Ղեկավարություն վերցնող վերակացուներ՝ Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացու
1 Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուն լավ որակում ունեցող երեց է, որը ջանասիրությամբ ելույթներ է պատրաստում և սովորեցնում։ Նա մեր հարգանքին է արժանի, և մենք գնահատում ենք նրա հետ համագործակցելու հնարավորությունը (Ա Տիմոթ. 5։17)։ Նա ի՞նչ պատասխանատվություններ ունի։
2 Թագավորության սրահում տեղադրված Աստվածապետական ծառայության դպրոցի գրադարանը գտնվում է նրա հոգածության տակ։ Նա հետաքրքրված է քաջալերելու այն անհատներին, ովքեր պատրաստ են, ցուցակագրվել դպրոցին մասնակցելու համար։ Վերակացուն նաև հետևում է, որպեսզի դպրոցի հանձնարարությունները հաջորդականությամբ կազմվեն՝ ամենաքիչը երեք շաբաթ առաջ աշակերտներին առաջադրանքներ տալով։ Հարկավոր է, որ նա լավ ճանաչի ժողովի անդամներին և հիշի յուրաքանչյուր աշակերտի ունակությունների մասին։ Թեև դպրոցի ծրագիրը պատրաստելիս վերակացուի կողմից նշանակված մի ուրիշ եղբայր կարող է օգնել իրեն, սակայն նշանակումներ տալը մնում է նրա հայեցողությանը։
3 Աշակերտներին արդյունավետ սովորեցնելու նպատակով վերակացուն ամեն շաբաթ պետք է ժրաջանորեն պատրաստվի՝ մանրամասնորեն ուսումնասիրելով հանձնարարված նյութերը։ Այս նախապատրաստությունը հնարավորություն է տալիս նրան ոգևորելու աշակերտներին դպրոցի ծրագրով և ճշտելու, թե արդյո՞ք հանձնարարված նյութը ճիշտ է մատուցվում, ինչպես նաև նշելու ուշագրավ մտքերը, որոնք քննարկվելու են գրավոր կրկնողության ժամանակ։
4 Հետևելով բոլոր թեմաներին՝ վերակացուն գովում է յուրաքանչյուր աշակերտին ելույթի համար և բացատրում, թե ինչով էր տվյալ ելույթի որակը բարձր կամ ինչ է հարկավոր անել այն բարելավելու համար։ Վերակացուն կամ նրա կողմից նշանակված որևէ եղբայր կարող է օգնություն ցույց տալ այն աշակերտին, որը հանձնարարություններ պատրաստելիս լրացուցիչ խորհրդի կարիք է զգում։
5 Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուի կատարած եռանդուն ծառայությունից կամ նրա կողմից նշանակված եղբայրների խորհուրդներից լիովին օգտվելու համար անհրաժեշտ է կանոնավորաբար հաճախել դպրոց։ Նաև հարկավոր է կատարել բոլոր առաջադրանքները, կիրառել ինչպես մեզ, այնպես էլ ուրիշներին տրված խորհուրդները։ Այսպես վարվելու դեպքում մեր ընդունակությունները կկատարելագործվեն Թագավորության բարի լուրը հրապարակայնորեն և տնետուն քարոզելու գործում (Գործք 20։20; Ա Տիմոթ. 4։13, 15)։