Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 6/1 էջ 24–25
  • Իմ լավագույն արձակուրդը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իմ լավագույն արձակուրդը
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Բեդելի Աստվածաշունչ. քիչ ճանաչված, բայց կարևոր թարգմանություն
    2015 Դիտարան
  • Նրա հետքերով...
    2009 Դիտարան
  • Եհովայի կամքը կատարելը օրհնությունների դուռ է բացում
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Տիրոջը հրեշտակը բանակ է շինում.... չորս կողմովը»
    2009 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 6/1 էջ 24–25

Նամակ Իռլանդիայից

Իմ լավագույն արձակուրդը

«ԴՈՒ պետք է ինչ-որ հետաքրքիր բան անես, որպեսզի դադարես քննություններիդ մասին անհանգստանալուց,— ասացին ծնողներս։— Արի այցելենք Իռլանդիայում ապրող քո զարմիկներին, միևնույն ժամանակ Աստծու Թագավորության մասին բարի լուրը կքարոզենք այն մարդկանց, ովքեր հազվադեպ են լսում այն»։

Այս առաջարկը սրտովս չէր. քիչ է՝ քննությունների համար էի անհանգստանում, հիմա էլ ճանապարհորդության մասին պետք է անհանգստանայի. ես երբեք Անգլիայից դուրս չէի եկել և ինքնաթիռ չէի նստել։ Ինչպե՞ս էր Լոնդոնի մարդաշատ արվարձաններից մեկում ապրող 17-ամյա աշխույժ աղջիկը «դիմանալու» Իռլանդիայի հարավ-արևմուտքում ընկած մի փոքրիկ քաղաքի դանդաղ կյանքին։

Հենց որ ինքնաթիռը վայրէջք կատարեց, հասկացա, որ զուր էի անհանգստանում։ Իռլանդիան գերեց ինձ։ Ինչևէ, հաջորդ օրը, երբ վաղ առավոտյան մեքենա նստեցի, կարճ ժամանակ անց քնով անցա, բայցևայնպես ժամանակ առ ժամանակ արթնանում էի, որ հիանամ վայրի բնության գեղեցիկ տեսարաններով, որոնք հայտնվում էին նեղլիկ ճանապարհի եզրերին քարից կառուցված ցածր պատի հետևից։

Մենք եկանք Սկիբերին քաղաք։ Այստեղ հաճելի, հոգևոր առումով կերտիչ երեկո անցկացրինք մի ընտանիքի հետ, որը տեղափոխվել էր Իռլանդիա՝ Թագավորության բարի լուրի քարոզչության գործին աջակցելու համար։ Մենք աստվածաշնչային խաղեր խաղացինք։ Ամեն մեկս պայուսակից պատահականորեն հանում էր աստվածաշնչային մի կերպարի անուն և մնջախաղի միջոցով ներկայացնում էր մի դրվագ այդ կերպարի կյանքից։ Մյուսները փորձում էին կռահել, թե ով է նա։

Քանի որ նպատակ ունեինք բարի լուրը հայտնելու տեղացիներին, հաջորդ օրը ծնողներս, փոքր եղբայրս, մեր զարմիկները, մեկ ուրիշ ընտանիք և ես լաստանավով գնացինք Էյր փոքրիկ կղզին, որի բնակիչների թիվը 30-ի էլ չէր հասնում։ Չէ՞ որ Հիսուսն ասաց, որ բարի լուրը պետք է քարոզվի ամբողջ երկրով մեկ։ Մենք աստվածաշնչային քաջալերական մտքեր հայտնեցինք այդ բարյացակամ և հյուրասեր մարդկանց, նաև հիացանք կուսական բնության տեսարաններով։

Արևը փայլում էր կապույտ ջինջ երկնքում։ Օդը հագեցած էր հաճելի բուրմունքով, որը գալիս էր կոկոսի հոտ ունեցող վառ դեղին որոճի թփերից։ Գարնանային ծաղիկներից գործված գորգը ծածկել էր կղզու կենտրոնում ընկած ճահիճը։ Ավազոտ ափերին հաջորդում էին գահավեժ ժայռերը, որոնց վրա ձկնկուլներն ու խոլահավերը ձագերի հետ նստած էին իրենց բներում։ Աչքդ ինչքան կտրում էր՝ կղզյակներ էին, կղզյակներ և դարձյալ կղզյակներ, շատերը՝ անմարդաբնակ. դրանք մի անսովոր և ծիծաղաշարժ ընդհանուր անուն ունեին՝ Ռորինգվոթեր բեյ (թարգմանաբար՝ Մռնչող ջրի ծովածոց)։ Մենք ուղղակի հիացած էինք Եհովայի այս բոլոր ստեղծագործությունների կատարյալ ներդաշնակությամբ։

