Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան Նոյ. 15
«Ոմանք ուզում են իմանալ, թե արդյոք մենք եկեղեցիների ու տաճարների կարիք ունենք Աստծուն երկրպագելու համար։ Իսկ ո՞րն է ձեր տեսակետը։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե այս հարցի վերաբերյալ ինչ է ասում Աստվածաշունչը։ [Կարդա Գործք 17։24–ը։] Այս դեպքում, ի՞նչ նպատակի պետք է ծառայեն երկրպագության վայրերը։ Ահա այս պարբերագիրը Աստվածաշնչի հիման վրա պատասխանում է այդ հարցին»։
Արթնացե՛ք (ռուս.) Նոյ. 22
«Ի՞նչ եք կարծում, վե՞րջ կդնի գիտությունը մի գեղեցիկ օր հիվանդություններին։ [Թույլ տուր պատասխանել։] «Արթնացե՛ք»–ի այս համարում խոսվում է գիտության մի քանի նվաճումների մասին։ Այստեղ նաև բացատրվում է, թե ինչու միայն Ստեղծիչը կարողություն ունի վերացնելու հիվանդությունն ու մահը»։ Կարդա Սաղմոս 146։3–5 համարները և առաջարկիր պարբերագիրը։
Դիտարան Դեկ. 1
«Մեր օրերում գրեթե յուրաքանչյուր ոք հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Նույնը կարելի է ասել եկեղեցիների մասին։ Գնալով ավելի հաճախակի են կոչեր լսվում դրամ հավաքելու նրանց համար։ Դուք զգացե՞լ եք, որ նման անհանգստություններ կան։ [Թույլ տուր պատասխանել։ Հետո կարդա Ա Թեսաղոնիկեցիս 2։9–ը։] «Դիտարանի» այս համարում ցույց է տրվում, թե ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին»։
Արթնացե՛ք (ռուս.) Դեկ. 8
«Ահաբեկչության պատճառով շատերը հարցի առաջ են կանգնում, թե արդյոք կարող են ինքնաթիռով թռչելիս իրենց ապահով զգալ։ Այս հարցը անհանգստացնո՞ւմ է ձեզ։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչն ընդունում է, որ ոչ մեկս ապահովված չենք դժբախտ պատահարներից։ [Կարդա Ժողովող 9։11–ը։] «Արթնացե՛ք»–ի այս համարում շոշափվում է այն հարցը, թե ինչ կարող ենք անել, որ թռիչքը անվտանգ ու հաճելի անցնի»։