Տեսաֆիլմ, որը կոգևորի քեզ և տեղեկություններ կհաղորդի
1951 թվականի ապրիլն էր։ Նախկին Խորհրդային Միությունում ապրող հազարավոր Եհովայի վկաների իրենց ընտանիքների հետ միասին հավաքեցին, նստեցրին ապրանքատար վագոններ և աքսորեցին Սիբիր։ Ինչո՞ւ էր հզոր Խորհրդային Միության կառավարությունը ցանկանում բնաջնջել Եհովայի վկաներին։ Ինչպե՞ս հաջողվեց մեր եղբայրներին վերապրել ու նույնիսկ բարգավաճել՝ հակառակ տասնամյակներ տևած անգութ հալածանքներին։ Այս հարցերին պատասխանում է «Հավատարիմ՝ հալածանքների ներքո. Եհովայի վկաները Խորհրդային Միությունում» տեսաֆիլմը։ Դիտիր այն, և թող որ ֆիլմը օգնի քեզ ամուր պահել Եհովայի հանդեպ քո հավատարմությունը՝ անկախ այն բանից, թե ինչպիսի հանգամանքներում կհայտնվես։
Կարո՞ղ ես պատասխանել այս հարցերին. 1) Ե՞րբ են Եհովայի վկաներն առաջին անգամ պետականորեն գրանցվել Ռուսաստանում։ 2) Ինչպե՞ս են Եհովայի վկաների հազարավոր ընտանիքներ հայտնվել Խորհրդային Միությունում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և հետո։ 3) Ինչո՞վ էին նրանց հավատալիքները հակասում Լենինի փիլիսոփայությանը։ 4) Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Հյուսիս» օպերացիան, և ի՞նչ էր ուզում իրականացնել դրանով Ստալինը։ 5) Վկաների համար ի՞նչ էր նշանակում աքսորվել, և ի՞նչ էին նրանց առաջարկում աքսորից խուսափելու համար։ 6) Գնացքով դեպի Սիբիր երկարատև ուղևորության ժամանակ ինչպե՞ս էին մեր եղբայրները ոգևորում միմյանց ու դրանով զարմացնում իրենց հսկիչներին։ 7) Ի՞նչ չարչարանքներ են կրել Վկաները Սիբիրում։ 8) Եհովայի տված ո՞ր հոգևոր միջոցառումն է բարձր գնահատել Եհովայի ժողովուրդը և ինչո՞ւ։ 9) Ինչո՞ւ էին մեր եղբայրները պատրաստ իրենց կյանքը վտանգի ենթարկել հանուն գրականության, և ինչպե՞ս էր նրանց հաջողվում ստանալ այն, չնայած որ կառավարությունը ամեն կերպ ջանում էր խանգարել նրանց այդ հարցում։ 10) Ինչպե՞ս է Աստծո ժողովրդի վրա հարձակումը շարունակել Խրուշչովը։ 11) Ինչպե՞ս էին կառավարության ներկայացուցիչները փորձում կոտրել Վկաների երեխաների հավատը։ 12) Ի՞նչ հստակ հասկացողություն ունեին եղբայրներն այն մասին, թե ինչու են իրենց հալածում («2002 թ. տարեգիրքը», էջ 203, 204, ռուս.)։ 13) Եհովայի կազմակերպության դեմ գործադրված բոլոր հարձակումներն ինչպե՞ս հակառակ ազդեցություն ունեցան («2002 թ. տարեգիրքը», էջ 220, 221)։ 14) Նախկին Խորհրդային Միությունում ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան, որոնց մասին մինչ այդ Վկաները կարող էին միայն երազել։ 15) Ի՞նչը օգնեց եղբայրներին դիմանալ փորձություններին, և ինչպե՞ս է տեսաֆիլմի վերջին հատվածը փաստում Երեմիա 1։19–ում գրված խոսքերի ճշմարտացիությունը։ 16) Պատմիր հատկապես քեզ համար տպավորիչ մի դեպք Եհովայի ծառաներից որևէ մեկի կյանքից, որը հավատարիմ է մնացել հալածանքների ներքո։