերաբերվում։ Եթե ցանկանում ենք ընդօրինակել Հիսուսին, մենք պետք է բարի լինենք նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր ատում են մեզ։ Հիսուսն ասաց. «Եթե սիրեք ձեզ սիրողներին, ապա դա ի՞նչ գովասանք է ձեզ համար։ Որովհետև մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին.... բայց դուք շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին.... և դուք Բարձրյալի որդիներ կլինեք, որովհետև նա բարի է ապերախտների և չարերի հանդեպ» (Ղուկաս 6։32–36; 10։25–37)։

Ինչո՞ւ ներողամիտ լինել

Երբ մենք սխալներ ենք անում, ուզում ենք, որ Աստված ների մեզ։ Հիսուսը սովորեցրեց, որ տեղին է աղոթել Աստծուց ներում ստանալու համար (Մատթեոս 6։12)։ Սակայն Հիսուսը նաև ասաց, որ Աստված կների մեզ միայն այն ժամանակ, երբ մենք էլ ներենք ուրիշներին։ Նա ասաց. «Եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների, բայց եթե չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6։14, 15)։

Ինչպե՞ս կարող են ընտանիքները երջանիկ լինել

Չնայած Հիսուսը երբեք ամուսնացած չի եղել, սակայն մենք շատ բան կարող ենք սովորել նրանից, ինչն էլ կօգնի մեզ ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել։ Թե՛ իր գործերով, թե՛ իր խոսքերով նա լավ օրինակ է թողել մեզ համար։ Քննենք հետևյալ երեք բնագավառները։

1. Ամուսինը պետք է սիրի իր կնոջը իր մարմնի պես։ Հիսուսը լավ օրինակ է ամուսինների համար։ Իր աշակերտներին նա ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրե՛ք իրար»։ Ինչքա՞ն։ «Ինչպես որ ես ձեզ սիրեցի»,— ասաց նա (Հովհաննես 13։34)։ Այս սկզբունքը վերաբերում է նաև ամուսիններին։ Այս առնչությամբ Աստվածաշնչում ասվում է. «Ամուսիննե՛ր, շարունակե՛ք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար.... նույն ձևով էլ ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց ինչպես իրենց սեփական մարմինները։ Նա, ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան, ինչպես որ Քրիստոսը ժողովին» (Եփեսացիներ 5։25, 28, 29)։

2. Ամուսինները պետք է հավատարիմ լինեն իրար։ Արտամուսնական սեռական հարաբերություննները Աստծու տեսանկյունից մեղք են համարվում։ Անհավատարմությունը քայքայում է ընտանիքները։ Հիսուսն ասաց. «Դուք չե՞ք կարդացել.... «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն։ Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն, ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի».... իսկ ես ասում եմ ձեզ. ով որ իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և մեկ ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթեոս 19։4–9)։

3. Երեխաները պետք է հնազանդվեն իրենց ծնողներին։ Հիսուսը կատարյալ էր, իսկ նրա ծնողները անկատար էին, սակայն նա հնազանդվում էր նրանց։ Աստվածաշունչը ասում է, որ երբ Հիսուսը 12 տարեկան էր, «նա գնաց [ծնողների] հետ ու եկավ Նազարեթ և շարունակում էր ենթարկվել նրանց» (Ղուկաս 2։51; Եփեսացիներ 6։1–3)։

Ինչո՞ւ կիրառել այս սկզբունքները

Հիսուսը իր աշակերտներին սովորեցնելիս ասաց. «Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե կատարեք դրանք» (Հովհաննես 13։17)։ Ճշմարիտ քրիստոնյաները կիրառում են Հիսուսի տված այս խորհուրդները։ Նա ասել է. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհաննես 13։35)։

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 14–րդ գլխումa։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 16–17-րդ էջերի վրա]

Անառակ որդու մասին Հիսուսի առակից սովորում ենք, որ կարևոր է ներողամիտ ու բարի լինել (Ղուկաս 15։11–32)

[նկար 17–րդ էջի վրա]

Ամուսինները պետք է հավատարիմ լինեն իրար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը