Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/08 էջ 1
  • Սիրելի՛ քարոզիչներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սիրելի՛ քարոզիչներ
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Գրասենյակի նամակը
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Կարո՞ղ է սա դառնալ քո կյանքի լավագույն ուղին
    2001 Դիտարան
  • Ի՞նչ է իրականացվում մասնաճյուղում
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
  • Եհովայի վկաներն ինչպե՞ս են կրթվում իրենց ծառայությունը կատարելու համար
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
Ավելին
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 9/08 էջ 1

Սիրելի՛ քարոզիչներ

Այս տարի Հայաստանում աստվածապետական մեծ իրադարձություն տեղի ունեցավ։ 2008 թ.–ին՝ ապրիլի 28–ից մայիսի 1–ը, առաջին անգամ Հայաստան այցելեցին զոնալ վերակացուները։ Վարձված սրահում և 12 այլ վայրերում հեռախոսակապի միջոցով հատուկ ծրագիրը լսեց 5060 հոգի։

Շատ քաջալերական է, որ մեծ առաջադիմություն է նկատվում նաև քարոզչական գործունեության մեջ։ Մայիս ամսին քարոզիչների բարձրագույն թիվը անցել է 10 000–ից, իսկ ռահվիրաների թիվը հասել է 1 648–ի։

Սահմանափակ միջոցներով երկրների համար նախատեսված Թագավորության սրահների շինարարության ծրագրի շնորհիվ նախորդ ծառայողական տարվա ընթացքում հինգ Թագավորության սրահ է կառուցվել Հայաստանում։ Քանի որ Թագավորության սրահների մեծ կարիք է նկատվում, շատ կարևոր է հասկանալ, որ բոլորս անհատապես կարող ենք աջակցել այս ծրագրին՝ մեր կամավոր նվիրաբերություններով և հնարավորության սահմաններում շինարարական աշխատանքներին մասնակցելով։

Մեզ ուրախացրեց նաև այն փաստը, որ 2008 թ. ապրիլի 17–ին՝ հինգշաբթի օրը՝ գրեթե մեկ տարի հետո, ի վերջո գրականություն ստացանք։ Հաճելի էր տեսնել մեր եղբայրների և քույրերի ցնծությունը։ Անչափ գնահատում ենք ձեր անդադար աղոթքները, որոնք կնպաստեն, որ հետագայում էլ գրականություն ստանանք։

Այսօր բոլորս էլ տարբեր դժվարություններ ունենք. հիվանդություններ, ֆինանսական խնդիրներ, չեզոքության համար բանտարկություն, ընտանեկան խնդիրներ, տարաձայնություններ, մենակության զգացում, զգացական խնդիրներ, դեպրեսիա և այլն։ Մեծ Հակառակորդը՝ Բանսարկու Սատանան, օգտագործում է այդպիսի բաները և փորձում է կոտրել մեր՝ Եհովայի ծառաներիս անարատությունը (1 Պետրոս 5։8)։ Թող որ երբե՛ք թույլ չտանք, որ Բանսարկուն հաջողության հասնի։ Եկեք միշտ վստահենք անթիվ–անհամար երկնային գալակտիկաներ Ստեղծողին, ով կարող է մեզ հոգևորապես զորացնել։ Նա պատրաստ է միշտ աջակցելու մեզնից յուրաքանչյուրին (Սաղմոս 37։17; 54։4)։

Մենք մեծ պատիվ ենք համարում, որ համագործակցում ենք ձեզ հետ։ Մեր նպատակն է փառաբանել Բարձրյալ Աստծուն՝ Եհովային։ Վստահ եղեք, որ սիրում ենք ձեզ և շարունակ աղոթում ենք ձեզ համար։

Ձեր եղբայրներ՝

Հայաստանի գրասենյակ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը