Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 8/15 էջ 23
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Նրանք սիրում էին Աստծու Խոսքը
    2009 Դիտարան
  • Գիրք, որը «խոսում» է կենդանի լեզուներով
    Գիրք բոլորի համար
  • Նախանձախնդիր եղիր Եհովայի տան հանդեպ
    2009 Դիտարան
  • «Լռելու ժամանակ»
    2009 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 8/15 էջ 23

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն ես ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձիր ստուգել՝ կկարողանա՞ս պատասխանել հետևյալ հարցերին։

• Եթե երեխան մահանում է մոր արգանդում, արդյոք նա հարություն կառնի՞։

Կյանքը սկսվում է բեղմնավորման պահից։ Եհովան կարող է հարություն տալ մարդուն, անկախ այն բանից, թե նրա կյանքը որ փուլում է կանգ առել, քանի որ «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մարկ. 10։27)։ Բայց Աստվածաշունչը ուղղակիորեն ոչինչ չի ասում, թե արդյոք Եհովան հարություն կտա այն երեխաներին, ովքեր մահացել են մոր արգանդում (4.15, էջ 12, 13)։

• Ի՞նչ ենք սովորում մրջյունից, գորշուկից, մորեխից և գեկկոն մողեսից։

Նրանք բոլորը բնազդային իմաստություն ունեն և, այդպիսով, փառաբանում են Աստծու իմաստությունը (Առակ. 30։24–28) (4.15, էջ 16–19)։

• Ի՞նչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Եհովայի վկաների համար հարյուր տարի առաջ՝ 1909 թ.–ին։

1909 թ.–ին «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերությունը»՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունը, Պիտսբուրգից (Փենսիլվանիա) տեղափոխվեց Բրուքլին (Նյու Յորք), որտեղ շարունակեց իր գործունեությունը (5.1, էջ 22–24)։

• Ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ կա լռելու ժամանակ։

Այն ցույց է տալիս, որ գերադասելի է լուռ մնալ առնվազն երեք պատճառներով. ուրիշների հանդեպ հարգանք դրսևորելու, խոհեմություն ու խորաթափանցություն ցուցաբերելու և խորհրդածելու (Սաղ. 37։7; 63։6; Առակ. 11։12) (5.15, էջ 3–5)։

• Ի՞նչ ընդհանուր բան ունեն Ջոն Ուիքլիֆը, Վիլյամ Թինդալը, Ռոբերտ Մորիսոնը և Ադոնիրամ Ջադսոնը։

Նրանք սիրում էին Աստծու Խոսքը։ Այդ պատճառով թարգմանեցին Աստվածաշունչը այն լեզուներով, որով հասարակ մարդիկ խոսում էին։ Ջոն Ուիքլիֆը և Վիլյամ Թինդալը թարգմանեցին Աստվածաշունչը անգլերեն, Մորիսոնը՝ չինարեն, իսկ Ջադսոնը՝ բիրմաներեն (մյանմա) (6.1, էջ 8–11)։

• Հուդայի քանի՞ թագավոր ուշագրավ նախանձախնդրություն դրսևորեց Աստծու տան համար։

Հուդայում իշխեցին 19 թագավորներ, բայց նրանցից միայն չորսը նախանձախնդիր եղան Աստծու տան համար՝ Ասան, Հովսափատը, Եզեկիան և Հովսիան (6.15, էջ 7–11)։

• Արդյո՞ք բոլոր այն օծյալ քրիստոնյաները, որոնք երկրի վրա են, մասնակցում են հոգևոր սնունդ մատակարարելու գործին։

Ո՛չ։ Բոլոր նրանք, ովքեր օծված են Աստծու ոգով, մտնում են հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի մեջ։ Սակայն հոգևոր կերակուրը մատակարարում են նրանք, ովքեր կազմում են Կառավարիչ մարմինը (6.15, էջ 22–24)։

• Ինչո՞ւ էին հռոմեացի զինվորները ուզում վերցնել Հիսուսի ներքնազգեստը։

Հռոմեացի չորս զինվորները Հիսուսին ցցին գամելուց հետո վերցրին նրա վերնազգեստները և չորս մասի բաժանեցին։ Սակայն ներքնազգեստը չպատռեցին։ Այդ հագուստը շապիկի նման տունիկա էր։ Սովորաբար այն պատրաստվում էր այսպես. ուղղանկյունաձև երկու կտոր միացվում էր իրար, իսկ Հիսուսի ներքնազգեստը պատրաստվել էր միայն մեկ կտորից։ Այդ պատճառով էլ այն թանկարժեք էր (7.1, էջ 22)։

• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ սերն էր այն գլխավոր առանձնահատկությունը, որ Հիսուսին տարբերում էր կրոնական առաջնորդներից։

Այդ առաջնորդները հասարակ մարդկանց սիրելու փոխարեն՝ արհամարհում էին նրանց։ Նրանք չէին սիրում նաև Աստծուն։ Հիսուսը սիրում էր իր Հորը և խղճում էր նրանց (Մատթ. 9։36)։ Նա ջերմ էր, կարեկից ու բարի (7.15, էջ15)։

• Գումարը տնօրինելու հետ կապված ի՞նչ դժվարություններ կարող են ունենալ ամուսինները։

Հաճախ փողի հետ կապված խնդիրները առաջանում են այն պատճառով, որ ամուսինների միջև բացակայում է փոխադարձ վստահությունը։ Բացի այդ, կարող է դեր խաղալ նրանց ստացած տարբեր դաստիարակությունը։ Ինչպե՞ս կարելի է հաջողության հասնել այս հարցում։ Առաջին՝ սովորել հանգիստ խոսել այդ թեմայի շուրջ, երկրորդ՝ համաձայնության գալ, թե ինչպես պետք է տնօրինել եկամուտը, երրորդ՝ կազմել ընտանեկան բյուջե և չորրորդ՝ որոշել, թե ով ինչ պարտականություններ պետք է կատարի (8.1, էջ 10–12)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը