Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 2/1 էջ 3–4
  • Ո՞վ է Աստված

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է Աստված
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պատասխանները կարևոր են
  • Ո՞ր երկրպագությունն է ընդունում Աստված
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Քրիստոնյաները երկրպագում են «հոգով եւ ճշմարտութեամբ»
    2002 Դիտարան
  • «Ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»
    «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
  • Հովհաննես 14։6. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
Ավելին
2009 Դիտարան
w09 2/1 էջ 3–4

Ո՞վ է Աստված

ԻՆՉՊԵ՞Ս կպատասխանեք այս հարցին։ Ոմանք կարծում են, թե ճանաչում են Աստծուն։ Մյուսներն էլ ասում են, թե Աստված շատ հեռու է իրենցից։ Այդ մարդիկ հավատում են, որ Աստված գոյություն ունի, բայց շատ քիչ բան գիտեն նրա մասին։ Իսկ դուք ինչպե՞ս կպատասխանեք հետևյալ հարցերին։

1. Աստված իրակա՞ն անձնավորություն է։

2. Աստված անուն ունի՞։

3. Հիսուսը Ամենակարող Աստվա՞ծն է։

4. Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին։

5. Աստված երկրպագության բոլո՞ր ձևերն է ընդունում։

Եթե այս հարցերը տաք մարդկանց, հավանաբար բազմապիսի պատասխաններ կլսեք։ Այդ պատճառով մեզ չպետք է զարմացնի այն փաստը, որ Աստծու մասին գոյություն ունեն տարբեր սխալ պատկերացումներ և առասպելներ։

Պատասխանները կարևոր են

Մի անգամ Հիսուսը ջրհորի մոտ սամարացի մի կնոջ հանդիպեց։ Վերջինիս հետ զրուցելիս նա նշեց, որ կարևոր է իմանալ ճշմարտությունը Աստծու մասին։ Կինը հասկացավ, որ խոսում է մարգարեի հետ և հարցրեց, թե ինչու է Հիսուսի կրոնը տարբերվում իր կրոնից։ Հիսուսն էլ բացատրեց. «Դուք երկրպագում եք նրան, ինչը չեք ճանաչում» (Հովհաննես 4։19–22)։ Նա նկատի ուներ, որ իրականում ոչ բոլոր կրոնասեր մարդիկ են ճանաչում Աստծուն։

Սակայն արդյո՞ք Հիսուսն ուզում էր ասել, որ ոչ ոք չի կարող ճանաչել Աստծուն։ Ամենևի՛ն։ Հիսուսը շարունակեց իր զրույցը սամարուհու հետ՝ ասելով. «Ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագուներ է փնտրում իր համար» (Հովհաննես 4։23)։ Իսկ դուք երկրպագո՞ւմ եք Աստծուն «ոգով և ճշմարտությամբ»։

Այս հարցը շատ կարևոր է։ Ինչո՞ւ։ Քանի որ քո՛ ապագան կախված է Աստծու մասին ճշմարտությունն իմանալուց։ Հիսուսն իր աղոթքում նշեց ճշգրիտ գիտելիքներ ունենալու անհրաժեշտությունը. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։

Իսկ հնարավո՞ր է ճանաչել Աստծուն։ Այո՛։ Այդ դեպքում ինչպե՞ս։ Հիսուսն ասաց. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Նա նաև նշեց. «Ով է Հայրը, ոչ ոք չգիտի՝ բացի Որդուց և նրանից, ում որ Որդին կամենա հայտնել» (Ղուկաս 10։22)։

Փաստորեն, Աստծու մասին ճշմարտությունը կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսից՝ Աստծու Որդուց։ Նա խոստացել է. «Եթե մնաք իմ խոսքի մեջ, ուրեմն իրոք որ իմ աշակերտներն եք, և ճշմարտությունը կիմանաք, ու ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։31, 32)։

Իսկ ի՞նչ պատասխաններ է տալիս Հիսուս Քրիստոսը հոդվածի սկզբում նշված հինգ հարցերին։

[նկար 4–րդ էջի վրա]

Դուք է՞լ եք երկրպագում այն Աստծուն, ում չեք ճանաչում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը