Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 4/1 էջ 7–8
  • Նոր ծնունդ. ո՞րն է դրա նպատակը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նոր ծնունդ. ո՞րն է դրա նպատակը
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Իշխում են քչերը, օգտվում են շատերը
    2009 Դիտարան
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Աստծո Թագավորությունը իշխում է
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Ավելին
2009 Դիտարան
w09 4/1 էջ 7–8

Նոր ծնունդ. ո՞րն է դրա նպատակը

ՇԱՏԵՐԸ կարծում են, թե անհատը պետք է նորից ծնվի, որպեսզի հավիտենական փրկություն ստանա։ Սակայն նկատի առնենք, թե ինչ ասաց Հիսուսը այս առնչությամբ. «Մինչև որ մարդ դարձյալ չծնվի, չի կարող տեսնել Աստծու թագավորությունը» (Հովհաննես 3։3)։ Այսպիսով՝ անհրաժեշտ է դարձյալ ծնվել ոչ թե փրկություն ստանալու, այլ Աստծու Թագավորությունը մտնելու համար։ Թերևս հարցնեք. «Ի՞նչ տարբերություն կա Թագավորություն մտնելու և փրկություն ստանալու միջև»։ Անշուշտ, տարբերություն կա։ Սակայն նախ տեսնենք, թե ինչ է նշանակում «Աստծու Թագավորություն» արտահայտությունը։

Թագավորությունը կառավարություն է, ուստի կարող ենք ասել, որ «Աստծու Թագավորություն» արտահայտությունը նշանակում է «Աստծու կառավարություն»։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Հիսուս Քրիստոսը՝ «մարդու որդին», Աստծու Թագավորության Թագավորն է և ունի թագավորակիցներ (Դանիէլ 7։1, 13, 14; Մատթեոս 26։63, 64)։ Հովհաննես առաքյալին տրված տեսիլքից պարզ է դառնում, որ Քրիստոսի թագավորակիցները ընտրվելու են «ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից» ու «թագավորելու են երկրի վրա» (Հայտնություն 5։9, 10; 20։6)։ Աստծու Խոսքը հայտնում է, որ այդ թագավորակիցները կոչվելու են «փոքր հոտ», քանի որ նրանց թիվը սահմանափակ է՝ 144 000 հոգի։ Նրանք «երկրից են գնվել» (Ղուկաս 12։32; Հայտնություն 14։1, 3)։

Իսկ որտեղի՞ց է կառավարելու Աստծու Թագավորությունը։ Այս կառավարությունը կոչվում է նաև «երկնքի թագավորություն», ինչը ցույց է տալիս, որ Հիսուսը և իր թագավորակիցները իշխելու են երկնքից (Ղուկաս 8։10; Մատթեոս 13։11)։ Հետևաբար, Աստծու Թագավորությունը երկնային մի կառավարություն է, և թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, իշխելու է մարդկության միջից ընտրված թագավորակիցների հետ միասին։

Ուստի երբ Հիսուսն ասաց, որ անհատը պետք է դարձյալ ծնվի «Աստծու Թագավորություն մտնելու» համար, նա իրականում նկատի ուներ այն, որ անհատը պետք է նոր ծնունդ ստանար իր հետ երկնքում թագավորելու համար։ Պարզ ասած՝ դարձյալ ծնվելու նպատակն է՝ սահմանափակ թվով մարդկանց պատրաստել երկնքում իշխելու։

Ինչպես տեսնում ենք, նոր ծնունդը մեծ նշանակություն ունի. այն սկիզբ է առնում Աստծուց։ Եվ դրա շնորհիվ մի խումբ մարդիկ երկնքում թագավորելու հնարավորություն են ստանում։ Իսկ ինչպե՞ս է անհատը նորից ծնվում։

[Մեջբերում 7–րդ էջի վրա]

Դարձյալ ծնվելու նպատակն է՝ սահմանափակ թվով մարդկանց պատրաստել երկնքում իշխելու

[նկար 7–րդ էջի վրա]

Աստծու Թագավորության մեջ իշխում է Հիսուս Քրիստոսը երկրի վրայից ընտրված մարդկանց հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը