Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp19 № 1 էջ 3
  • Ինչպիսի՞ անձնավորություն է Աստված

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպիսի՞ անձնավորություն է Աստված
  • 2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող ես մտերմանալ Աստծու հետ
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ճանաչո՞ւմ եք ձեր երկնային Հորը
    2008 Դիտարան
  • Ո՞վ է Աստված
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2019 Դիտարան (հանրային թողարկում)
wp19 № 1 էջ 3
Տղամարդը հիանում է գեղատեսիլ բնությամբ

Ինչպիսի՞ անձնավորություն է Աստված

Շատերն ասում են, որ հավատում են Աստծուն։ Բայց եթե հարցնեք նրանց, թե ինչպիսի անձնավորություն է Աստված, տարբեր պատասխաններ կլսեք։ Ոմանց համար Աստված դաժան դատավոր է, որն ամեն վայրկյան պատրաստ է պատժել մարդկանց նրանց սխալների համար։ Մյուսները մտածում են, որ նա միշտ սիրառատ և ներողամիտ է բոլորի հանդեպ՝ անկախ այն բանից, թե նրանք ինչ կանեն։ Իսկ ուրիշների կարծիքով՝ Աստված շատ հեռու է և չի հետաքրքրվում մարդկանցով։ Այսպիսի հակասական տեսակետների պատճառով շատերը գուցե եզրակացնեն, որ պարզապես անհնար է ճանաչել Աստծուն։

Կարևո՞ր է իմանալ, թե ինչպիսի անձնավորություն է Աստված։ Այո՛։ Աստծուն լավ ճանաչելու շնորհիվ ձեր կյանքը կարող է իմաստալից դառնալ (Գործեր 17։26–28)։ Որքան շատ մտերմանաք Աստծու հետ, այնքան ավելի շատ կզգաք նրա սերն ու հոգատարությունը (Հակոբոս 4։8)։ Դեռ ավելին, Աստծու մասին ճշգրիտ գիտելիքներ ունենալը կարող է հավիտենական կյանքի դուռ բացել ձեր առջև (Հովհաննես 17։3)։

Ինչպե՞ս կարող եք ճանաչել Աստծուն։ Մի պահ մտածեք մեկի մասին, ում լավ եք ճանաչում, օրինակ՝ ձեր մտերիմ ընկերոջ։ Ինչպե՞ս սկսվեց ձեր ընկերությունը։ Հավանաբար սկզբում իմացաք նրա անունը, հետո իմացաք՝ ինչպիսի անձնավորություն է նա, ինչ է սիրում, ինչ չի սիրում, ինչ է նա արել, ինչ նպատակներ ունի և այլն։ Այդ ամենը իմանալն է նպաստել, որ մտերմանաք այդ անձնավորության հետ։

Նմանապես, կարող եք ավելի լավ ճանաչել Աստծուն՝ ստանալով հետևյալ հարցերի պատասխանները։

  • Ի՞ՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ։

  • Ի՞ՆՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՆԱ։

  • Ի՞ՆՉ Է ՆԱ ԱՐԵԼ։

  • Ի՞ՆՉ Է ՆԱ ԱՆԵԼՈՒ։

  • ԱՍՏԾՈՒՆ ՃԱՆԱՉԵԼԸ Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ԿԲԵՐԻ ՁԵԶ։

Այս ամսագրից կիմանաք, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում վերոնշյալ հարցերին։ Դուք ոչ միայն կիմանաք՝ ինչպիսի անձնավորություն է Աստված, այլև կտեսնեք, թե նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելը ինչպես կազդի ձեր կյանքի վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը