Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/03 էջ 1
  • Խոնարհությունը հագեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խոնարհությունը հագեք
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի համար թանկ են իր խոնարհ ծառաները
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Խոնարհություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Զարգացրու իսկական խոնարհություն
    2005 Դիտարան
  • «Սրտով խոնարհ եմ»
    «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
Ավելին
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 9/03 էջ 1

Խոնարհությունը հագեք

1 Մանկահասակ հովիվը ապավինում է Եհովային և հաղթում զորեղ զինվորին (Ա Թագ. 17։45–47)։ Հարուստ մարդը համբերատարությամբ տոկում է աղետներին (Յոբ 1։20–22; 2։9, 10)։ Աստծո Որդին իր ուսուցումների համար ամբողջ վարկը ուղղում է իր Հորը (Յովհ. 7։15–18; 8։28)։ Այս երեք օրինակներում կարևոր դեր էր խաղում խոնարհությունը։ Այսօր նույնպես խոնարհությունը կարևոր հատկություն է բոլոր այն իրավիճակներում, որոնցում հայտնվում ենք մենք (Կող. 3։12)։

2 Երբ քարոզում ենք։ Որպես քրիստոնյա ծառայողներ՝ մենք բարի լուրը խոնարհությամբ պատմում ենք բոլոր մարդկանց՝ առանց նախապես դատելու՝ նրանց ռասայից, մշակույթից կամ ծագումից ելնելով (Ա Կորնթ. 9։22, 23)։ Եթե ոմանք կոպտորեն կամ ինքնավստահորեն մերժում են Թագավորության պատգամը, մենք նույն ձևով չենք պատասխանում նրանց, այլ համբերատարությամբ շարունակում ենք արժանի անհատներ փնտրել (Մատթ. 10։11, 14)։ Փոխանակ ձգտելու մեր գիտելիքներով կամ կրթությամբ մարդկանց վրա տպավորություն թողնել՝ մենք նրանց ուշադրությունը հրավիրում ենք Աստծո Խոսքի վրա և գիտակցում ենք, որ դա շատ ավելի համոզիչ է, քան ցանկացած խոսք, որ մենք կասենք (Ա Կորնթ. 2։1–5; Եբր. 4։12)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ մենք ամբողջ փառքը Եհովային ենք տալիս (Մարկ. 10։17, 18)։

3 Ժողովում։ Քրիստոնյաները պետք է նաև խոնարհամտությունը հագնեն միմյանց հետ առնչվելիս (Ա Պետ. 5։5, ՆԱ)։ Եթե մենք ուրիշներին մեզանից բարձր ենք դասում, ապա միջոցներ կփնտրենք ծառայելու մեր եղբայրներին՝ փոխանակ ակնկալելու, որ նրանք մեզ ծառայեն (Յովհ. 13։12–17; Փիլիպ. 2։3, 4)։ Մենք չենք մտածի, թե մեզ վայել չէ այնպիսի գործեր անել, ինչպիսին, օրինակ, Թագավորության սրահը մաքրելն է։

4 Խոնարհությունն օգնում է մեզ «սիրով իրար համբերել» և այդպիսով խաղաղություն ու միություն է բերում ժողովին (Եփես. 4։1–3)։ Այն օգնում է մեզ հնազանդվել նրանց, ովքեր նշանակված են ժողովում առաջնորդություն վերցնելու (Եբր. 13։17)։ Մղում է մեզ ընդունել ցանկացած խորհուրդ կամ խրատ, որ տրվում է մեզ (Սաղ. 141։5)։ Նաև խոնարհությունը մղում է մեզ Եհովային ապավինել, երբ կատարում ենք ժողովում ստացած ցանկացած հանձնարարություն (Ա Պետ. 4։11)։ Դավիթի նման, մենք էլ ընդունում ենք, որ հաջողությունը մեր կարողությունից չի կախված, այլ դա Աստծո օրհնությունն է (Ա Թագ. 17։37)։

5 Մեր Աստծո առջև։ Այս ամենից առավել մենք պետք է «խոնարհ[վենք] Աստուծոյ հզօր ձեռի տակ» (Ա Պետ. 5։6)։ Դժվարին իրավիճակներ դիմագրավելիս գուցե ցանկանանք այն հանգստությունը ստանալ, որ կբերի Թագավորությունը։ Սակայն մենք խոնարհաբար համբերություն ենք ցուցաբերում և սպասում ենք Եհովային, որ նա կատարի իր խոստումները իր որոշած ժամանակին (Յակ. 5։7–11)։ Ինչպես իր անարատությունը պահած Հոբի պարագայում էր, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, որ «Տիրոջ անունը օրհնեալ լինի» (Յոբ 1։21)։

6 Դանիել մարգարեն ‘խոնարհեցրեց իրեն իր Աստծո առջև’ և որպես օրհնություն Եհովայի հաճությանն արժանացավ, ինչպես նաև բազում հրաշալի առանձնաշնորհումներ ստացավ (Դան. 10։11, 12)։ Եկեք մենք էլ խոնարհությունը հագնենք՝ հիշելով, որ «խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակ. 22։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը