Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հուն.
«Նկատե՞լ եք, որ շատերն այսօր ճշտի ու սխալի համար իրենց անձնական չափանիշներն են ընտրում։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչում մի սկզբունք է տրվում, որը երբեք չի հնանում։ [Կարդա՛ մի սուրբգրային համար 6–րդ և 7–րդ էջերի շրջանակից։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչ օգուտներ ենք ստանում՝ Աստվածաշնչի բարոյական սկզբունքներին հետևելով»։
Դիտարան 1 հուլ.
«Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են վատ վերաբերվում այն մարդկանց, որոնք ուրիշ էթնիկական խմբի կամ ազգության են պատկանում կամ մեկ ուրիշ լեզվով են խոսում։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ պատճառ է բերվում այստեղ։ [Կարդա՛ 1 Հովհաննես 4։20–ը։] Այս պարբերագիրը պատասխանում է այն հարցին, թե կլինի՞ արդյոք ազգային հավասարություն»։
Արթնացե՛ք հուլ.–սեպտ.
«Մեր գոյությունը պաշտպանելու համար բոլորս էլ փողի կարիք ունենք։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ մարդ չափազանց տարված լինի գումար վաստակելով։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է ասվում այստեղ հարստության ձգտելու հետևանքների մասին։ [Կարդա՛ 1 Տիմոթեոս 6։10–ը։] Այս պարբերագրում մի քանի գործնական խորհուրդներ են տրվում այն մասին, թե ինչպես կարելի է պարզեցնել կյանքը և ապրել ավելի քիչ գումարով»։