Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 սեպտ.
«Միլիոնավոր մարդիկ իրենց աղոթքներում օգտագործում են այս հայտնի խոսքերը։ [Կարդա՛ Մատթէոս 6։10–ը։] Ձեր կարծիքով՝ կյանքը ինչպիսի՞ն կլիներ, եթե Աստծո կամքը լիովին կատարվեր երկրի վրա։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչ նշանակություն ունի «Հայր մեր» աղոթքի յուրաքանչյուր մաս, այդ թվում նաև այն հատվածը, որ կարդացինք»։
Դիտարան 1 հոկ.
«Բոլորս էլ շատ ենք ուզում երկիրը տեսնել առանց չարության, բռնության և պատերազմի։ Ձեր կարծիքով՝ երբևիցե կիրականանա՞ն այս խոսքերը։ [Կարդա՛ Սաղմոս 37։11–ը։ Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է, թե այդ խոստումը ինչպես է կապված մարդկության առնչությամբ Աստծո սկզբնական նպատակի հետ, և թե մենք ինչ բաժին կարող ենք ունենալ դրանում»։