Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 2/1 էջ 25–26
  • Նա սիրված էր Աստծու և իր ընկերների կողմից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա սիրված էր Աստծու և իր ընկերների կողմից
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Նա ուրախացրեց Եհովային և իր հորը
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Հեփթայեի խոստումը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հեփթայեն պահում է Եհովային տված իր երդումը
    2007 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 2/1 էջ 25–26

Սովորեցրեք ձեր երեխաներին

Նա սիրված էր Աստծու և իր ընկերների կողմից

ԱՅՍՕՐ ոչ ոք չգիտի նրա անունը։ Նրան ճանաչում են իր հոր՝ Հեփթայեի անունով։ Եկ Աստվածաշնչից իմանանք այդ երկու մարդկանց մասին։ Մենք կտեսնենք, որ Հեփթայեի աղջիկը սիրված էր Աստծու և իր ընկերների կողմից։

Հեփթայեի և իր աղջկա մասին կարող ենք կարդալ Աստվածաշնչի «Դատավորներ» գրքի 11-րդ գլխում։ Քանի որ Հեփթայեն Աստծու հավատարիմ ծառան էր, անկասկած, իր աղջկա հետ կանոնավորաբար քննարկում էր Աստծու կողմից ներշնչված գրությունները, որոնք կային այդ ժամանակ։

Հեփթայեն ապրում էր այն ժամանակաշրջանում, երբ Աստծու ժողովուրդը՝ Իսրայելը, դեռ չէր խնդրել նրան, որ մարդիկ թագավորեն իր վրա։ Հեփթայեն ուժեղ տղամարդ էր և լավ պատերազմող էր։ Ուստի իսրայելացիները խնդրեցին նրան առաջնորդել իրենց ամմոնացիների՝ հարևան ազգի դեմ պատերազմում. վերջիններս պատերազմի էին դուրս եկել նրանց դեմ։

Հեփթայեն խնդրեց Աստծուն օգնել իրեն, որ հաղթի ամմոնացիներին։ Փոխարենը՝ մի բան խոստացավ. նա ասաց, որ Եհովային կտա նրան, ով առաջինը տնից դուրս կգա իրեն դիմավորելու, եթե ինքը հաղթանակած վերադառնա։ Այդ անձնավորությունը պետք է իր կյանքի մնացած մասը անցկացներ՝ ծառայելով Աստծու խորանում՝ այն վայրում, որտեղ մարդիկ այդ օրերում երկրպագում էին Եհովային։ Գիտե՞ս՝ ով դուրս եկավ առաջինը։~a

Այո՛, Հեփթայեի աղջիկը։ Հեփթայեն շատ տխրեց. նա ընդամենը մի երեխա ուներ։ Բայց խոսք էր տվել Եհովային և պետք է պահեր այն։ Առանց տարակուսելու՝ Հեփթայեի աղջիկն ասաց. «Հա՛յր իմ, եթե քո բերանը բաց ես արել Եհովայի առաջ, ապա ինձ հետ արա այն, ինչ դուրս է եկել քո բերանից»։ Այնուհետև նա հորից երկու ամիս ժամանակ խնդրեց, որ գնա լեռները և ողբա։ Ինչո՞ւ։ Քանի որ հոր երդումը պահելու պատճառով երբեք չէր ամուսնանալու ու երեխաներ չէր ունենալու։ Բայց նա գնաց այդ քայլին, քանի որ իր սեփական ցանկություններն ամենակարևորը չէր համարում, այլ ցանկանում էր հնազանդվել հորը և նվիրված մնալ Եհովային։ Ի՞նչ ես կարծում, նա ուրախացրե՞ց Եհովային ու իր հորը։~

Հեփթայեն աղջկան ընկերուհիների հետ երկու ամսով ուղարկեց լեռները։ Երբ նա վերադարձավ, հայրը պահեց իր երդումը՝ ուղարկելով նրան Սելովում գտնվող Աստծու խորան, որ կյանքի մնացած տարիները այնտեղ անցկացնի։ Ամեն տարի Իսրայելի երիտասարդ կանայք գալիս էին Սելով և քաջալերում էին Հեփթայեի աղջկան։

Ճանաչո՞ւմ ես այնպիսի երեխաների, որոնք հնազանդվում են իրենց ծնողներին և սիրում են Եհովային։~ Լավ կլինի, որ մոտիկից ճանաչես նրանց ու դառնաս նրանց ընկերը։ Եթե ընդօրինակես Հեփթայեի աղջկան և լինես հնազանդ ու նվիրված, լավ ընկերներ ձեռք կբերես։ Դու կուրախացնես ծնողներիդ, իսկ Եհովան քեզ շատ կսիրի։

Կարդա քո Աստվածաշնչում

2 Օրենք 6։4–6

Դատավորներ 11։30–40

1 Կորնթացիներ 7։37, 38

[ծանոթագրություն]

a Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը