Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար
Հիշատակի երեկոն այս տարի կանցկացվի ապրիլի 12–ին՝ չորեքշաբթի օրը։ Երեցները պետք է ուշադրություն դարձնեն ներքոհիշյալ հարցերին.
◼ Հանդիպման ժամը որոշելիս հարկավոր է ուշադիր լինել, որ խորհրդանիշները մինչև մայրամուտ չփոխանցվեն։
◼ Բոլորին, այդ թվում նաև ելույթ ունեցողին պետք է տեղեկացնել Երեկոյի ճիշտ ժամի և անցկացման վայրի մասին։
◼ Համապատասխան հացը և գինին հարկավոր է նախապես ձեռք բերել և պատրաստել (տե՛ս «Դիտարանի» 2003 թ. փետրվարի 15–ի համարը, էջ 14, 15)։
◼ Ափսեները, բաժակները, հարմար սեղանը և սփռոցը պետք է սրահ բերել և նախօրոք տեղավորել։
◼ Թագավորության սրահը կամ այն վայրը, որտեղ անցկացվելու է հանդիպումը, պետք է նախապես լավ մաքրել։
◼ Հարկավոր է նախօրոք սպասարկուներ և խորհրդանիշները մատուցող եղբայրներ նշանակել ու տեղեկացնել նրանց իրենց պարտականությունների, արարողությունը պատշաճ կերպով անցկացնելու կարգի և վայելուչ հագուստ ու արտաքին տեսք ունենալու մասին։
◼ Պետք է հոգ տանել սպասարկելու համար այն բոլոր օծյալներին, որոնք հիվանդ են և ի վիճակի չեն ներկա գտնվելու Երեկոյին։
◼ Եթե Հիշատակի երեկոն անցկացնելու համար միևնույն Թագավորության սրահից օգտվելու են մեկից ավելի ժողովներ, պետք է հստակ պայմանավորվածություն լինի այդ ժողովների միջև, որպեսզի նախասրահում, մուտքի մոտ և մայթերին մարդիկ չխմբվեն, և կայանատեղիներում ավելորդ կուտակումներ չլինեն։