Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան Օգոստ. 15
«Ի՞նչ եք կարծում, ո՞րն է անձնվիրության բարձրագույն դրսևորումը։ [Թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում խոսվում է ճշմարիտ Աստծո հանդեպ անձնվիրության մասին։ [Ուշադրություն հրավիրիր 5–րդ էջի վրա, կարդա Բ Թագաւորաց 22։26–ը և հոդվածում բերված մեկնաբանությունը։] Գիտե՞ք, որ Աստծո հանդեպ անձնվիրությունը կարող է մարդկանց ետ պահել չարիք գործելուց։ Կարծում եմ՝ ձեզ կհետաքրքրի այդ թեման»։
Արթնացե՛ք (ռուս.) Օգոստ. 22
«Ձեզ երբևէ չի՞ անհանգստացրել շրջապատի աղտոտվածության պրոբլեմը։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պրոբլեմի առաջացման հիմնական պատճառներից մեկը անփութությունն է։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց անփույթ չլինել։ [Կարդա Յովհաննէս 6։12–ը։] Այս ամսագիրը ցույց է տալիս, թե Աստվածաշնչի սկզբունքներին հետևելը ինչպես կարող է օգնել ընտանիքներին խուսափել այդպիսի վերաբերմունքից»։
Դիտարան Սեպտ. 1
«Ձեր պատկերացմամբ՝ հարևաններն ինչպե՞ս պիտի միմյանց վերաբերվեն։ [Թույլ տուր պատասխանել։] Հիսուսը մի սկզբունք է տվել, որը որոշիչ դեր է խաղում լավ հարևան լինելու հարցում։ [Կարդա Մատթէոս 7։12–ը։] Այս հոդվածները ցույց են տալիս, թե ինչպես կարող ենք լինել լավ հարևաններ և ուրիշներին էլ քաջալերել այդպես վարվելու»։
Արթնացե՛ք (ռուս.) Սեպտ. 8
«Շատերի համար այսօր կյանքը լի է անորոշություններով։ [Կարդա Ժողովող 9։11–ը։] Որտե՞ղ կարելի է վստահելի առաջնորդություն գտնել։ [Թույլ տուր պատասխանել։] Մարդիկ կան, որ իրենց ապագան իմանալու համար զբաղվում են թվահմայությամբ։ Բայց արժե՞ արդյոք այդպես վարվել։ Որտե՞ղ կարող եք հուսալի տեղեկություն գտնել ձեր ապագայի մասին։ «Արթնացե՛ք»–ի այս համարում կգտնեք այդ հարցերի պատասխանները»։