Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 12/15 էջ 31
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Դաս համար 3. Ինչպես որոշել իրադարձությունների կատարման ժամանակը
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ե՞րբ է հին Երուսաղեմը կործանվել. մաս առաջին
    2011 Դիտարան
  • Եհովան է իմ բաժինը
    2011 Դիտարան
  • Ինչպես կարող եք ձեր Աստվածաշնչում գտնել համարները
    Այլ նյութեր
Ավելին
2011 Դիտարան
w11 12/15 էջ 31

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարանի» վերջին համարներն ընթերցելուց։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

• Ո՞վ էր Օլիվետանը, և ինչո՞ւ նրա աշխատանքը պետք է հետաքրքրի մեզ։

Ֆրանսիացի Պիեռ Ռոբերը հայտնի էր «Օլիվետան» անունով։ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի տարիներին, նա Աստվածաշունչը թարգմանեց ֆրանսերեն։ Նա «եպիսկոպոս» բառի փոխարեն գրեց «վերակացու», «եկեղեցու» փոխարեն՝ «ժողով»։ Որոշ տեղերում նա Աստծու անունը թարգմանեց «Եհովա» (9/1, էջ 18–20)։

• Ի՞նչ նկատի ուներ Աստված, երբ Ղևիի ցեղին ասաց՝ «ես եմ քո բաժինը»։

Բացի Ղևիի ցեղից, Իսրայելի մյուս բոլոր ցեղերը վիճակով կալվածք ստացան։ Իսկ ղևտացիների «բաժինը» Եհովան էր (Թվեր 18։20)։ Ճիշտ է, նրանք կալվածք չստացան որպես ժառանգություն, սակայն նրանց մեծ առանձնաշնորհում տրվեց ծառայության մեջ։ Նրանց կարիքները Եհովան էր հոգում։ Այսօր էլ բոլոր նրանք, ովքեր Թագավորության շահերը առաջին տեղում են դնում, կարող են վստահ լինել, որ Եհովան կապահովի նրանց անհրաժեշտ բաներով (9/15, էջ 7, 8, 13)։

• Որտեղի՞ց գիտենք, թե երբ են բաբելոնացիները նվաճել հին Երուսաղեմը։

Դասական պատմիչները իրար հետ չհամընկնող, հակասական տեղեկություններ են տալիս Բաբելոնի թագավորների և նրանց ղեկավարման ժամանակաշրջանների վերաբերյալ։ Այդուհանդերձ, գիտնականները համակարծիք են, որ Կյուրոս II-ը Բաբելոնը նվաճել է մ.թ.ա. 539-ին, որը ուղենիշային թվական է։ Հրեաները ազատ արձակվեցին և վերադարձան հայրենիք մ.թ.ա. 537-ին։ Աստվածաշունչն ասում է, որ նրանց գերությունը տևեց 70 տարի։ Հետևաբար, Երուսաղեմը կործանվել է մ.թ.ա. 607-ին (2 Տար. 36։21, 22; Երեմ. 29։10; Դան. 9։1, 2; 10/1, էջ 26–31)։

• Ի՞նչը կօգնի քրիստոնյային որոշելու, թե ժամանցի որ ձևերն են օգտակար։

Որոշելու համար, թե ժամանցի որ ձևերն են օգտակար և Աստծու աչքին հաճելի, լավ կլինի հարցնել. «Ի՞նչ է այն ներառում, ե՞րբ պետք է ժամանակ տրամադրեմ և ո՞ւմ հետ եմ զվարճանալու» (10/15, էջ 9–12)։

• Ինչո՞ւ է սխալ արհեստական վիժում անելը։

Աստված կյանքը սուրբ է համարում, և նրա տեսանկյունից՝ մոր արգանդում գտնվող սաղմը յուրօրինակ կենդանի էակ է (Սաղ. 139։16)։ Չծնված երեխային սպանելը հավասար է մարդասպանության, ինչը երևում է այն բանից, որ ըստ Մովսիսական օրենքի՝ այն անհատը, ով վնաս էր հասցնում մոր արգանդում եղող երեխային, պետք է պատասխան տար դրա համար (Ելք 21։22, 23; 11/1, էջ 6)։

• Առակներ 7։6–23 համարները ինչպե՞ս կարող են օգնել խուսափելու պոռնկագրություն դիտելուց։

Այնտեղ կարդում ենք մի երիտասարդի մասին, որը քայլում է մի փողոցով, որտեղ, իր իմանալով, ապրում է մի անբարո կին, որը մոլորեցնում և հրապուրում է նրան։ Այսօր մենք ճիշտ կվարվենք, եթե խուսափենք այնպիսի ինտերնետային էջերից, որտեղ ցանկահարույց նկարներ են տեղադրված։ Կարևոր է նաև աղոթքով Աստծուց օգնություն խնդրել նախքան ինտերնետ մտնելը (11/15, էջ 9, 10)։

• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Երկիր մոլորակը 2012​թ.-ին չի կործանվելու։

Ելնելով մայա ցեղի հին օրացույցի ցիկլերից՝ ոմանք ասում են, թե աշխարհը 2012​թ.-ին կործանվելու է։ Բայց դա հնարավոր չէ, որովհետև Եհովան Երկիրը ստեղծել է բնակության համար։ Աստվածաշունչն ասում է, որ մեր մոլորակը հավիտյան է մնալու (Ժող. 1։4; Ես. 45։18; 12/1, էջ 10)։

• Աստվածաշնչի գրողներից ովքե՞ր են ներկա եղել մ.թ. 33-ի Պենտեկոստեին։

Հավանաբար Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողներից վեցը ներկա են եղել։ Այնտեղ էին առաքյալներից երեքը՝ Մատթեոսը, Հովհաննեսը և Պետրոսը։ Հիսուսի եղբայրներից երկուսը նույնպես ներկա էին՝ Հակոբոսը և Հուդան։ Հավանաբար ներկա էր նաև երիտասարդ Մարկոսը (12/1, էջ 22)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը