Հիշատակի երեկոյի համար հիշեցումներ
Հիշատակի երեկոն այս տարի ընկնում է ապրիլի 1–ին՝ հինգշաբթի օրը։ Երեցները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ հարցերին.
◼ Հանդիպման ժամը որոշելիս՝ համոզվեք, որ խորհրդանիշները մինչև մայրամուտը չեն փոխանցվելու։
◼ Բոլորին, այդ թվում նաև ելույթ ունեցողին, պետք է տեղեկացնել Երեկոյի ճշգրիտ ժամի և տեղի մասին։
◼ Պետք է համապատասխան հաց և գինի ձեռք բերել և պատրաստ պահել (տես «Դիտարան» 15.02.85, էջ 17, ռուս.)։
◼ Ափսեները, բաժակները, հարմարավետ սեղանը և սփռոցը պետք է սրահ բերել և նախօրոք տեղավորել։
◼ Թագավորության սրահը կամ այն վայրը, որտեղ կկայանա հանդիպումը, պետք է նախապես ամբողջությամբ մաքրել։
◼ Պետք է կարգավորողներ և սպասարկողներ նշանակել ու նախօրոք տեղեկացնել իրենց պարտականությունների և արարողությունը պատշաճ կերպով անցկացնելու մասին։
◼ Պետք է միջոցներ ձեռք առնել սպասարկելու համար այն օծյալներին, որոնք հիվանդ են կամ ի վիճակի չեն ներկա լինելու։
◼ Եթե ծրագրված է, որ միևնույն Թագավորության սրահից պետք է օգտվեն մեկից ավելի ժողովներ, պետք է ստույգ պայմանավորվածություն լինի, որպեսզի միջանցքում, մուտքի մոտ և մայթերին մարդիկ չխմբվեն և որպեսզի ավտոկանգառում ավելորդ կուտակումներ չլինեն։