Ես շատ ընկերներ ձեռք բերեցի Սկիբերինի Եհովայի վկաների ժողովում։ Առաջին անգամ կայակ (նավակի տեսակ) թիավարեցի։ Կայակից Իռլանդիայի ափերը դիտելը մի աննկարագրելի բան է։ Ընթրիք պատրաստելու համար գնացինք ձուկ բռնելու, բայց մեզ «ընկերակցող» փոկերը մեզնից առաջ էին ընկնում, և ոչ մի բան էլ չբռնեցինք։ Հետո ծովափին խաղացինք խաղեր, որոնք ինքներս էինք հնարել։ Նույնիսկ իռլանդական պար պարեցի։

Մի քիչ էլ ժամանակ տրամադրեցինք Սկիբերին քաղաքին ծանոթանալուն։ Երբ 1840-ականներին Իռլանդիայում կարտոֆիլի բերքը փչացավ, քաղաքը և նրա շրջակայքը զերծ չմնացին սովի ճիրաններից։ Հազարավոր մարդիկ մահացան. եղբայրական գերեզմանում թաղվեց մոտ 9000 մարդ։ Մեզ մխիթարեց այն միտքը, որ շուտով Աստծու Թագավորության ներքո այլևս սով չի լինի, և բոլոր այն մարդիկ, որոնց կյանքը այսպիսի ողբերգական մահով վերջացավ, հարություն կառնեն ու կապրեն երկրային դրախտում։

Տեղի ժողովի քարոզչական տարածքը բավական մեծ է, և մենք տեղացի Եհովայի վկաների հետ գնացինք այնպիսի վայրեր, որտեղ քարոզիչները հազվադեպ են լինում։ Մեր ավտոմեքենան նեղ, զառիթափ ճանապարհով մոտեցավ այն տներին, որոնք թիկնած էին Իռլանդական ծովին վերևից նայող քարափին։ Եվ դարձյալ այն մարդիկ, ում հանդիպում էինք, բարյացակամ էին և հյուրասեր։ Մենք ասացինք (ինչպես որ արեցինք Էյր կղզում), որ արձակուրդ ենք եկել և ժամանակի մի մասը հատկացնում ենք աստվածաշնչյան բարի լուրը մարդկանց հայտնելուն։

Մայրս զրուցեց մի կնոջ հետ։ Վերջինս ուրախությամբ վերցրեց մեր պարբերագրերը՝ «Դիտարան» և «Արթնացե՛ք»։ Երբ այդ կնոջը հանդիպեցինք մի քանի օր անց, նա ասաց, որ հաճույքով կարդացել է պարբերագրերը։

«Խնդրում եմ, էլի եկեք ու ամսագրեր բերեք, որ զրուցենք»,— ասաց կինը։ Մենք պատասխանեցինք, որ արդեն մեկնում ենք, բայց մեկին կխնդրենք, որ այցելի իրեն։

«Լավ,— ասաց նա։— Երբ գաք, խնդրում եմ՝ այցելեք ինձ։ Իռլանդացիները երբեք չեն մոռանում մարդկանց դեմքերը»։

Արձակուրդի վերջին օրը անցկացրինք ծովափին տեղի ժողովի եղբայրների և քույրերի հետ։ Խորոված արեցինք. ծովի բերած փայտը հավաքեցինք, դրեցինք քարերի վրա, կրակ վառեցինք և խորովեցինք միդիաներ, որոնք հավաքել էինք բյուրեղի պես մաքուր ծովի ջրերով ողողվող ժայռերի վրայից։ ...Քաղաքի աղջիկը պարզապես հրաշալի ժամանակ էր անցկացնում։

Ի՞նչ եմ մտածում Իռլանդիայում անցկացրած շաբաթվա մասին։ Դա իմ լավագույն արձակուրդն էր։ Պատճառը միայն այն չէ, որ ուրախ ժամանակ անցկացրի։ Ես ավելի շատ ուրախ էի, որ արձակուրդի ժամանակ արեցի այն, ինչ հաճելի է Եհովային և ինչը գովաբանում է նրան։ Ինձ դուր է գալիս ծառայել մեր Աստծուն, և երբ ունես հրաշալի ընկերներ և ընտանիք, որոնք նույնպես ծառայում են Աստծուն և միշտ քո կողքին են, սիրտդ ավելի մեծ ուրախությամբ է լցվում։ Երբ արդեն տանն էի, շնորհակալություն հայտնեցի Եհովային, որ ինձ տվել է սիրող և հոգևոր տրամադրվածություն ունեցող բազմաթիվ ընկերներ։ Շնորհակալություն հայտնեցի նաև Իռլանդիայում անցկացրած անկրկնելի օրերի համար, որոնք հավիտյան կմնան հիշողությանս մեջ։

[նկար 25-րդ էջի վրա. թույլտվությամբ]

An Post, Ireland

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը