Ճանաչո՞ւմ եք ձեր երկնային Հորը
ՈՐՔԱ՞Ն լավ եք ճանաչում ձեր հորը։ Եթե ձեր ընտանիքի անդամներն իրար սիրով են վերաբերվել, այս հարցը կարող է տարօրինակ թվալ ձեզ։ Դուք, անխոս, կպատասխանեք. «Ես նրան լավ եմ ճանաչում»։ Այո՛, շատերը գիտեն, թե իրենց հայրը ինչ է սիրում և ինչ չի սիրում, թե որոշակի իրավիճակներում ինչպես է արձագանքում և ինչպես է իր ընտանիքին հոգ տանում։
Սակայն երբեմն ձեր հոր արձագանքը կարող է զարմացնել ձեզ։ Օրինակ՝ տղան գուցե կարծում է, թե իր հայրը հանգիստ, մեղմ անձնավորություն է։ Բայց ինչ–որ անսպասելի իրավիճակում նա կարող է հայտնաբերել, որ հայրը քաջաբար պաշտպանում է իր ընտանիքը։
Իսկ որքա՞ն լավ եք ճանաչում ձեր Ստեղծչին։ Նրա մասին Աստվածաշունչը ասում է. «Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (Գործեր 17։28)։ Հետևաբար բոլորս Աստծուն ենք պարտական մեր կյանքի համար, քանի որ նա բոլոր ապրող արարածների Հայրն է (Եսայիա 64։8)։ Հավանաբար դուք այսպիսի զգացումներ ունեք Աստծու նկատմամբ, և դա միանգամայն բնական է։ Այնուամենայնիվ, մենք պետք է ձգտենք շատ բան իմանալ նրա մասին, իսկ դա էլ իր հերթին օգուտներ կբերի մեզ։
Այն, թե որքան եք հարգում ձեր հորը, ինչ զգացումներ ունեք նրա հանդեպ, կախված է նրան լավ ճանաչելուց։ Նմանապես, որքան լավ ճանաչեք Աստծուն, այնքան ավելի կմտերմանաք նրա հետ, կսովորեք կատարել նրա կամքը, իսկ նա կօգնի ձեզ տոկալու կյանքի դժվարություններին։
Ինչպիսի՞ անձնավորություն է Աստված։ Եթե ճանաչեք նրան, ի՞նչ զգացումներ կարթնանան ձեր մեջ։ Պարտավորված կզգա՞ք ձեզ որոշ հարցերում, եթե շատ բան իմանաք Աստծու մասին։ Այս հարցերի պատասխանները կարող եք գտնել հաջորդ հոդվածում։
[մեջբերում 3–րդ էջի վրա]
Մարդկանց լավ ճանաչելուց կախված է այն, թե ինչ զգացումներ կունենաք նրանց հանդեպ