Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/07 էջ 3
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ձեզ սրտանց հրավիրում ենք
    2009 Դիտարան
  • «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպմանը վերաբերող ցուցումներ
    «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպմանը վերաբերող ցուցումներ
  • Ժողովի հանդիպման նոր ծրագիր
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Հանդիպումներ երկրպագության համար
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
Ավելին
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 5/07 էջ 3

Հարցերի արկղ

◼ Ինչպե՞ս և ո՞վ պետք է ներկայացնի Աստվածապետական ծառայության դպրոցի, Ծառայողական հանդիպման, Հանրային հանդիպման և «Դիտարանի» ուսումնասիրության բացման երգը։

Աստվածապետական ծառայության դպրոցի համար յուրաքանչյուր շաբաթվա բացման երգը տրված է Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրում, որը կարելի է գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հոկտեմբերի համարի ներդիրում։ Իսկ Ծառայողական հանդիպման համար յուրաքանչյուր շաբաթվա բացման և փակման երգերը տրված են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2–րդ էջում։ «Դիտարանի» շաբաթական ուսումնասիրության համար երգերը տրված են «Դիտարանի» 2–րդ էջում։ Երգերի նպատակը հանդիպումները միմյանց միացնելն է, ուստի դրանք պետք է ներկայացնի այն եղբայրը, որն անցկացնելու է հաջորդ հանդիպումը, և ոչ թե նախորդ հանդիպման նախագահողը։

Օրինակ՝ Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուն ողջունում է ներկաներին և ներկայացնում է բացման երգը, անցկացնում է Դպրոցը և ապա բեմ է հրավիրում Ծառայողական հանդիպման առաջին հռետորին։ Ծառայողական հանդիպման բացման երգը ներկայացնում է այդ հանդիպման առաջին հռետորը։

Նույնանման կերպով Հանրային հանդիպումը պետք է սկսի նախագահողը։ Նա ջերմորեն կողջունի բոլոր ներկաներին և կհրավիրի նրանց միասին երգելու այն երգը, որ ընտրել է հռետորը։ Նախագահողը (կամ թերևս համապատասխան որակներ ունեցող, նախապես նշանակված մեկ այլ եղբայր) կներկայացնի բացման աղոթքը։ Նա կներկայացնի հռետորին և կհայտնի քննարկվելիք թեման։ Ելույթից հետո նախագահողը չպետք է ամփոփի հռետորի ելույթը, այլ պետք է շնորհակալական կարճ խոսք ասի տրված ուսուցման համար։ Նա պետք է հայտարարի հաջորդ շաբաթվա հանրային ելույթի վերնագիրը, ապա բոլորին կհրավիրի մնալու «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Հարկ չկա, որ նախագահողը հարցնի ներկաներին, թե կցանկանան արդյոք իրենց սերն ու ողջույնները փոխանցել հրավիրված հռետորի ժողովին։ Ապա նա բեմ կհրավիրի «Դիտարանի» ուսումնասիրությունը անցկացնող եղբորը։

«Դիտարանի» ուսումնասիրությունը անցկացնող եղբայրը կներկայացնի ուսումնասիրության հոդվածի համար նախատեսված առաջին երգը։ Նա քննարկումը կանցկացնի՝ համաձայն տպագրված հրահանգների և ապա կհայտարարի եզրափակիչ երգը։ «Դիտարանի» ուսումնասիրությունը անցկացնող եղբայրը սովորաբար հրավիրում է հանրային ելույթով հանդես եկած եղբորը, որ մատուցի փակման աղոթքը։

Այս ընդհանուր հրահանգներին հետևելու շնորհիվ մեր ժողովի հանդիպումները կանցկացվեն միասնական կերպով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը