Հարցերի արկղ
◼ Ո՞րն է ուրիշ երկրներում ապրող կարիքի մեջ հայտնված եղբայրներին նվիրատվություններ անելու լավագույն ձևը։
Ժամանակ առ ժամանակ լսում ենք այն մասին, որ ինչ–որ երկրում մեր եղբայրները նյութական կարիքի մեջ են հայտնվել հալածանքների, աղետի ու այլ ծանր հանգամանքների պատճառով։ Որոշ եղբայրներ դրամական միջոցներ են ուղարկել անմիջապես այդ երկրների մասնաճյուղեր՝ խնդրելով այդ միջոցներն օգտագործել՝ օգնելու կոնկրետ անհատի, ժողովի, կամ դրանք օգտագործել որոշակի շինարարական նախագծի մեջ (Բ Կորնթ. 8։1–4)։
Ճիշտ է, հավատակիցների հանդեպ սիրո այդպիսի դրսևորումը գովելի է։ Սակայն հաճախ կան ավելի հրատապ կարիքներ, քան նրանք, որոնց տեղյակ է նվիրատուն։ Որոշ դեպքերում այն օգնությունը, որ անհատը մտադիր է ցույց տալ, արդեն տրված է լինում։ Ինչ խոսք, կարող ենք վստահ լինել, որ տեղի մասնաճյուղ ուղարկված համաշխարհային գործի, Թագավորության սրահների ֆոնդի կամ աղետից տուժածների համար նախատեսված նվիրատվությունները կօգտագործվեն հենց այն նպատակով, ինչ նպատակով որ ուղարկել է նվիրատուն։
Բոլոր մասնաճյուղերում եղբայրները լիովին նախապատրաստված են չնախատեսված հանգամանքներում արագորեն օգնություն ցույց տալու։ Ամեն մի դեպքում մասնաճյուղը Կառավարիչ մարմնին տեղեկացնում է խնդրի մասին։ Եթե լրացուցիչ օգնության կարիք է զգացվում, Կառավարիչ մարմինը կարող է խնդրել մոտակա մասնաճյուղերին, որ նրանք օգնություն ցույց տան, կամ էլ գլխավոր վարչությունն ինքը օգնություն ցույց կտա (Բ Կորնթ. 8։14, 15)։
Եվ այսպես, համաշխարհային գործի, այլ երկրներում շինարարական նախագծերի կամ աղետից տուժածների համար նախատեսված բոլոր նվիրատվությունները հարկավոր է ուղարկել (անձամբ կամ ժողովի միջոցով) այն մասնաճյուղ, որը գտնվում է այն երկրում, որտեղ ապրում ես։ Այսպիսով՝ ‘հավատարիմ և իմաստուն ծառան’ Կառավարիչ մարմնի կազմակերպչական կառույցների միջոցով ինչպես հարկն է հոգ է տանում համաշխարհային եղբայրության կարիքների մասին (Մատթ. 24։45–47; Ա Կորնթ. 14։33, 40)։