Պատանի ընթերցողների համար
Ողորմության դաս
ՀՈՎՆԱՆ (ՄԱՍ 2)
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Սուրբգրային համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։
1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ՅՈՎՆԱՆ 3։1–4։11)։
Քո կարծիքով՝ ի՞նչ զգաց Հովնանը, երբ մտավ Նինվե քաղաք։
․․․․․
Ձայնի ի՞նչ տոնով էր Հովնանը հռչակում Եհովայի դատաստանները։ ․․․․․
Ի՞նչ զգացումներ ուներ Հովնանը, երբ նստած էր քաղաքից դուրս (տե՛ս Յովնան 4։5–8)։
․․․․․
2 ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ։
Ինչո՞ւ էր Հովնանն ուզում, որ Եհովան կործանի Նինվեն, ինչպես նախագուշակել էր։
․․․․․
Եթե փնտրտուքներ անելու հնարավորություն ունես, ապա փորձիր նյութեր գտնել 1) դդմենու մասին և 2) թե ինչ էր նշանակում այն, որ Նինվեի թագավորը ծածկվել էր քուրձով և նստել էր մոխրի վրա։
․․․․․
Թեև սկզբում Հովնանը չէր ցանկանում մարգարեանալ Նինվեում, սակայն ինչո՞ւ կարող ենք նրան անվանել հավատարիմ ու համարձակ մարգարե (Մատթեոս 21։28–31)։
․․․․․
3 ԿԻՐԱՌԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ։ ԳՐԻ ԱՌ ՍՈՎՈՐԱԾԴ։
Մարդը կարող է թողնել իր չար ապրելակերպը։
․․․․․
Եհովայի ողորմությունը։
․․․․․
Մենք էլ պիտի ողորմած լինենք։
․․․․․
3 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ էՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
․․․․․
Լրացուցիչ հետազոտությունների համար տե՛ս «Դիտարանի» 2009 թ. ապրիլի 1–ի համարը, էջ 14–18։
ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԿԱՐՈՂ ես ՕԳՏՎԵԼ www.watchtower.org
ԿԱՅՔԻՑ, ՈՐՏԵՂ ԱՅՆ ԱՌԿԱ է ՄԻ ՇԱՐՔ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