Հարցերի Արկղ
◼ Ինչո՞ւ է հարկավոր զգուշություն ցուցաբերել, երբ վկայություն ենք տալիս նամակների միջոցով։
Նամակներով վկայություն տալը բարի լուրը քարոզելու փորձված միջոց է։ Սակայն, վերջին ժամանակներս տեղի ունեցող դեպքերի պատճառով մարդիկ զգուշանում են անծանոթ նամակներ բացելուց։ Առանց հետադարձ հասցեի կամ անհայտ աղբյուրից ստացվող ծրարները հաճախ կասկածի տեղիք են տալիս, մանավանդ եթե դրանք ձեռքով են գրված և ծավալուն են։ Տանտերերը կարող են առանց բացելու գցել այդ ծրարները։ Ի՞նչ կարող ենք անել, որ մեր նամակները ծառայեն նպատակին։
Հնարավորության դեպքում լավ է, որ նամակն ու ծրարը մեքենագրված լինեն։ Ծրարի վրա պետք է գրված լինի տանտիրոջ անունը։ Անվան փոխարեն մի՛ գրեք՝ «Հասցեատիրոջը»։ Նաև միշտ նշեք հետադարձ հասցեն։ Եթե խորհուրդ չի տրվում նշել ձեր հասցեն, կարող եք գրել միայն ձեր անունը և Թագավորության սրահի հասցեն։ Անանուն նամակներ մի՛ ուղարկեք։ Ոչ մի անգամ մի՛ գրեք մասնաճյուղի հասցեն (տե՛ս 1996 թ. «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի նոյեմբերի համարում (ռուս.) «Հարցերի արկղը»)։
Հավելյալ խորհուրդներ և նամակի նմուշ կարող եք գտնել «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցի մատուցած կրթությունից» գրքում, էջ 71–73։ Այս խորհուրդները կօգնեն, որ նամակների օգնությամբ արդյունավետորեն քարոզենք՝ հասցնելով մարդկանց բարի լուրը։