Միջոց, որ կարող է օգնել մարդկանց
Ճշմարիտ քրիստոնյաները մասնակցում են բարի լուրը քարոզելու գործին (Փիլիպ. 2։17)։ Այդ գործին աջակցելու նպատակով որոշ հիմնական գրքույկներ, թերթիկներ և հոդվածներ 20 լեզուներով անցկացվել են Ինտերնետի www.watchtower.org հանգույց։ Այս Web–հանգույցը նախատեսված չէ Եհովայի վկաներին վերջին հրատարակություններով ապահովելու համար։ Նրա նպատակն այն է, որ ուրիշները ճշգրիտ տեղեկություններ ստանան այն մասին, թե ինչ են սովորեցնում Եհովայի վկաները Աստվածաշնչից։
Վերջերս մեր այդ պաշտոնական հանգույցում մի կարևոր հրատարակություն էլ ավելացավ։ Դա «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկն է՝ 220 լեզուներով։ Բացի այդ, 2004 թ. հունվարի 1 և հունվարի 8 համարներից սկսած՝ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի բոլոր լեզուներով հրատարակությունների վերջին էջում կտրվի Ինտերնետի մեր հասցեն։
Ինչպե՞ս կարող ենք օգտվել այս գործիքից։ Հնարավոր է, որ հանդիպես անհատի, որը կարծես հետաքրքրություն է ցույց տալիս, սակայն մեկ այլ լեզվով է խոսում։ Եթե նա Ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի, դու կարող ես «Դիտարանի» կամ «Արթնացե՛ք»–ի վերջին էջում ցույց տալ այդ հասցեն։ Այդպիսով նա կկարողանա քննել «Աստված պահանջում է» գրքույկը իր մայրենի լեզվով, մինչև որ դու կրկին այցելես նրան՝ բերելով իր լեզվով գրականություն։ Կամ գուցե այդ անհատի մասին տեղեկացնես այդ լեզվով ժողովին կամ խմբին։