Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան Սեպտ. 15
«Միլիոնավոր մարդիկ հավատում են, թե «սրբերը» հատուկ զորությամբ են օժտված և աղոթում են նրանց՝ դիմելով որպես միջնորդի։ Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Հետաքրքիր է, թե Հիսուս Քրիստոսն ինչ ասաց։ [Կարդա Յովհաննէս 14։6–ը։] Այս խոսքերը շատերին ստիպում են մտածել, թե արդյոք արժե՞ աղոթել «սրբերին»։ «Դիտարանի» այս համարում քննարկվում է այդ կարևոր հարցը»։
Դիտարան Հոկտ. 1
«Շատերը մտածում են, թե երբևիցե վերջ կլինի՞ պատերազմներին, ոճրագործությանը և ահաբեկչությանը։ Ո՞րն է ձեր կարծիքը։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը հետևյալ մխիթարիչ հավաստիացումն է տալիս։ [Կարդա Սաղմոս 37։10, 11–ը։] Այս պարբերագիրը բացատրում է, թե մինչև այժմ ինչու Աստված վերջ չի դրել չարությանն ու նրա պատճառած տառապանքին»։