Ինչպե՞ս առաջարկել պարբերագրերը
Դիտարան, Հոկ. 15
«Ի՞նչ է հարկավոր երջանիկ աշխարհ ստեղծելու համար։ [Տուր պատասխանելու հնարավորություն։] Ձգտելով բարելավել կյանքը՝ մարդիկ կառավարման շատ ձևեր են փորձել։ Սակայն ուշադրություն դարձրեք, թե այդ հարցին ինչպես է նայում Աստված։ [Կարդա Երեմիա 10։23–ը։] Այս հոդվածը ցույց է տալիս, թե որն է ‘երջանիկ աշխարհի բանալին’, և թե շուտով ինչպես կստեղծվի այդպիսի աշխարհ»։
Արթնացե՛ք (ռուս.), Հոկ. 22
«Համաձա՞յն եք, որ այսօր մարդկանց կյանքն ավելի է դժվարացել, քան որևէ այլ ժամանակ։ [Տուր պատասխանելու հնարավորություն։] Այդ մասին նախապես գրվել է Աստվածաշնչում։ [Կարդա Բ Տիմոթէոս 3։1–ը։] Շատերի համար կյանքն այնքան է դժվարացել, որ խոր հիասթափություն են ապրում։ Այս պարբերագրում կան շատ հուսադրող մտքեր։ Այն ցույց է տալիս, թե ինչպես հաղթահարել հիասթափությունը և ինչու արժե ապրել։
Դիտարան, Նոյ. 1
Հիշատակելով որևէ տագնապալի իրադարձություն՝ հարցրու. «Ինչո՞ւ են մարդիկ այդպիսի չարություն գործում։ Բոլորը գիտեն, թե ինչն է բարի և ինչը՝ չար, սակայն մարդիկ, միևնույն է, չարություն են գործում։ Ինչո՞ւ։ [Պատասխանը լսելուց հետո կարդա Յայտնութիւն 12։9–ը։] Այս պարբերագրում բացատրվում է, թե խիղճը ինչպես կարող է մարդուն պաշտպանել, եթե նա պահպանում է այն»։
Արթնացե՛ք (ռուս.), Նոյ. 8
«Հավանաբար կհամաձայնվեք, որ այսօր դաժանությունը սովորական բան է դարձել։ [Պատասխանը լսելուց հետո կարդա Բ Տիմոթէոս 3։3–ը։] Հաճախ մարդիկ «դաժան» են վարվում նույնիսկ ընտանիքում։ Այս հոդվածում դաժանության զոհերի՝ կանանց օգտի համար ցույց է տրված, թե նրանք ինչին կարող են հուսալ։ Հնարավոր է, որ ճանաչեք մարդկանց, ում այս տեղեկությունը օգտակար կլինի»։