Ընթացիկ իրադարձություններն օգտագործիր հետաքրքրություն առաջացնելու նպատակով
1 Ցանկանո՞ւմ ես, որ մատուցումներդ միշտ հարուստ լինեն հետաքրքիր մտքերով, որոնց շնորհիվ էլ ծառայությունդ ոգևորիչ կլինի և հետաքրքրություն կառաջացնի մարդկանց մեջ Աստվածաշնչի պատգամի հանդեպ։ Խոսակցությունը սկսելու համար կարող ես զրուցել աշխարհում և քո բնակավայրում կատարվող իրադարձությունների մասին։ Կարելի է օգտվել տեղային ու ազգային կամ էլ միջազգային նորություններից։ Այդ իրադարձություններն անընդհատ փոխվում են (Ա Կորնթ. 7։31, ԱԹ)։ Ուշադրության առնենք հետևյալ օրինակները։
2 Մարդկանց խորապես մտահոգում են տնտեսական խնդիրները և նվազագույն կենսամիջոց ձեռք բերելու հարցը։ Այդ կապակցությամբ կարող ես հարցնել.
◼ «Լսե՞լ եք, որ [հիշատակիր տվյալ ապրանքի անվանումը] գները նորից բարձրանում են»։ Կամ կարող ես խոսել գործազրկության մասին, եթե քեզ հայտնի է, որ ինչ–որ մեծ ընկերություն աշխատանքից հեռացրել է մեծ թվով աշխատողների։ Այնուհետև, կախված այն բանից, թե ինչպես կցանկանաս շարունակել զրույցդ՝ կարող ես հարցնել. «Երբևէ խորհե՞լ եք, թե ինչո՛ւ է ապրելն այսքան դժվարացել», կամ՝ «Ի՞նչ եք կարծում, միշտ այսպես դժվա՞ր է լինելու ապրուստ ձեռք բերելը»։
3 Բռնության մասին հաղորդագրությունները, ինչպես օրինակ, ընտանիքներում կամ դպրոցականների շրջանում տեղի ունեցող ողբերգությունները, խոսակցություն սկսելու լավ հիմք են ծառայում։ Փորձիր հարցնել.
◼ «Կարդացե՞լ եք թերթում, որ [նշիր պատահած ողբերգության մասին]»։ Ապա ավելացրու. «Ի՞նչ եք կարծում, ո՞րն է աշխարհով մեկ տարածված այսքան շատ բռնությունների պատճառը», կամ՝ «Ինչպե՞ս եք կարծում, կգա՞ մի այնպիսի ժամանակ, երբ այլևս մեզ վտանգ չի սպառնա»։
4 Աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող ավերիչ ջրհեղեղները, երկրաշարժները կամ քաղաքացիական հողի վրա անախորժությունները նույնպես հետաքրքրություն առաջացնելու նյութեր են։ Օրինակ՝ կարող ես հարց տալ.
◼ «Աստված պատասխանատո՞ւ է [նշիր բնական աղետի մասին] համար»։ Կարող ես նաև նշել վերջերս տեղի ունեցած քաղաքացիական խռովության մասին՝ ասելով. «Եթե ամեն ոք խաղաղություն է ցանկանում, ապա ինչո՞ւ է այդքան դժվար այն ձեռք բերելը»։
5 Միշտ տեղյակ եղիր ընթացիկ իրադարձություններից և գործածիր դրանք մատուցումներիդ մեջ։ Կարելի է նաև օգտակար խորհուրդներ գտնել «Ինչպե՞ս վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկի 4–րդ էջի «Ընթացիկ իրադարձությունները» ենթավերնագրի տակ։ Սակայն զգույշ եղիր, որ քաղաքական կամ սոցիալական հարցերում չեզոք լինես։ Փոխարենը՝ կենտրոնացիր Գրությունների և Աստծո Թագավորության վրա՝ որպես մարդկության խնդիրների միակ և վերջնական լուծման։